Թեմաներ
Չորեքշաբթի 02 / 12 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/12/2025   11:04 Ըստ ԲԴԽ-ի՝ 5-ը 10-ի մեծամասնությունն է. Արթուր Ստեփանյանի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել 02/12/2025   10:57 Անդամակցելով ԵՄ-ին՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը դառնալու է ոչ թե ԵՄ-ն, այլ՝ Թուրքիան. Արմեն Ռուստամյան 02/12/2025   10:53 Գյումրիում 41-ամյա ՌԴ քաղաքացին խմած վիճակում կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին, մտել ներս. նրան դաստակի վնասվածքներով հոսպիտալացրել են. shamshyan.com 02/12/2025   10:46 Տուրիստական գործակալության սեփականատերն ու աշխատակիցը 3300 եվրոյի դիմաց կազմակերպել են քաղաքացու անօրինական միգրացիան. ԱԱԾ բացահայտումը 02/12/2025   10:41 Փաշինյանն այսօրն ավտոբուսով է գնացել աշխատանքի (տեսանյութ) 02/12/2025   10:36 Հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում 02/12/2025   10:26 ԱԺ-ն շարունակում է աշխատանքները. նիստը՝ ուղիղ 02/12/2025   08:11 Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ» 02/12/2025   08:09 Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․«Հրապարակ» 02/12/2025   08:06 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ» 02/12/2025   08:02 Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ» 02/12/2025   07:50 Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ» 02/12/2025   07:47 Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ» 02/11/2025   23:53 ԱՄՆ-ում բժիշկների սխալի պատճառով անդամահատել են տղամարդու ձեռքերն ու ոտքերը 02/11/2025   23:32 Թուրքիայում ձերբակալել են երեխային ծովը նետած կնոջը 02/11/2025   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 02/11/2025   23:10 28-ամյա կինը մեծացրել է կուրծքը և ճաղատացել 02/11/2025   22:58 Թրամփի հատուկ բանագնացն այցելել է Մոսկվա 02/11/2025   22:49 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com 02/11/2025   22:39 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 02/11/2025   22:26 Ալավերդիում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքով ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել 02/11/2025   22:23 Արայիկ Հարությունյանն ընդունել է Կառավարության շենք ճանաչողական այցի մասնակիցներին 02/11/2025   22:05 Ադրբեջանում՝ երիտասարդների շրջանում, բողոք է հասունանում Ալիեւի դեմ. հիասթափված են. Տոնոյան (տեսանյութ) 02/11/2025   22:00 Տերմինալը վնասած տղամարդիկ հայտնաբերվել են 02/11/2025   21:45 Մակրոնն ու կինը պատրաստվում են վաճառել վիլան 02/11/2025   21:31 Գյումրիի ընտրություններում օրվա իշխանությունները հաջողություն չպետք է գրանցեն. Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է առաջադրվելու մասին 02/11/2025   21:21 Նեթանյահուն սպառնացել է վերսկսել մարտերը Գազայում․ բանակը ուժեր է կենտրոնացնում անկլավի ներսում 02/11/2025   21:00 Խաղահրապարակի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 176 ռումբ է հայտնաբերվել 02/11/2025   20:53 Օպտիմալացման ծրագրի մասին լսել ենք, ասեկոսեներ շատ կան, բայց որոշում դեռ չկա. Կութի, Նորաբակի համայնքապետերը՝ դպրոցները փակվելու մասին 02/11/2025   20:43 Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է 02/11/2025   20:35 Համբուրգում արագընթաց գնացքը բախվել է բեռնատարին․ կան ծանր վիրավորներ 02/11/2025   20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին 02/11/2025   20:14 Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել, հայտարարվել է հետախուզում, հանցագործության գործիք ինքնաձիգը ևս դեռ չի հայտնաբերվել 02/11/2025   20:07 Կինը բարձով խեղդամահ է արել լացող 4 ամսական դստեր 02/11/2025   19:56 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 02/11/2025   19:46 Թեհրանն ու Բաքուն քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր 02/11/2025   19:31 Հայտնի են 2025 թվականին հագուստի ամենանորաձև գույները 02/11/2025   19:19 ԱՄՆ-ում ավելի քան 25 կրոնական կազմակերպություն դատի է տվել իշխանություններին 02/11/2025   19:10 Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն․ Լևոն Զուրաբյան 02/11/2025   19:01 Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացու. մեկին փրկել են, մյուսը՝ մահացել է 02/11/2025   18:55 Երբ դատարանը Քոչարյանին ազատ արձակեց, արդյո՞ք Նիկոլը կուչ էր եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել. Վարդանյան 02/11/2025   18:48 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ 02/11/2025   18:00 Ալեն Սիմոնյանը վրդովվել է, որ արցախահայությունը չի մնացել ու ամբողջությամբ չի ցեղասպանվել. Քրիստինե Վարդանյան 02/11/2025   17:55 Արմեն Գեւորգյանին ու Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրում՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման (տեսանյութ) 02/11/2025   17:49 Չգործող հյուրատնից գողացել են յոթ հեռուստացույց 02/11/2025   17:40 Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում փակվում են դպրոցներ, սա կհանգեցնի արտագաղթի. Ղազարյան (տեսանյութ) 02/11/2025   17:36 Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս ճնշումների, ԶՊՄԿ-ն խստորեն դատապարտում է ցանկացած ճնշում իր աշխատակիցների նկատմամբ․ Ռոման Խուդոլին ուղերձ է հղել 02/11/2025   17:35 Ղարաբաղից մեզ զանգել, ասում էին՝ հենց սահմանը բացվի, դուրս ենք գալու. չեմ ասում Ղարաբաղում կռվողներ չկային, բայց եղել են մարդիկ, ովքեր թողել, փախել են. Սիմոնյան 02/11/2025   17:30 Առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին 02/11/2025   17:23 Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանին
02/11/2025   14:00 Ալավերդիում ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել, արցունքաբեր գազ կիրառել․ շոշափվում են ոստիկանության պաշտոնյայի և ՔՊ-ական պատգամավորի անունները․ ահազանգ 02/10/2025   18:09 Ադրբեջանն օդ է բարձրացրել ռազմական ավիացիան 02/10/2025   16:46 Գնդապետը պատերազմի ժամանակ սիմուլյացիայի է դիմել ու պառկել հիվանդանոց՝ մի բանի համար, ինչը ստացիոնար բուժում չէր ենթադրում. Մանուկ Բադալյանը մեղավոր է ճանաչվել, բայց պատիժը պայմանական չի կիրառվի 02/11/2025   00:06 Կինը սեքսի ժամանակ հաշվեհարդար է տեսել իրեն շանտաժի ենթարկող սիրեկանի հետ 02/11/2025   20:07 Կինը բարձով խեղդամահ է արել լացող 4 ամսական դստեր 02/10/2025   22:10 Հուսով ենք՝ մի օր Հայաստանում խելքը գլխին իշխանություն կլինի, կհասկանան, որ մեր անձնագրերի կոդն անվավեր դարձնելը, մեղմ ասած, անխոհեմ քայլ է. բռնի տեղահանված 02/11/2025   16:58 «Եւ ովքե՞ր են այդ անկիրթները, որ խայտառակում են ռեսպուբլիկան, ախ էդ անգրագետ մասսան, էս հայերը…». Աննա Հակոբյան 02/11/2025   22:39 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 02/11/2025   07:50 Կրճատել են աշխարհազորայինների գումարը․ «Հրապարակ» 02/10/2025   20:30 Գյումրիում խաղի մեջ են մտնում ամենատարբեր ուժեր, ինչպես, օրինակ, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 02/11/2025   20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին 02/11/2025   14:49 Արցախի նախկին երեք նախագահ Բաքվում է դատվում, մեկը՝ այստեղ, լավ սինխրոնիզացված աշխատում եք․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին 02/11/2025   07:49 Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ» 02/10/2025   23:12 Լավրովը հայտարարել Է Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ Ռուսաստանի պատրաստակամության մասին և նշել է հակամարտության ավարտի պայմանը 02/10/2025   20:57 Ադրբեջանում բացահայտվել են ռուսամետ «հինգերորդ շարասյան» պարագլուխները 02/10/2025   18:37 Էլեկտրական սղոցով, ապա կացնով հարվածել է 36-ամյա տղամարդուն, կրակել օգնության հասած 40-ամյա տղամարդու, ապա նաեւ՝ ոստիկանների ուղղությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ 02/10/2025   11:56 Աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով․ ԶՊՄԿ հայտարարությունը 02/11/2025   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 02/11/2025   07:52 Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց .«Ժողովուրդ» 02/11/2025   13:35 Կարելի էր մնալ ու պայքարել, բայց դուք դուրս եկաք. Ալեն Սիմոնյանն՝ արցախցի լրագրողին

Մի շարք զինվորականներ կարող են ձերբակալվել հենց Ադրբեջանի ուղղակի պահանջով. Ադրբեջանը Հայաստանի 4 մարզից տարածքներ վերցնելու հավակնություն ունի. Հայկ Նահապետյան 09/01/2022   21:45  |  ԼՐԱՀՈՍ

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը համոզված է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը շղթայական էֆեկտ է ունենալու եւ չի բացառվում, որ որոշ զինվորականներ, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել պատերազմի օրերին եւս ենթարկվեն քրեական հետապնդման, քանի որ պատերազմում պարտության համար մեղավորներ են պետք:

«Թիվ մեկ մեղավորներ պետք է կարգվեն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը: Անդրադառնալով ՔԿ-ի ներկայացրած մեղադրանքին, մասնավորապես Շուշիի հանձնումը Արզումանյանին վերագրելու հանգամանքին՝ փորձագետը շեշտեց, որ մինչեւ այդ հայկական կողմը ուրջ պարտություն էր կրել նաեւ Ջաբրայիլի ուղղությամբ, երբ հակառակորդը կարողացավ լայնածավալ հարձակում սկսել: Ըստ Նահապետյանի, դեպքեր են եղել, որտեղ զինծառայողներ են են գերեվարվել եւ այստեղ եւս մեղավորներ պետք է լինեն, սակայն, խոսքը անաչառ քննության մասին է, մինչդեռ գործող իշխանության պարագայում դրա մասին խոսք անգամ լինել չի կարող:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալվել է օգոստոսի 30-ին՝ Արցախից Հայաստան գալու ճանապարհին։ Նույն օրը ՔԿ-ն հայտարարեց, թե Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել: Սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։ Ապա ՔԿ-ն հայտնեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին): Ըստ ՔԿ-ի ներկայացրած հաղորդագրության, 44-օրյա պատերազմում անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, սակայն Միքայել Արզումանյանը «նահանջ» հրաման է տվել:

Հայկ Նահապետյանը շեշտում է՝ Շուշին պարտության վերջին դրվագն է, հետեւաբար, քննությունը պետք է սկսել ոչ թե վերջից, այլ սկզբից: Ռազմական փորձագետը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություն առ այն, որ պատերազմի մասին դրանից 3 օր առաջ գիտեին, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի եւ Արցախի բոլոր զորամասերից զինանձնակազմը եւ ռազմական տեխնիկան պետք է իրենց մշտական տեղակայման վայրերից տեղափոխվեին պահեստային տարածքներ, որոնք վաղօրոք պլանավորված են լինում, քանի որ հակառակորդը, որպես կանոն, նախ հարվածում է սահմանում կանգնած զորքին, ապա՝ հրթիռներին: Հայկ Նահապետյանն արձանագրում է, որ այդ քայլը չի իրականացվել եւ փաստ է, որ հակառակորդը էական հարված է հասցրել Արցախի զորամասերին, ինչի հետեւանքով ունեցանք ե՛ւ անձնակազմի կորուստներ ե՛ւ զինտխնիկայի: «Սա նշանակում է, որ իմանալով հանդերձ, բացթողումներ են արվել՝ ինչու՞ դուրս չեն բերվել անձնակազմն ու տեխնիկան: Հակառակորդի հետախուզությունն աշխատում է, պետք է դուրս բերվեին եւ փոխարենը մակետներ տեղադրվեին: Դա չի արվել: Կա նաեւ այլ կարեւոր փաստ, սեպտեմբերի 1-ին ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւի ստորագրությամբ հրամանատարաշտաբային համատեղ զորավարժություններ սկսելու վերաբերյալ փասթաթուղթ է ուղարկվում Հայաստան: Հայկական կողմը ընդունում է փաստաթուղթը, այն բաց է եւ համացանցում կա: Տեսական զորավարժություններում Ադրբեջան պետության եւ այլ պետությունների անվանումները որոշակիորեն փոփոխված են եւ ներկայացվում էր, թե Ադրբեջանը ինչ ռազմական գործողություն է պատրաստվում իրականացնել՝ ներառյալ Սիրիայից ահաբեկիչներ բերվելը: Այսինքն, Ռուսաստանը՝ պատերազմն սկսելուց 26 օր առաջ, մեզ փաստաթղթային մակարդակով ՝ ԱԽ քարտուղարի ստոորագրությամբ զգուշացնում է, ինչը նշանակում է, որ հայկական կողմը պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկեր ու նախ եւ առաջ դիմեր մեր ռազմավարական գործընկերոջը, քննարկեր, թե ինչպես դիմագրավել կամ կանխարգելել»,-մանրամասնում է Հայկ Նահապետյանը՝ նկատելով, որ հայկական կողմը անհրաժեշտ այս քայլերից ոչ մեկը չի արել։

Ռազմական փորձագետը մեկ հանգամանք եւս առանձնացնում է՝ մինչեւ պատերազմը բանակում եւ ԱԱԾ-ում իրականացված կադրային փոփոխությունները, որոնք, ըստ էության, այդ համակարգերը թուլացնելու քաղաքականություն էին: Օրինակ, ԱԱԾ տնօրեն է նշանակվում համակարգի հետ կապ չունեցող անձը, մինչդեռ ԱԱԾ-ում նաեւ ռազմական հակահետախուզությունն է գործում: Հայկ Նահապետյանի խոսքով, գործող իշխանությունը նաեւ լուծարել է մինչեւ պատերազմը փաստաթղթով գոյություն ունեցող 5 հրաձգային ռեզերվային գնդերը: «Հարց է առաջանում՝ ինչու՞: Բացի այս, 2016 թվականին, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, առաջին անգամ Ադրբեջանը կիրառեց ԱԹՍ-ներ, որից հետո 2017 թվականի բյուջեով նախատեսվեց 100 միլիոն դոլարի վարկ վերցնել ՌԴ-ից՝ ԱԹՍ-ներ հայտնաբերող եւ խոցող ՀՕՊ եւ ՌԷՊ միջոցներ ձեռք բերելու համար: Նիկոլ Փաշինյանի ՝ իշխանության գալուց հետո այդ վարկը չեղյալ է հայտարարվել»,-նշում է փորձագետը՝ շարունակելով, որ փոխարենը նոր իշխանությունը գնեց առանց մարտական գլխիկների ինքնաթիռները:

Ներկայացնելով այս փաստերը, Հայկ Նահապետյանը շեշտում է՝ պատերազմում պարտության պատճառները վերլուծելու համար պետք է սկսել հենց վերոնշյալ հանգամանքներն ուսումնասիրելուց:

Սրանք, նրա խոսքով, որոշումներ են, որոնք կայացվել են ոչ թե ռազմական , այլ քաղաքական իշխանության կողմից, եւ անկախ ու օբյեկտիվ իրավական քննությունը պետք է տա հարցի պատասխանը, թե արդյո՞ք այդտեղ միտում կար: «Փաստը մնում է փաստ, որ այս իրողությունների պայմաններում մեր բանակը զգալիորեն թուլացավ, բացի այս, Արցախում կադրային սխալ քաղաքականության հետեւանքով, ՊԲ հրամանատար նշանակվեց մարդ, որը համազորային կրթություն չունի: Խոսքը Ջալալ Հարությունյանի մասին է, որը հրետանավոր է, իսկ մարտը վարելու համար համապատասխան կրթություն են ստանում»,-ասում է Նահապետյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Շուշիի հանձնման խնդրին իշխանությունն անդրադառնում այսօր, Նահապետյանը նշեց՝ կարոող է լինել երկու հանգամանք: Առաջինը , Փաշինյանը Բրյուսելում Ալիեւի եւ Միշելի հետ հանդիպմանն ընդառաջ ցանկանում էր ցույց տալ, որ իր երկրում ինքն իշխանություն է եւ իրավիճակին տիրապետում է այնքանով, որքանով ցանկացած պահի կարող է նախկին բարձրաստիճան զինվորականի նկատմամբ հետապնդում սկսել: Մյուս հանգամանքը, ըստ փորձագետի, կարող է լինել այն, որ մի շարք զինվորականներ հենց Ադրբեջանի ուղղակի պահանջի եւ պարտադրանքի ներքո կարող են ձերբակալվել:

«Սա առաջին հայացքից կարող է աբսուրդ լինել, բայց, օրինակ, ո՞վ էր խնդրել Փաշինյանին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերությունը խախտի, որով Բերձորի այլընտրանքային միջանցքի ստեղծման համար եռամյա ժամկետ է սահմանվում: Հայկական կողմը նման պարտավորություն չուներ, հետեւաբար, եթե այդ մասով կա պարտադրանք, ինչու՞ չի կարող լինել զինվորականների վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է հենց Միքայել Արզումանյանի նկատմամբ սկսվել քրեական գործընթացը, որը պատերազմի վերջին 12 օրերին է զբաղեցրել Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը, մինչդեռ պատերազմի ողջ ընթացքում հրամանատարական կետում բոլորովին այլ անձինք են եղել, Հայկ Նահապետյանը նշում է. «Տասնյակ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հրամանատարական կետ հատուկ անցաթղթով են մտնում, այնտեղ սահմանափակ թվող մարդիկ կարող են գտնվել, իսկ այն անձանց, որոնց մենք տեսնում էինք հրամանատարական կետում կամ ժողովրդի ասած՝ բունկերում, իրենք իրավունք չունեին այնտեղ գտնվելու եւ կարող ենք ենթադրել, որ նրանք այնտեղ «ականջ» են աշխատել, չեմ բացառում, որ նաեւ ձայնագրություններ են իրականացրել, այլապես նրանց՝ այնտեղ գտնվելը անտրամաբանական է: Իսկ թե ով է թույլ տվել այդ անձանց այնտեղ գտնվելը, հնարավոր է ճշտել՝ տեսնելով անցաթղթի վրա դրված ստորագրությունը»:

Հայկ Նահապետյանը չի բացառում, որ օրինակ, Երեւանից զանգ է եղել եւ տվյալ անձինք մուտք են ունեցել հրամկետ, բայց անհայտ է հարցի պատասխանը, թե ի՞նչ նպատակով են նրանք այնտեղ գտնվել, որովհետեւ նրանց՝ այնտեղ գտնվելու ՕԳԳ-ն ուղղակի զրո է:

Ամփոփելով, ռազմական փորձագետն ընդգծեց՝ տեղի ունեցող գործընթացը իրականում քաղաքական է եւ Փաշինյանը, ըստ էության, պատասխանատվության հարց է փորձում լուծել: Նահապետյանը չի բացառում, որ մեղավոր կարգվեն նաեւ նախկինները, օրինակ, 2-րդ եւ 3-րդ նախագահները եւ փորձ արվի զինվորականությանը կապել նրանց հետ: Նման եզրահանգման համար Նահապետյանը հիմք է ընդունում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառման ակնարկը, որտեղ Շուշիի հանձնման համատեքստում նա խոսում էր այն մասին, թե ընդդիմությունն է խնդիր ունենալու:

«Մի կարեւոր հանգամանք եւս, Մոսկվայում տեղի է ունեցել սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստը եւ ամենայն հավանականությամբ, այդ գործընթացը շուտով կյանքի կկոչվի: Ադրբեջանը Հայաստանի 4 մարզից՝ Սյունիքից, Արարարտից,Գեղարքունիքից, Տավուշից տարածքներ վերցնելու հավակնություն ունի, ինչը համաժողովրդական հերթական ընդվզման առիթը կարող է դառնալ, ուստի, իշխանությունը քրեական գործընթացներով ինֆորմացիոն դաշտում փորձում է շեղել հասարակության ուշադրությունը, մյուս կողմից էլ՝ նախկին պաշտոնյաների հետապնդումներով թուլացնել ընդդիմադիր դաշտը»,- եզրափակել է Հայկ Նահապետյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:02 01/09/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսները սահմանագծման քարտեզները պահում են իրենց արխիվներում, չեմ կարծում, որ այդ քարտեզները «բանտիկով» եվրոպացիներին կտրամադրեն, որպեսզի նրանք էլ գան ու Կովկասում սահմաններ գծեն. Խաչիկ Գալստյան
19:58 25/08/2022  |  ԼՐԱՀՈՍՉինովնիկների , օլիգարխների ֆիզիկական անվտանգությունը պետք է պահեն չունեւոր խավի զավակները. փորձագետ
18:40 10/08/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի նպատակն է Հայաստանին ամբողջությամբ զրկել էներգետիկ անկախությունից, դրա համար էլ ատոմակայանի փակման պահանջ է ներկայացնում.Հայկ Նահապետյան
22:35 09/08/2022  |  ՔաղաքականOդը բաց է, Ադրբեջանն անարգել առաջ է գալիս. Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ մենք պատրաստվում ենք խաղաղության. Վան Համբարձումյան (տեսանյութ)
20:18 06/08/2022  |  ՔաղաքականՀայաստանի իշխանությունը հերթական «կռուտիտն է անում».Հայկ Նահապետյան
20:40 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը շատ բան կարող է պահանջել, միջանցք էլ է պահանջում, հիմա ինչ, տա՞նք, պետք չէ նրա ճնշումներին զոհ գնալ. Հայկ Նահապետյան
21:37 02/08/2022  |  ՔաղաքականԱդրբեջանի նպատակն է, որ Արցախի ՊԲ-ն զինաթափվի, Արցախում որեւէ զինված կառույց չլինի. քաղաքագետ
20:44 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍԳեղամասարում կրակոցներ չկան.Ավետյան
19:55 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍԿուլիսներում թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ. Տիգրան Աբրահամյան
22:58 29/07/2022  |  ՔաղաքականՀՀ-ի համար շատ ցավոտ է լինելու Փաշինյանի վարած հակառուսական գիծը. Հայկ Խալաթյան (տեսանյութ)

Արխիվ

[]