ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լաչինում ճիշտ կառավարում չկա. ռուսական ու ադրբեջանական կողմերն իրենց խնդիրները չեն կատարում. Նորատ Տեր-Գրիգորյանց 11/14/2022 19:59 | ԼՐԱՀՈՍ

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանիցի կարծիքով, Արցախի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծման գաղափարը վատը չէ, եթե այն արդարացի իրականացվի։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Նորատ – Տեր Գրիգորյանցն ասաց, որ եթե ճիշտ է հասկացել, Փաշինյանի հնչեցրած առաջարկությունը նշանակում է, որ Արցախի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը որեւէ զորք չեն ունենալու եւ Արցախը պաշտպանված է լինելու երեք կիլոմետրանոց չեզոք գոտով։
«Եթե Ադրբեջանը դրան համաձայնի , դա վատ չէ։ Բայց, Ադրբեջանը չի համաձայնել, որովհետեւ նման իրավիճակում Ղարաբաղի շուրջ որեւէ զորք չի լինում՝ ոչ ադրբեջանական , ոչ հայկական։ Ադրբեջանը վախենում է, որ այդ դեպքում Արցախը կլինի՝ ինչպես չեզոք երկիր Ադրբեջանի տարածքում, որովհետեւ բոլոր կողմերից պաշտպանվում է ապառազմականացված գոտով, դիտորդներով, իսկ նա վախենում է, որ իր զորքերը չի կարող մոտեցնել։ Ադրբեջանը վախենում է՝ հասկանալով, որ լավ, թե վատ, Ռուսաստանը Հայաստանի բարեկամն ու եղբայրն է, իսկ եթե ռուս խաղաղապահներին հաջողվի հեռացնել եւ օրինակ, ֆրանսիական կամ այլ ուժեր գան, Ադրբեջանը բոլորին արդեն գնել է իր նավթով»,-ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Միեւնուն ժամանակ գեներալ-լեյտենանտը շեշտեց, որ Արցախի համար սեփական բանակ չունենալը մեծ ռիսկեր է պարունակում։ Նա շեշտեց՝ Արցախը հիմա ռուսական խաղաղապահների կողմից է պաշտպանվում ։ Ճիշտ է՝ այնտեղ խաղաղապահներն են կանգնած, բայց նաեւ ադրբեջանական ուժեր կան եւ անգամ թռչնի թռիչքը , Ալիեւն իմանում է։ Ըստ Գրիգորյանցի, այնտեղ շատ բարդ է սպառազինություն հասցնելը, հետեւաբար Արցախի ՊԲ-ն կարծես շրջափակման մեջ լինի, դա շատ բարդ իրավիճակ է ռազմական տեսանկյունից։
«Մենք ասում ենք՝ հիմա Ռուսաստանն այնտեղ է, ոչինչ չի լինի, բայց Ադրբեջանը բոլոր բարձունքները գրավել է։ Երաշխիք չկա։ Լաչինում ճիշտ կառավարում չկա, ռուսական ու ադրբեջանական կողմերն իրենց խնդիրները չեն կատարում։ Ես այն ժամանակ քննադատում էի գեներալ Մուրադովին, որ նա ճիշտ չի ղեկավարում»,-մեզ հետ զրույցում ասաց Նորատ տեր-Գրիգորյանցը։
Ամփոփելով զրույցը՝ Նորատ-Տեր-Գրիգոյանցն ասաց, որ այսօր Հայաստանը մտածում է, թե ով մեզ կօգնի, բայց պետք է հասկանալ, որ ոչ ոք չի օգնի, մինչեւ ինքդ քեզ չօգնես։ «Այն բանակը, որը ես իմ ընկերների հետ ստեղծեցի եւ մենք հաղթեցինք, պետք էր ամրացնել, զինել, մարտունակությունը բարձրացնել, բարոյապես պատրաստել։ Պատերազմից առաջ մարտական ուղի անցած սպաներին հեռացրին, այդպես եղավ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ստալինը պատերազմից առաջ նրանց հեռացրեց ու երիտասարդներով փոխարինեց եւ գերմանացիները հասան Մոսկվայի մատույցներին։ Ռազմական գիտությունը վտանգավոր գիտություն է, այն մահվան հետ է կապված՝ սպայի մահվան, ընդհանուր առմամբ պետության մահվան»,-նկատեց գեներալ-լեյտենանտը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանում մարդիկ կան, որոնք ԱՄՆ-ից 5 դոլար են ստանում ու ասում ՝ ռուսնե՛ր, հեռացե՛ք, հեռացրե՛ք ռազմաբազան Գյումրիից։ Նորատ տեր-Գրիգորյանցը նաեւ շեշտեց, որ Հայաստանն ու Իրանը պետք է լավ հարաբերություններ ունեն, Իրանը կարող է լավ դաշնակից լինել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի համար, քանի որ դա բխում է նրա կենսական շահերից։
«Հայ-իրանական սահմանը նրա համար շատ կարեւոր է, դա Իրանի կյանքն է, եթե այն կտրվեց, Իրանը՝ իր նավթով ու գազով կմեռնի, նրան կշրջափակեն եւ վերջ»։
Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, թե Սոչիում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Նա ասել էր, որ առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ:
Ապառազմականացման առաջարկարվել է նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի:
Փաշինյանի խոսքով, Հայաստանն առաջին անգամ առաջարկել էր, որ ՌԴ-ն իրականանցի մոնիթորինգը, սակայն, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար: Հիմա Հայաստանն առաջարկել է, որ դա իրականացնի կամ ՌԴ-ն, կամ ՀԱՊԿ-ը, կամ ԵԱՀԿ-ն, կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կամ ԵՄ-ն կամ այլ տարբերակ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/04/2023 23:28 Ադրբեջանի կեղծ տեղեկատվական գրոհները շարունակվում են
- 06/03/2023 11:10 Վահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. «Ժողովուրդ»
- 06/03/2023 11:04 Նե վինավատայա յա. «Հրապարակ»
- 06/03/2023 10:59 Պետբյուջեի հաշվին շրջագայողը. «Ժողովուրդ»
- 06/03/2023 10:53 Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների». «Փաստ»
- 06/03/2023 10:51 Արայիկ Հարությունյանը սկսել է տեղից տեղ շարժվել. «Հրապարակ»
- 06/03/2023 10:47 Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/05/2023 18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան
- 06/05/2023 17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ
- 06/05/2023 15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան
- 06/05/2023 12:56 Վարկածի իրավունքով. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/05/2023 23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
- 06/05/2023 11:35 Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
- 06/04/2023 20:39 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը, որի 40 ուղևորներից 20-ը երեխաներ էին
- 06/04/2023 13:20 Հրդեհ՝ Արշակունյացի «ՍԱՍ ֆուդ կորտում». «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/05/2023 22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները
- 06/04/2023 19:39 Կինը ամուսնալուծությունից հետո ամուսնուն մեղադրել է տարիքային խտրականության մեջ և սխալվել
- 06/04/2023 19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար
- 06/02/2023 17:54 Վրաստանում մահացել է իրեն Պուտինի մայր անվանող կինը
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը