ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արուսյակ Ալեքսանյանի երիտասարդ օգնականին՝ 22-ամյա աղջկան, կալանավորել է Դավիթ Արղամանյանը.նման դատական ակտ կայացնելը բարոյական չէ. պաշտպան 10/21/2022 20:00 | ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա կին օգնականին՝ Թ. Հ.-ին, կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Արղամանյանը։ Պաշտպան Գարիկ Գալիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում բարոյական չհամարեց նման դատական ակտի կայացումը։
«Դատավորի օգնականը անկախ ամեն ինչից այն ֆիգուրը չի, որ ինչ-որ օժանդակություն կատարի ու բացի այդ էլ՝ տանեն կալանավորեն։ Թիրախավորելով դատական համակարգը՝ մեր ներքին օղակի աշխատողներին, կոնկրետ նսեմացնում են և՛ դատական համակարգը, և՛ առավել ևս դատավորներին»,- նշեց Գալիկյանը։
Դիտարկմանը, որ կալանավորվել է 22 տարեկան աղջիկ, արդյո՞ք փորձ չի արվում ճնշելու, կոտրելու՝ ցուցմունք կորզելու համար՝ պաշտպանը զերծ մնաց մեկնաբանությունից, միայն նշեց, որ, եթե կալանավորման միջնորդությունը չներկայացներ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, նման որոշում չէր կայացվի։
«Երբ դատավորը կալանքի հիմքերն անտեսելով, վերացական մեկնաբանություն կատարելով, ամեն ինչ մի կողմ դնելով՝ պետք է նայի, թե ով է միջնորդություն ներկայացնողը, դրանով առաջնորդվի՝ կալանավորել, թե՝ ոչ, դրանով ամեն ինչ ասված է։ Վերջնականապես սպանեցինք մեր արդարադատությունը։ Եթե մի փոքր նշույլ կար, որ կարող է արդարադատությունը վերակենդանանա, առողջանա, գոնե ծայրահեղ ծանր վիճակից ծանր վիճակի հասնի, այսօր արդեն արդարադատությանը թթվածին ներարկող լարերը վերջնականապես կտրվեց, դատավոր Արղամանյանը կտրեց»,- նշեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությունն առնչվող գործին։
Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։
Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։ Թե դատավորը, թե փաստաբանը ներկայումս կալանավորված են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/30/2023 08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ»
- 03/30/2023 08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ»
- 03/30/2023 08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/30/2023 11:55 Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին.քաղաքագետ
- 03/30/2023 11:30 Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Ղազարյան
- 03/30/2023 10:20 Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին այցելելու թույլտվության համար ու մերժում է ստացել
- 03/29/2023 19:01 Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ