Թեմաներ
Կիրակի 09 / 24 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/24/2023   01:29 Գորիս-Ստեփանակերտ մայրուղով 215 տոննա հումանիտար բեռ է տեղափոխվել Արցախ 09/24/2023   01:13 Բերման է ենթարկվել ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը 09/23/2023   22:19 Որևէ ցուցարար այդ օրը Կառավարության շենք չի ներխուժել, առավել ևս՝ այնտեղ որևէ ամերիկացի դեսանտային չի եղել. Արայիկ Հարությունյան 09/23/2023   22:10 Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 09/23/2023   22:03 Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում. կան ընտանիքներ, որ մեկից ավելի սպանված ունեն 09/23/2023   21:50 Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՊՆ 09/23/2023   21:34 Երևանի կենտրոնում վրանային ճամբար ստեղծելու փորձի համար բերման է ենթարկվել 8 քաղաքացի 09/23/2023   21:31 Ամեն բան հուշում է, որ Թուրքիան անցել է Սյունիքով միջանցք ստանալու ավելի վճռական փուլին. Վարուժան Գեղամյան 09/23/2023   21:12 Փաշինյանը ԼՂ բնակչոթյան խնդրով հեռախոսազրույց է ունեցել Բլինքերի հետ 09/23/2023   21:09 Մարտակերտից 17 վիրավոր է տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոցներ 09/23/2023   21:06 Մարտակերտի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ 09/23/2023   20:43 Տարածեք թշնամու կորուստների մասին տեղեկատվությունը, մեզ հիպնոսացնում են, որ թևաթափ լինենք․ Մհեր Հակոբյան 09/23/2023   20:33 ՌԴ-ն մերժեց ցորենի գործարքը ու Արցախում տեղի ունեցավ այս ողբերգությունը. փորձագետ (տեսանյութ) 09/23/2023   20:29 Ադրբեջանական բանակը և խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել 09/23/2023   20:15 Լևոն Քոչարյանը դեռ հիվանդանոցում է, նրան խոշտանգած 4 ոստիկանները ևս կձերբակալվեն․ փաստաբան 09/23/2023   20:11 Մարդասիրական միջանցք՝ արցախահայերին․ կառավարության մոտ բողոքի ակցիա է 09/23/2023   19:57 Բողոքի ակցիաների կայծը հասավ Կապան. պետք է ցույց տանք, որ սյունեցին թքած չունի (տեսանյութ) 09/23/2023   19:51 Ադրբեջանը գործում է ահաբեկիչներին բնորոշ գործիքակազմով՝ պատանդ է վերցրել արցախահայությանն ու նրանց կյանքի դիմաց պահանջներ ներկայացնում 09/23/2023   19:40 Ի՞նչ է, ոչխարի նման խոնարհաբար ձեր կանանց ու երեխաներին հանձնելու՞ եք թշնամուն, այ անմեղսունակներ. Շարմազանով 09/23/2023   19:34 Իրականացվում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորների տեղափոխում Հայաստան. Շտաբ 09/23/2023   19:25 ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ 09/23/2023   19:22 Գործադուլը թափ է հավաքում 09/23/2023   19:15 ԱԺԲ-ն մի քանի անգամ հայտարարել է, թե Նիկոլի կողքին է, հիմա որ նույն անեն՝ գնալու են հետը դատվեն. Արշակ Զաքարյան (տեսանյութ) 09/23/2023   18:59 ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 բեռնատար այսօր անցել է Լաչինի միջանցքով 09/23/2023   18:32 Երեւանում սկսված ակցիաները տարածվում են մարզերում. Ժողովուրդը ոտքի է կանգնում (տեսանյութ) 09/23/2023   18:23 Մետրոյի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է 09/23/2023   18:14 Մունք թուրքի հետ անելիք չունենք. արցախցիները ոչ ինտեգրմանն են հավատում, ոչ՝ խաղաղապահներին. (տեսանյութ) 09/23/2023   18:05 Որքան փորձեք ճնշել, ավելի ակտիվ ու ավելի շատ մարդկանցով ենք խանգարելու Արցախի հանձնմանը. Սիրուշո 09/23/2023   17:54 Ոստիկաններն էլ են միանալու ժողովրդին. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 09/23/2023   17:34 Ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին (տեսանյութ) 09/23/2023   17:31 Եթե դա չի արվում, ապա դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու. Աբրահամյան 09/23/2023   17:20 ԿԸՀ-ն Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել 09/23/2023   17:13 Շկոլան վազ եմ տվել, եկալ տուն ու հավաքվել, քնացել ենք պադվալ. պատերազմի ականատեսները (տեսանյութ) 09/23/2023   16:56 «Գետնին, դավայ». ոստիկանները հարձակվել են մեքենայի մեջ նստած ակտիվիստի վրա (տեսանյութ) 09/23/2023   16:44 Համազգային ընդվզման կոչով հրավիրված հացադուլին միացել են 8 քաղաքացի (տեսանյութ) 09/23/2023   16:10 Աղջկա լուսանկարի տակ ինչ-որ մեկը 500 դոլար է առաջարկել նրան, ով այն կհասցնի իրեն. նա պատրաստվում է հայ աղջկան նվիրել ոմն Մուրադին ծննդյան օրվա առթիվ. Արման Աբովյան 09/23/2023   16:05 Կարմիր խաչը Արցախում սկսել է գրանցել երեխաներին ու հարազատներին փնտրող մարդկանց 09/23/2023   16:02 Ցույցերի 5 մասնակից արդեն իսկ կալանավորվել է. ՔԿ 09/23/2023   15:56 Գորիսը պատրաստվում է ընդունել արցախցի փախստականներին. ստեղծվել է քաղաքացիների հաշվառման կենտրոն (տեսանյութ) 09/23/2023   15:48 Հիմա գոնե լուրջ վերաբերվեք ասածիս՝ Ադրբեջանը ահռելի զինտեխնիկա ու զորք է կուտակում. Վան Համբարձումյան 09/23/2023   15:30 Շուշիի հայտնի հուշարձան տանկը տեղափոխվել է Բաքու 09/23/2023   15:15 Արցախի մասին երգեր չգրե՛ք, չհյուսե՛ք ձոներ...կլռե՜ք. Մետաքսե Հակոբյան 09/23/2023   15:10 Համացանցում կադրեր են տարածվում, թե ինչպես է ադրբեջանական զինուժը հարվածել ԼՂ-ում ռուսական խաղաղապահների բազայի վրա 09/23/2023   14:56 Սասուն, ի՞նչ կա,լ ա՞վ ես, հեղափոխությունդ Արցախից կարեւոր էր չէ՞. Շարմազանով 09/23/2023   14:41 Շինաշխատանքների ժամանակ 30-ամյա տղամարդը նորակառույցի 16-րդ հարկից ընկել է ու մահացել. shamshyan.com 09/23/2023   14:33 Բողոքի ակցիա՝ Անդրանիկ Քոչարյանի տան բակում, որը չէր բացառել ցուցարարների ուղղությամբ կրակելը (տեսանյութ) 09/23/2023   14:18 Լևոն Քոչարյանին խոշտանգելու համար ներկայացվել է 4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն 09/23/2023   14:12 Խփող տղեն չի ասում. Արշակ Զաքարյանը՝ կառավարություն մտնելու դեպքում՝ կրակելու սպառնալիքի մասին 09/23/2023   14:11 Սա մեր վերջին շանսն է, վերջին պատերազմը, զգոն եղեք, ինչ կատարվեց Արցախում, լինելու է նաեւ Հայաստանում. Սերոբ Գասպարյան (տեսանյութ) 09/23/2023   14:05 Երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում. (տեսանյութ)
09/22/2023   17:41 Մի բան արեք' հանենք մեր երեխեքին այստեղից, գոնե փրկենք երեխեքին. արցախցի մայր 09/23/2023   13:46 Ադրբեջանում հայատյատության վերաբերյալ հերթական ապացույցը՝ արցախցի երիտասարդ կնոջ արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններով և բռնության կոչերով 09/23/2023   10:07 Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտների ձեռքով դաժանորեն սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի եղբորը՝ Սարգիսին, ևս զոհված գտան 09/22/2023   17:47 Մի շարք ընկերություններ հայտարարել են գործադուլին միանալու մասին 09/23/2023   15:48 Հիմա գոնե լուրջ վերաբերվեք ասածիս՝ Ադրբեջանը ահռելի զինտեխնիկա ու զորք է կուտակում. Վան Համբարձումյան 09/23/2023   13:40 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 09/22/2023   16:48 Քյոխը ողջ է 09/23/2023   16:10 Աղջկա լուսանկարի տակ ինչ-որ մեկը 500 դոլար է առաջարկել նրան, ով այն կհասցնի իրեն. նա պատրաստվում է հայ աղջկան նվիրել ոմն Մուրադին ծննդյան օրվա առթիվ. Արման Աբովյան 09/23/2023   12:18 Երևանի շինհրապարակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, 39-ամյա տղամարդը բեկորային վնասվածքներով՝ հոսպիտալացվել. shamshyan.com 09/22/2023   12:20 Լևոնն Քոչարյանին բերման են ենթարկել. կարմիրբերետավորները նրան ծեծի ենթարկել մեքենայում (տեսանյութ) 09/23/2023   15:15 Արցախի մասին երգեր չգրե՛ք, չհյուսե՛ք ձոներ...կլռե՜ք. Մետաքսե Հակոբյան 09/23/2023   13:08 Հրապարակում կիրառված լուսաձայնային նռնակից լուրջ վնասվածք է ստացել թեքվանդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը. նա օգնության կարիք ունի 09/23/2023   18:32 Երեւանում սկսված ակցիաները տարածվում են մարզերում. Ժողովուրդը ոտքի է կանգնում (տեսանյութ) 09/22/2023   12:24 Կարեն Ֆարխոյանը կալանավորեց 18-ամյա արցախցուն 09/23/2023   14:56 Սասուն, ի՞նչ կա,լ ա՞վ ես, հեղափոխությունդ Արցախից կարեւոր էր չէ՞. Շարմազանով 09/23/2023   20:43 Տարածեք թշնամու կորուստների մասին տեղեկատվությունը, մեզ հիպնոսացնում են, որ թևաթափ լինենք․ Մհեր Հակոբյան 09/23/2023   19:22 Գործադուլը թափ է հավաքում 09/22/2023   18:01 Բերման է ենթարկվել 350 քաղաքացի. Ազգային կոմիտե 09/22/2023   12:49 Լևոն Քոչարյանին Շտապ օգնության բրիգադը հոսպիտալացնում է 09/22/2023   18:04 Գևորգ Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտ

Լավ, հո մանկապարտեզ չի՞ պետության կառավարումը. Փաշինյանի հայտարարությունը քաղաքական մեծ սկանդալի պատճառ կարող է դառնալ. Հայկ Նահապետյան 09/29/2022   21:48  |  Հարցազրույց

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ  տարբեր երկրներ, անգամ մեր դաշնակիցը, Հայաստանին զենք չմատակարարեն:

«Նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։

Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,-հայտարարել է Փաշինյանը:

Այս հայտարարության վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ:

-Պարո՛ն Նահապետյան, այսօր Փաշինյանը հայտարարեց, որ շատ երկրներ, այդ թվում՝ մեր դաշնակիցը, Ադրբեջանի ճնշմամբ հրաժարվում է մեզ զենք վաճառել, ինչո՞ւ է Ռուսաստանը, որը մշտապես եղել է Հայաստանին ամենաշատ զենք վաճառած երկիրը, այսօր հանկարծ հրաժարվում զենք վաճառել մեզ՝ անգամ նախապես տված գումարի դիմաց.

-Փաշինյանը դեղին մամուլի լրագրողի էությունից դուրս չի եկել, որտեղ կարող ես անպատասխանատու և իրականությունից հեռու հայտարարություններ անել, հետո պատասխանատվություն չկրել դրա համար: Ինքը կարո՞ղ է գեթ մեկ ապացույց բերել, որ Ադրբեջանը ճնշում է Ռուսաստանին և Ռուսաստանը չի կատարում իր պայմանագրային պարտականությունները, ինչպե՞ս է այդ ճնշումը տեղի ունեցել, և դրանից հետո Ռուսաստանում ու՞մ  կողմից  է որոշում կայացվել, որ, չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների և վճարված գումարի, իր պարտականությունները Ռուսաստանը չպետք է  կատարի: Փաշինյանը բավականին լուրջ հայտարարություն է արել, որն, ի դեպ, կարող է քաղաքական լուրջ սկանդալի պատճառ դառնալ: Օրինակ՝ ՌԴ-ից կարող են պաշտոնապես հարցում անել՝ ի՞նչ փաստերի հիման վրա է Փաշինյան Նիկոլը պնդում, որ, Ադրբեջանի ճնշմամբ, Ռուսաստանը, իր վրա վերցրած պարտականությունը, չի կատարում, նա կարո՞ղ է փաստեր բերել: Եթե ագամ այն, ինչ ասում է Փաշինյանը, իրականություն է, որին ես չեմ հավատում, ապա այդ դեպքում խնդիրը բարձրաձայնում են դիվանագիտական խողովակները կամ այլ խողովակներ, որտեղ ՌԴ-ն ու Հայաստանն ունեն ռազմավարական-դաշնակցային պարտավորություններ, արդյո՞ք ճիշտ չի այդ խողովակներով աշխատել և հասկանալ՝ ինչո՞ւ զենքի վաճառք չի արվում:

-Եթե անգամ Ռուսաստանը մեզ զենք չի վաճառում, ինչու՞ չենք դիմում այլ երկրների՝ Իրանին, Ֆրանսիային, որպեսզի նրանք մեզ զենք մատակարեն.

-Այո, ենթադրենք Ռուսաստանը  չի վաճառում, բայց կան շատ երկրներ, որ  միայն նրա համար, որպեսզի օգնեն մեզ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի  ագրեսիան կանխելու համար, զենք կտան: Այս առումով առաջինը Իրանն է, իսկ ո՞վ է ասում, որ Իրանը մեզ զենք չի վաճառի, ո՞վ է ասում, որ նույն Հունաստանը, որը լարված հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, զենք չի վաճառի Հայաստանին: Կան երկրներ, որոնք հակաթուրքական դաշինքի անդամ են և պատրաստ են մեզ զենք վաճառել: Երկրներ էլ կան որ մեզ կարող են զենք վաճառել՝ միջնորդներով, նույնիսկ իրենց համար դա կարող է որպես բիզնես դիտվել: Իմ նշած երկրները, այս կամ այն չափով, հակաթուրքական դաշինքի երկրներ են, բայց երկներն էլ կան, որտեղ զենք վաճառքը բիզնես է:Եթե անգամ Փաշինյանի ասածն իրականություն է, ապա նշանակում է, որ երկրները ոչ թե Հայաստանին զենք չեն վաճառում, այլ Հայաստանի կառավարությանը չեն վստահում, որի ղեկավարը Փաշինյան Նիկոլն է, այստեղ լուրջ մտորելու խնդիր կա՝ ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի կառավարության նկատմամբ ստանձնած պարտավորությունները չեն կատարում, այստեղ առաջինը ինքը պետք է մտածի դրա մասին:

-Իսկ վտանգավոր չէ՞ արդյոք, որ ի լուր թշնամու հայտարարում ես, որ քո երկիրը զենք ձեռք բերելու խնդիր ունի և քեզ զենք չեն վաճառում.

-Իհարկե վտանգավոր է, երբ դու ամբողջ աշխարհին ասում ես, որ այն զինատեսակները, որը պետք է ստանա մեր Զինված ուժերը, որպեսզի մարտական խնդիր կատարի, չունի, սրանով հակառակորդին տեղեկատվություն ես տալիս, քո խոցելի տեղերն ես ցույց տալիս հակառակորդին, մի հակառակորդի, որը ամեն պահի պատրաստ է լայնածաված ռազմական գործողությունների:

-Պարո՛ն Նահապետյան, իսկ չե՞ք կարծում, որ նման հայտարարություններով իշխանությունները փորձում են հիմնավորել իրենց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկությունը,  եթե նաև հաշվի առնենք, որ նրանք պնդում են, որ շատ երկրներ մեզ զենք չեն տալիս, քանի որ ՀԱՊԿ անդամ երկիր ենք.

-ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը իշխանությունները  քարոզչական և կիրառական դաշտում արդեն սկսել են, այս հայտարարությամբ չէ, որ այդ գործընթացը սկսվում է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան,Փաշինյանը նրան չի ընդունում, կամ գալիս է ու հանդիպում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, որն էլ միայն ներկայացնում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ հասարակական տրամադրությունները, ի՞նչ եք կարծում, այս ամենը ՀԱՊԿ-ի ղեկավարությունը ինչպե՞ս է դիտարկում, Արմեն Գրիգորյանն իր սուբյեկտիվ ընկալումներով հասարակական տրամադրություն է ներկայացնում, որտեղ բացասական ֆոն տա, լավ, հո մանկապարտեզ չի՞ պետության կառավարումը: ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացն այս իշխանությունները քարոչական մեքենայով վաղուց են սկսել, հիմա ավելի վտանգավոր բաներ կարող  է լինել: ՌԴ-ն և Հայաստանը միմյանց նկատմամբ պայմանագրային պարտավորություններ ունեն ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներում, այլ նաև 1997-ի պայմանագրով, այսինքն՝ ես կարո՞ղ եմ ենթարդել, որ նման վարքագծով սադրում են Ռուսաստանին՝ վերանայել այն պայմանագրային պայմանավորվածությունները, որն իրենք ունեն: Մենք նաև հիշում ենք Նենսի Փելոսիի հետ Հայաստան եկած կոնգրեսական մի տիկին, որն արմատներով հայ է, հայտարարեց, որ Հայաստանին զենք կտրվի, եթե այդ զենքը ուղղակի կամ անուղղակի կերպով Ռուսաստանը դեմ ուղղվի, նույնը՝ ինչ կատարվում է Ուկրաինայում, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Հայաստանին զենք տալու են մի պայմանով, որ այդ զենքն աշխատի նաև Ռուսաստանի դեմ:

-Հնարավո՞ր է, որ հենց այս պատճառով է Ռուսաստանը հրաժարվում մեզ զենք վաճառել, քանի որ չի վստահում գործող իշխանություններին և մտավախություններ ունի, որ կարող է այդ զենքը հետագայում թեկուզ անուղղակի կերպով իր դեմ ուղղվել.

-Ես չեմ բացառում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի, նաև Իրանի, հետախուզական ծառայությունները, չեմ բացառում, որ գիտեն բաներ, որ մենք, շարքային քաղաքացիները չգիտենք, ինչը շատ նորմալ է, իրենք կարող է տեղյակ են Փաշինյան Նիկոլի սեպարատ այլ պայմանավորվածությունների մասին՝ օրինակ ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես,նա հանդիպում էր վերջերս ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ, իսկ ի՞նչ հարցեր են քննարկվել, հայտնի չէ, երբ նայում ես օրինակ ՆԱՏՕ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունը, ենթատեքստով  հասկացնում են, որ Հայաստանը փորձում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցային եզրեր գտնել, միգուցե, սրա համար են Իրանը և Ռուսաստանը կոշտ կեցվածք ընդունել՝ պատժելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:35 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին
12:06 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է.Նիկոլ Փաշինյան
11:38 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԼուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. Փաշինյան
11:30 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն այնպես է անում, որ Հայաստանին զենք չմատակարարվի. հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանին զենք չեն մատակարարում.Փաշինյան
11:21 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ԶՈՒ-ն ՀՀ տարածքից կրակել է մեր զինվորների ուղղությամբ
10:39 29/09/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում՝ ապահովելով հայկական զորքերի հետքաշումը ադրբեջանցիների հայելային առաջխաղացմամբ.Բալյան
10:33 29/09/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 101
10:14 29/09/2022  |  ՄամուլԻսրայելօրիների ժամանակը. «Հրապարակ»
10:12 29/09/2022  |  ՄամուլԻշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել. «Հրապարակ»
10:07 29/09/2022  |  ՄամուլԼուրջ խոսակցություն է եղել. մանրամասներ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ հանդիպումից. «Ժողովուրդ»

Արխիվ

[]