ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանի ԱԳ նախարարը գալիս է՝ Հայաստանից երաշխիք ստանալու․ Հայկ Նահապետյան 10/20/2022 18:23 | ԼՐԱՀՈՍ
«Եթե գնահատենք, որ առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրվող միջանցքի վերաբերյալ խոսակցությունները տարբեր հարթակներում եւ տարբեր երկրների ղեկավարների մոտ օրակարգային են, մասնավորապես, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների, արեւմտյան մի շարք վերլուծական կենտրոնների, ապա պետք է արձանագրենք, որ Իրանը շատ կոշտ է արձագանքում այդ ամենին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի Հայաստան կատարելիք այցին եւ այդ այցելության միջազգային ֆոնին։
Նահապետյանի խոսքով, շուրջ մեկ ամսիս առաջ մեկ շաբաթվա ընթացքում ԻԻՀ գերագույն հոգեւոր առաջնորդի, նախագահի, անվտանգության խորհրդի հանձնաժողովի, օրենսդիր մարմնի արտահերթ նիստի, հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի եւ Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հայտարարություններն առ այն , որ իրենք թույլ չեն տա Հայաստանի եւ Իրանի միջեւ որեւէ սահմանի վերաձեւում, ինքնին հուշում է, որ այդ խնդիրը Իրանի համար խիստ կենսական է։ Մասնագետն ընդգծում է՝ եթե սրան ավելացնենք Արաքսի ափին Իրանի կողմից զորավարժությունների անցկացումը, ինքնին հասկանալի է դառնում Հայաստան Իրանի ԱԳ նախարարի այցի բուն նպատակը։
«ԱԳ նախարարը, ամենայն հավանականությամբ, փորձելու է հավաստիացումներ ստանալ, առ այն, որ Հայաստանը հետամուտ է լինելու 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կատարմանը, որտեղ նշված չէ որեւէ միջանցքի մասին, որը տրամադրվելու է Ադրբեջանին՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապելու համար։ Դա Իրանի համար է առաջին հեթին կարեւոր եւ այդ միջանցքի իրական շահառուն ոչ այնքան Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք այդ միջանցք կոչվածով ցամաքային կապ են ստանալու, այլ ԱՄՆ-ն, որի թիվ մեկ խնդիրը Իրանը Հայաստանից, իսկ եթե ավելի տարողունակ նայենք, Ռուսաստանից կտրելն է »,-ասում է Հայկ Նահապետյանը ՝ շեշտելով, որ սա ԱՄՆ-ի համար խիստ կարեւոր է։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
Նկատենք, որ ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասին՝ հայտարարելով, որ տարածաշրջանի երկրները «ռուս-իրանական դաշինքը» պետք է դիտարկեն որպես «խորքային սպառնալիք»:
Հայկ Նահապետյանի խոսքով, այս հայտարարությունը վկայում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը ՌԴ-ի հետ եւ գործակցությունը Իրանի հետ, մասնավորապես, իրանական անօդաչուների հնարավոր ձեռքբերման վերաբերյալ, մարտահրավեր է ԱՄՆ-ի ծրագրերին, ըստ որոնց՝ ցանկանում են Իրանը կտրել Հայաստանից, որից հետո Իրանը շրջափակված կլինի։
«Այս գործընթացներում Ադրբեջանն ու Թուրքիան ԱՄՆ-ի գործիքներն են՝ եւ ներսից, եւ Իրանի արտաքին սահմաններին սադրանքներ իրականացնելու առումով։ Մյուսը Իսրայելն է, որը ռազմատեխնիկական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ։ Ակնհայտ է, որ ՀՀ օրվա իշխանության մանեւրելու աստիճանը փոքրացել է եւ նունիսկ չի բացառվում , որ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը լուրջ խնդիրներ ունենա ուժային մեկ կենտրոնի կողմից։ Եթե, այնուամենայնիվ, նա փորձի Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը փոխել, հրաժարվել Հայաստանի ռազմավարական դաշնակցությունից եւ ուղղություն վերցնել դեպի ՆԱՏՕ եւ ԵՄ, որի մասին Հայաստանի պետական հեռուստաալիքի եթերից օրերս հայտարարեց կոնգրեսական Փելոունը, ապա նրա վրա ճնշումներ կլինեն եւ ՌԴ-ի եւ Իրանի կողմից։ Եթե Հայաստանը մնա իր դաշնակցային պարտավորությունների տիրույթում , այն է՝ ռազմավարական համագործակցություն ՌԴ-ի հետ եւ ռազմատեխնիկական համագործակցություն Իրանի հետ, ապա այդ ճնշումները կմեծանան Արեւմուտքի կողմից »․-ասաց Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով, այժմ ուժայի կենտրոնների միջեւ պայքար է գնում։ Արեւմուտքը Հայաստանում ներկայացված է տարբեր ուժերի՝ կուսակցությունների, անհատների, ԶԼՄ-ների, փորձագետների միջոցով, եւ, բնական է, որ այդ գործիքակազմը պետք է փորձի օգտագործել։ Ավելին, փորձագետի դիտարկմամբ, անհրաժեշտության դեպքում Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, չի սեթեւեթի եւ Հայաստանի նկատմամբ կկիրառի պատժամիջոցներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ»
- 04/30/2024 08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
- 04/30/2024 07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել