ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոսկվան արձագանքել է Մակրոնին. «Բաքվի եւ Երեւանի հետ՝ Մոսկվայի հարաբերությունների մեջ սեպ խրելու՝ Փարիզի փորձերը դատապարտված են» 10/13/2022 22:14 | Միջազգային լրահոս

Բաքվի եւ Երեւանի հետ՝ Մոսկվայի հարաբերությունների մեջ սեպ խրելու՝ Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման եւ կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկման, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Փարիզի փորձերը՝ սեպ խրել Ռուսաստանի հարաբերությունների մեջ մեր մտերիմ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, որոնց հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա եւ բազմաբովանդակ կապերը, դատապարտված են ձախողման եւ կհանգեցնեն միայն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը», - ասված է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին հրեշավոր ներկայացնելու Արևմուտքի հակառուսական գծին և խոսում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին»,-նշել է Զախարովան:
Ըստ նրա՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները խոսում են այն մասին, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու առնչությամբ Փարիզը շահագրգռված չէ, և, թե այդ հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կառուցողական դեր խաղալու Ֆրանսիայի կարողությունը։
Ըստ Զախարովայի՝ ի տարբերություն Ֆրանսիայի, Ռուսաստանը գործնականում է նպաստել հակամարտության կարգավորմանը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ն վճռորոշ ներդրում է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հարցում:
«Դրա համաձայն՝ տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերը իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք հաստատել, մարդասիրական օգնություն են տրամադրում, ենթակառուցվածքներ վերականգնում։ Նրանց օգնությամբ 53 հազար փախստական վերադարձել է տուն, ավելի քան 2 հազար զոհերի դի է հանձնվել, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի, վնասազերծվել է ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկա»,-հայտարարել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանն է սկսել աշխատանքը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ։
«Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը՝ խթանելու խաղաղության օրակարգը՝ հիմնված երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների վրա: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի ստորագրման, հասարակությունների և փորձագետների միջև երկխոսության հաստատման ուղղությամբ: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու մեզ բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, որոնց հետ ՌԴ-ն երկարամյա և բազմակողմանի կապեր ունի, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»,-ասել է Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/26/2023 17:02 Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
- 03/26/2023 16:12 Միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել․ Աբրահամյան
- 03/26/2023 14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
- 03/26/2023 14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/26/2023 14:54 Վթար Շահումյան գյուղում
- 03/26/2023 11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին
- 03/26/2023 10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել
- 03/26/2023 09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը