ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները քննարկել են ժողովրդավարությանն ուղղված մարտահրավերները, անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդների դերին վերաբերող հարցեր 11/14/2022 11:06 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին հյուրընկալվել են ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները: ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների ցանցը նորաստեղծ է, ձեւավորվել է այս տարվա սկզբին: Սա պատվիրակների չորրորդ նիստն է, որն անցկացվում է մեր երկրում:
Հայաստանն աշխարհում Նորվեգիայից հետո երկրորդ ամենաերիտասարդ խորհրդարանն ունի: ԵԱՀԿ ԽՎ-ում եւս Հայաստանի պատվիրակությունն ամենաերիտասարդն է, ինչը պայմանավորված է մեր խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությամբ:
«Մենք՝ որպես խորհրդարանականներ, մեր առջեւ խնդիր ենք դրել այդ հատկանիշը վերածել առավելության եւ այս ցանցի միջոցով կապ հաստատել այլ երկրների երիտասարդ խորհրդարանականների հետ, որպես քաղաքական գործիչներ եւ երիտասարդ խորհրդարանականներ՝ տեսնել, թե ինչպիսի ընդհանրություններ ունենք, եւ ինչպես կարող ենք դրանք ծառայեցնել մեր համատեղ նպատակներին»,-ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո կայացած նիստում երիտասարդ պատգամավորներին տեսակապի միջոցով ողջունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը: Նա վերահաստատել է, որ նման ձեւաչափի հանդիպումները միայն խթանում են միջխորհրդարանական հարաբերությունները: ԵԱՀԿ ԽՎ նախագահի համոզմամբ բացի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարթակից, անհրաժեշտ է օգտագործել նաեւ այլ միջազգային հարթակներ՝ տարբեր տարածաշրջաններում առկա անվտանգային հարցերը քննարկելու, ժողովրդավարական արժեքների դերն ընդգծելու, կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով:
Վեհաժողովի նախագահը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կնպաստեն, որ ԽՎ անդամ երկրների երիտասարդ պատգամավորներն առավել ներգրավված լինեն տարբեր նախաձեռնություններում:
Այնուհետեւ նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքներին եւ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Մարիա Կարապետյանը ժողովրդավարության եւ անվտանգության մարտահրավերներին անդրադարձել է ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ մեր երկրի խնդիրների տեսանկյունից: «Երբեմն մեր հանրությանը փորձ է արվում համոզել, որ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը հակասում են միմյանց, որ մենք սխալվել ենք ժողովրդավարական ընտրություն կատարելով: Ես հակառակ կարծիքն ունեմ: Մենք չէինք ունենա այն անվտանգային խնդիրները, որոնք ունենք, եթե, հիրավի, անկախությունից ի վեր ընտրած լինեինք ժողովրդավարության ճանապարհը՝ ինստիտուտներ կառուցելով եւ ապահովելով ժողովրդավարական բոլոր գործընթացները»,-նման կարծիք է հայտնել երիտասարդ խորհրդարանականը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը երկարաժակետ ապահովում է երկրների ներքին դիմակայանությունը, ժողովրդավար հանրությունները, առհասարակ, ավելի պաշտպանված են՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերների տեսանկյունից: Մարիա Կարապետյանի համոզմամբ Հայաստանի համար կարեւոր է շարունակաբար ընտրել ժողովրդավարությունը՝ որպես ներքին կառավարման միջոց, որը երկարաժամկետ ապահովելու է մեր երկրի խաղաղ գոյակցությունն այս տարածաշրջանում:
Անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ տարածաշրջանում ընթացիկ անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդ քաղաքական գործիչների եւ խորհրդարանականների դերակատարությանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է երիտասարդների դերակատարությունը, նաեւ՝ որոշումների կայացման գործընթացում: Ըստ պատգամավորի՝ մեր երկրում ակտիվ են երիտասարդ քաղաքական գործիչները, եւ այս առումով կարեւոր է համագործակցությունն այլ պետությունների պատգամավորների հետ, քանի որ խնդիրները հաճախ նույնաբնույթ են, մարտահրավերները՝ եւս: Հռիփսիմե Գրիգորյանն արժեւորել է երիտասարդ խորհրդարանականների շարունակական հանդիպումները եւ տարբեր հարցերի շուրջ նման քննարկումները, որոնք կարող են վերոնշյալ խնդիրների լուծման արդյունավետ հարթակ լինել:
ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը եւս կարեւորել է այս ձեւաչափում անվտանգային խնդիրների քննարկումը՝ ընդգծելով՝ ԵԱՀԿ տարածաշրջանն անվտանգային մարտահրավերների առջեւ է:
Այնուհետեւ հանդիպում է եղել Հայաստանում երիտասարդական հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց գործունեությամբ փորձում են նպաստել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:
Սարգիս Խանդանյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը երիտասարդ քաղաքական գործիչների կայացման հարցում:
Քննարկվել են երիտասարդների դերի բարձրացման եւ քաղաքական գործընթացներին վերջիններիս մասնակցության խթանմանն ուղղված հարցերը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանական գործընկերների հետ միջազգային համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/30/2023 14:31 Ինչքան շատ հասարակությունը պատրաստ լինի տալ հանուն անձնական բարեկեցության և ինչքան ավելի քիչ՝ հանուն երկրի, այնքան ավելի խոցելի կլինի այս պետությունը․ Դավիթ Բաբայան
- 01/30/2023 14:06 ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
- 01/30/2023 13:17 Հայկական պետականության կործանման գործընթացները մոտենում են իրենց կուլմինացիային․ սա կանգնեցնել է պետք․ Հակոբ Հակոբյան
- 01/30/2023 10:28 Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են. Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը