Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

Արուսյակ Ալեքսանյանի կալանավորված 22-ամյա օգնականը ընկճված չէ. «Հրապարակ» 10/28/2022   10:26  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա օգնական Թ․ Հ․-ին կալանավորելու վերաբերյալ դատավոր Դավիթ Արղամանյանի կայացրած որոշումը բողոքարկվել է, սակայն դեռ չի քննվել, նույնիսկ դեռ մակագրված էլ չէ որեւէ դատավորի։ Այս մասին մեզ ասաց Թ․ Հ․-ի պաշտպան Գարիկ Գալիկյանը։

Հիշեցնենք, որ օգնականը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին, նա մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը եւս կալանավորված է։

Գալիկյանին հարցրինք՝ այս ընթացքում շփումներ ունեցե՞լ է իր պաշտպանյալի հետ, հոգեբանական ի՞ նչ վիճակում է՝ ամեն դեպքում, խոսքը 22-ամյա աղջկա մասին է։ «Շատ նորմալ, բացարձակ որեւէ ընկճվածություն չունի»,- պատասխանեց Գալիկյանը։

Պաշտպանին հարցրինք՝ նման մեղադրանք երբեւէ որեւէ մեկին առաջադրվե՞լ է, կա՞ նման դատական պրակտիկա։ «Ես իմ պրակտիկայի ընթացքում չեմ լսել»,- ասաց Գալիկյանը՝ նշելով, որ մեղադրանքն ու դրա հիմնավորվածությունն իր համար աբսուրդ են։

Պաշտպանի խոսքով՝ բարդ է կանխատեսելը, թե վերաքննիչ դատարանը կալանքի դեմ բերված բողոքի վերաբերյալ ինչ որոշում կկայացնի, սակայն կարծում է, որ ցանկացած պարագայում ինչ որոշում էլ կայացվի, գոնե պատճառաբանված կլինի։ Դատարանը Թ․Հ․-ին կալանավորելու հիմք է համարել այն, որ նա, ենթադրաբար, կարող էր նախաքննության ընթացքին խոչընդոտել։ Գալիկյանին հարցրինք․ դատարանն ինչպե՞ս է պարզաբանել՝ 22-ամյա աղջիկը, ով ընդամենը դատավորի օգնական է աշխատել, ինչպե՞ս կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին։ «Չգիտեմ, չեմ կարող ասել։ Հենց դրա համար էլ ասացի, որ իմ պատկերացումներով, իմ դիտարկումներով, այդ դատական ակտն աբսուրդ է»,- պատասխանեց Գալիկյանը։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Թ․ Հ․-ին կալանավորելու միակ նպատակը նրա վրա ճնշում գործադրելն ու Արուսյակ Ալեքսանյանի դեմ ցուցմունք կորզելն է, Գալիկյանն ասաց․ «Ես նման մեկնաբանություն չեմ անի, որովհետեւ դա իրավական կատեգորիա չէ, բայց նաեւ, որպես այդպիսին, բացառել իրավունք չունեմ»։

Պաշտպանը հայտնեց, որ Թ․ Հ․-ն այս ընթացքում ցուցմունք չի տվել․ «Նրան ձերբակալել են, մեղադրանք են առաջադրել, անձը, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է ցուցմունք տալ եւ որեւէ հարցի պատասխանել»։ Թ․ Հ․-ի կալանավորումից հետո շատ իրավաբաններ նշեցին, որ նախկինում չգրված օրենք է եղել, որ, օրինակ, մի ընտանիքից 2 հոգու դատավորները չեն կալանավորել, այլ միայն մեկին, կալանք տալուց առաջ հաշվի են առել մեղադրյալի տարիքը, սեռը եւ այլն։

Անդրադառնալով այս հարցին՝ Գալիկյանն ասաց․ «Գիտեք՝ միշտ հաշվի են առել ցանկացած պարագայում, եթե մեղադրյալները եղել են մի քանի հոգի, արդյոք այդ մեղադրյալները մեկ ընտանիքի անդա՞մ են, թե՞ ոչ։ Միշտ, ցանկացած պարագայում կալանքը կիրառելիս հաշվի են առնում անձի տարիքը, սեռը՝ զուտ չգրված տարբերակով։ Այս պարագայում դատավոր Արղամանյանը ոչինչ հաշվի չառավ։ Ամեն դեպքում, եթե զուտ իրավական տեսանկյունից մենք նայենք, որ եթե անձը արարք է կատարել, ապա ինչ կապ ունի, օրենսդիրը նախատեսում է, ապա պետք է իր նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրվեր։

Ցանկացած պարագայում տվյալ որոշումը պետք է լիներ պատճառաբանված եւ հիմնավոր, բայց իրենց որոշման մեջ ես որեւէ հիմնավորում չեմ տեսնում։ Երբ գա ժամանակը, եւ ես իրավունք ունենամ «դատարանի որոշումը հրապարակելու», այսինքն՝ որոշումից խոսելու կամ այդ որոշմանը հղումներ կատարելու, գուցե ավելի մանրամասն ներկայացնեմ որոշման դրվագներ, հանգամանքներ, որոնք դատարանը մատնանշել է, եւ այդ ամենը մատնանշելու պարագայում նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումը չպիտի լիներ»։

Թ․ Հ․-ն, որպես Արուսյակ Ալեքսանյանի օգնական, առաջին ատյանի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում աշխատանքի է անցել անցած տարի՝ 2021 թվականի դեկտեմբերից։ Գալիկյանին հարցրինք՝ ողջամտորեն ինչպե՞ս կարող էր Թ․ Հ․-ն աջակցել կամ չաջակցել ապօրինի ակտի կայացմանը։ «Հայեցողական պաշտոն ունեցող անձը բացառապես դատարանի կարգադրություններն է կատարում, այսինքն՝ նրան մեղադրանք են առաջադրում ապօրինի դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ, բայց նա դատական ակտ չի կայացնում, նա մաքսիմում կարող է դատական ակտի նախագիծը կազմել, որը նրա բացառիկ պարտականությունն է, եւ այսօր մարդուն մեղադրանք են առաջադրում փաստացի իր պարտականությունները կատարելու համար։

Օգնականը չի կարող իմանալ՝ այդ ակտն ապօրինի՞ է, թե՞ ոչ, նա ապօրինի ակտ կայացնողը չէ, նա, առավելագույնը, միայն կարող է դատական ակտի նախագիծը կազմել, այսինքն՝ ներածական մասը, նախապատմությունը եւ այլն, բայց դատական ակտ կայացնողը դատավորն է։ Իսկ թե ինչ ձեւով է օգնականն օժանդակել այդ ակտը կայացնելուն, ինձ համար անհասկանալի է։ Դրա համար եմ ասում, որ վերաքննիչ դատարանն ինչ որոշում էլ կայացնի՝ թե՛ բավարարի, թե՛ մերժի մեր բողոքը, հուսանք, որ գոնե պատճառաբանված կլինի»,- ասաց Գալիկյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․10.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:40 27/10/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորի օգնականին մեղադրանք է առաջադրվել իր բացառիկ պարտականությունը կատարելու՝ դատական ակտի նախագիծը մշակելու համար. փաստաբան (տեսանյութ)
18:23 27/10/2022  |  Քրեական խրոնիկոն«Չաղ Ռուստամի» և «Ֆազ»-ի համակիրների մասնակցությամբ դատարանի բակում ծեծկռտուքի դեպքով նախաքննությունն ավարտվել է
10:04 26/10/2022  |  ՄամուլԱրուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
17:53 25/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրուսյակ Ալեքսանյանի՝ կալանավորված 22-ամյա օգնականը մարտական է տրամադրված, վախենալու ոչինչ չունի. պաշտպան
10:08 22/10/2022  |  Մամուլ«Բումերանգի էֆեկտը». ոչ մի «լավություն» անպատիժ չի մնալու.«Փաստ»
20:00 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրուսյակ Ալեքսանյանի երիտասարդ օգնականին՝ 22-ամյա աղջկան, կալանավորել է Դավիթ Արղամանյանը.նման դատական ակտ կայացնելը բարոյական չէ. պաշտպան
15:41 21/10/2022  |  ՄեկնաբանությունԴատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին. Սարգսյան
13:42 20/10/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված են
09:52 20/10/2022  |  ՄամուլԻնչու է հենց ԱԱԾ֊ն զբաղվում դատավորի եւ փաստաբանի գործով․ «Ժողովուրդ»
17:37 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը՝ դատավորի և փաստաբանի կալանավորման մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]