Թեմաներ
Հինգշաբթի 05 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/22/2024   23:54 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/22/2024   23:48 Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից 05/22/2024   23:33 Կինն ամուսնուց գաղտնի նամակագրություն է սկսել անծանոթի հետ և հայտնվել փակուղում 05/22/2024   23:19 73-ամյա տղամարդը ձերբակալվել է 05/22/2024   23:02 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելել հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտներ 05/22/2024   22:39 Որքան անպատասխանատու ու ինքնահավան տգետ պետք է լինի մարդը, որ 4-րդ դարի իրողությունները բերի 21-րդ դար․ Դանիելյան 05/22/2024   22:26 Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ․ Թաթոյան 05/22/2024   22:08 Արագածոտնի մարզում. «BMW»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել 05/22/2024   21:49 Կյանքում հանդիպող մարտահրավերներն անհրաժեշտ է դիտարկել որպես հնարավորություն և շարժվել առաջ. Անահիտ Մանասյան 05/22/2024   21:34 Կոմանդոսը մեկնեց որպես անհատապես հաղթանակած, բայց իր ժառանգությունը պարտված հրամանատար․ Բագրատ Սրբազան 05/22/2024   21:31 Սպառնում է ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլև Էրդողանի ընտանեկան թերթը․ գրելով, թե հայերը սպանելու են Սրբազանին ու մեղքը բարդեն թուրքերի վրա 05/22/2024   21:12 Ադրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿ 05/22/2024   21:06 Եթե շարժումը մարած է, ինչո՞ւ եք հալածանքների ենթարկում մարդկանց, ինչո՞ւ ԱԺ ամբիոնն հանգիստ չեք տալիս․ Բագրատ Սրբազան 05/22/2024   20:57 ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերով հարուցվել է 15քրեական գործ. որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 05/22/2024   20:49 Շիրակի թեմի առաջնորդարանում Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը կհանդիպի Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների հետ 05/22/2024   20:38 Իրեն մնա՝ Ձիրավի ճակատամարտն էլ է ինքը հաղթել, իսկ այսօր ձեռքը կտրե՞լ էր, թե՞ ոչ. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին 05/22/2024   20:35 Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը 05/22/2024   20:22 Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. Հայտարարություն 05/22/2024   20:04 Կիրանցի ճանապարհը ճանապարհ է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան, և այն 2 ամսում պատրաստ կլինի. Փաշինյան 05/22/2024   19:54 Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը․ ուղիղ 05/22/2024   19:45 Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը. Արթուր Վանեցյան 05/22/2024   19:31 Իսրայելի գլխավոր հյուպատոսը հայտարարել Է Մյունխենում առաքելության վրա հարձակման մասին 05/22/2024   19:17 ԱՆ-ն կադաստրի կոմիտեին մեղադրում է կեղծիքի մեջ, իսկ դատախազությունը մոլորված լռում է 05/22/2024   19:00 1976 թ․ քարտեզի օգտագործումն ընդամենը փաստացի կապիտուլյացիան որպես փոխզիջում ներկայացնելու միջոց է 05/22/2024   18:54 Շվեյցարիան կսահմանափակի օդային տարածքի օգտագործումը Ուկրաինային նվիրված ֆորումի ժամանակ 05/22/2024   18:50 Բանակցություններ են տեղի ունենում՝ Զվարթնոց օդանավակայանում ևս մեկ տերմինալ կառուցելու շուրջ 05/22/2024   18:46 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին 05/22/2024   18:35 Մի փուլ կգա, որ լիարժեք թափանցիկ կաշխատենք՝ էդ բոլոր քարտեզները հատ-հատ երևալու են. Փաշինյան 05/22/2024   18:27 Իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ զրպարտում են ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով. Սերժ Սարգսյան 05/22/2024   18:24 Ունենք երկուստեք քաղաքական կամք խորացնելու մեր հարաբերությույնները. Միրզոյանը ՀՀ ԵՄ հարաբերությունների մասին 05/22/2024   18:21 Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ 05/22/2024   18:03 Նոր սահման չենք գծում, վերարտադրում ենք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանները․ Փաշինյանն այս անգամ բերել է 1976թ քարտեզը 05/22/2024   17:59 Դիլիջանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը 05/22/2024   17:33 Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ-ում Փաշինյանի հետ հարցուպատասխանին 05/22/2024   17:32 ՀԱՊԿ անդամ առնվազն 2 դաշնակից գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Լուկաշոնկոն, այո, ճիշտ է ասել. վարչապետ 05/22/2024   17:29 Սահմանազատման վերաբերյալ մեր որոշումները անցել են իրավական փորձաքննություն, ես կասկած չունեմ դրանց իրականության մեջ. Փաշինյան 05/22/2024   17:26 Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է․ Սարգսյան 05/22/2024   17:23 Քանի կիլոանոց խաչ ուզում է դոշներից կախեն, Պապ թագավորն այլևս չի սպանվելու. Փաշինյան 05/22/2024   17:22 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսահայ պատվիրակությանը 05/22/2024   17:10 Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն. Սերժ Սարգսյան 05/22/2024   17:07 Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը կարևորել է ռազմագերիների անհապաղ վերադարձը 05/22/2024   17:06 Չակնկալիքների շարժումը տանում է չպետություն. միլիմետրի ճշտությամբ գիտենք իրական Հայաստանի սահմանը, որի անվտանգությունը չենք ապահովում սրա-նրա ոտքերն ընկնելով. Փաշինյան 05/22/2024   16:59 Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Գևորգ Հարությունյանի գործով հրապարակվեց վերջին խոսքը․ հայտնի է՝ երբ կհրապարակվի դատավճիռը 05/22/2024   16:56 Սիրելի անտարբերնե՜ր, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարըմ հայտնի գործը, շարունակեք մնալ անտարբեր. Ամալյան 05/22/2024   16:50 Սերժ Սարգսյանի և մյուսների վերջին խոսքը՝ դատարանում. ուղիղ 05/22/2024   16:47 ԿԸՀ-ն հյուրընկալել է ՖՄԿ պատվիրակությանը 05/22/2024   16:45 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ 05/22/2024   16:39 Տավուշում և Երևանում տեղի ունեցող ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ (տեսանյութ) 05/22/2024   16:34 Պատգամավորները հարցեր են ուղղում կառավարության անդամներին. հարցուպատասխանը՝ ուղիղ 05/22/2024   16:33 Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել
05/22/2024   11:37 Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/22/2024   15:08 «Լուրջ ես ասում, ախպեր, արա, լավ էլի արա։ Վարդենիսն էլ տվե՞ց, հա՞», Ավելի լավ է թող մի 10-20 հոգի մեռնեն, բայց երկիրը պահենք. ՔԿ-ի հրապարակած գաղտնալսման արդյունքները 05/21/2024   22:51 Singapore Airlines-ի չվերթի տուժածների թիվը գերազանցել է 70-ը 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   20:08 Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան 05/22/2024   14:09 ՔԿ-ն Սպիտակցի Հայկոյի որդուն մեղադրում է՝ մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին իշխանության բռնազավթումը նախապատրաստելու մեջ 05/22/2024   18:21 Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/21/2024   20:45 Հետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան 05/22/2024   15:17 Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են. Հայկ Կոստանյան 05/21/2024   19:33 Սպանությո՞ւն, թե դժբախտ պատահար, ո՞ւմ էր պետք Ռաիսիի մահը, ո՞ր պետությունների խմբերն էին շահագրգռված այս կորստով. Գրիգոր Բալասյանյան (տեսանյութ) 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/22/2024   17:32 ՀԱՊԿ անդամ առնվազն 2 դաշնակից գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Լուկաշոնկոն, այո, ճիշտ է ասել. վարչապետ 05/22/2024   23:33 Կինն ամուսնուց գաղտնի նամակագրություն է սկսել անծանոթի հետ և հայտնվել փակուղում 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել 05/22/2024   12:47 Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոյի որդին 05/22/2024   16:56 Սիրելի անտարբերնե՜ր, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարըմ հայտնի գործը, շարունակեք մնալ անտարբեր. Ամալյան 05/21/2024   15:24 Լարված վիճակ ԱԺ-ում. «Եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չեմ ասում՝ հայ». Քրիստինե Վարդանյանին հակադարձեց ԱԺ փոխնախագահը՝ «հիմա կասեմ՝ ով է մարդ, ով՝ հայ» (տեսանյութ)

Ամեն ինչ առևանգում շոուի մասին. Սուրեն Մանուկյանի պարզաբանումները՝ կալանավայրից 08/30/2022   15:35  |  ԼՐԱՀՈՍ

Տեսակցությունների ընթացքում փաստաբանիցս տեղեկացա, որ իմ անվան հետ կապվող ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվել են տեսանյութեր։ Քանի որ ավելի վաղ հնարավորություն չեմ ունեցել տեղեկացված լինելու այդ մասին, այս պահին արդեն, ունենալով ենթադրյալ դեպքի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր, կրկին հայտնում եմ, որ ես որևէ առնչություն չունեմ ինձ վերագրվող դեպքի հետ և հանրության շրջանում ձևավորված թյուր պատկերացումները պարզաբանելու համար հայտնում եմ հետևյալը.

 1) 2022 թ. օգոստոսի 5-ին ես տեղափոխվել եմ ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղ ինձ մի քանի ժամ պահելուց հետո տեղեկացրել են, որ մի քանի օրից ինչ-որ այլ քրեական գործի շրջանակներում ես հրավիրվելու եմ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Քննիչ Մխիթար Աբդոյանի հետ կապ հաստատելուց և իմ ներկայանալու օրն ու ժամը պարզելուց հետո, հարցաքննվելու համար 08.08.2022 թ. ես փաստաբանիս հետ ներկայացել եմ նրա աշխատասենյակ, սակայն քննիչը հայտնել է, որ այլ կարևոր գործերով ստիպված է դուրս գալ աշխատավայրից: Միաժամանակ տեղում մեզ է հանձնել ծանուցագիր՝ օգոստոսի 11-ին՝ ժամը 15:00-ին, կրկին իր աշխատասենյակ ներկայանալու համար: Պայմանավորված օրը և ժամին, երբ իմ փաստաբան Սերգեյ Ոսկանյանն արդեն իսկ գտնվել է քննչական կոմիտեի շենքի դիմաց և սպասել է ինձ, ոստիկանության ծառայողները, քաջատեղյակ լինելով, որ ես շարժվում եմ դեպի քննչական կոմիտեի շենք, Երևան քաղաքում, քննչական կոմիտե հասնելու ճանապարհին, ճանապարհային ոստիկանության ծառայողների միջոցով կանգնեցնում են ինձ տեղափոխող ավտոմեքենան այն պատճառաբանությամբ, թե իբր ամրագոտին ամրակապված չէ: Նույն պահին դիմակավորված մի խումբ ոստիկանության ծառայողներ, մի շարք տեսախցիկների ուղեկցությամբ, օրվա իշխանությունների որդեգրած հատուկ գործելաոճով, ուժ գործադրելով ինձ պառկեցնում են գետնին, ձերբակալում և տեղափոխում քննչական կոմիտեի շենք: Միայն ձերբակալման պահին ես տեղեկանում եմ, որ կասկածվում եմ իբր թե առևանգում կատարելու մեջ:

2) Սկսեմ նրանից, որ որոշ տեղեկությունների ողջամիտ վերլուծության արդյունքում հարց է առաջանում՝ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգե՞լ են, թե՞՝ ոչ: Հարց է նաև, թե իրականում որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է գտնվել 83-ամյա ծերունին ենթադրյալ առևանգման վերաբերյալ հանրությանը ներկայացվող ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է ենթադրյալ առևանգման դեպքին նույն ժամանակահատվածում իմ հնարավոր մասնակցությանը, ապա, կարծում եմ, որ ցանկացած գիտակից մարդու համար էլ ակնհայտ է, որ խիստ անտրամաբանական կլիներ, որ ես ինչ-որ մեկին առևանգեի իմ կողմից շահագործվող և իմ աներոջը պատկանող ավտոմեքենայով: Բացի այդ, անտրամաբանական կլիներ նաև անձին առևանգելը և պահելը հյուրատանը, այն էլ այն հյուրատանը, որն իմ կողմից վարձակալվել է միայն ենթադրյալ առևանգումը փաստացի կատարվելուց հետո: Անտրամաբանական կլիներ նաև այն, որ ես, իբր թե հանդիսանալով առևանգման կազմակերպիչ կամ կատարող, անձամբ վարձեի այդ հյուրատունը, անձամբ հանդիպեի ու խոսեի այդ հյուրատան տիրուհու հետ, անձամբ խոսեի տանտիրուհու հարևանուհու հետ, անձամբ իմ անունով գումար փոխանցեի տանտիրուհու հաշվեհամարին: Բացի այդ, միանշանակ անտրամաբանական կլիներ նաև առևանգվածին իմ ընկերոջ ավտոմեքենայով վերադարձնելը:

3) Ըստ Խաչիկ Քոքոբելյանի հայտնած տվյալների և այդ առթիվ քննչական կոմիտեի կողմից նախապատրաստված տեսանյութերի՝ ծերունուն ազատ արձակելու դիմաց պահանջվել է 3 միլիոն ԱՄՆ դոլար գումար, սակայն միայն 40.000 ԱՄՆ դոլար ստանալուց հետո վերջինս ազատ է արձակվել: Ընդ որում, ինչպես տեսանյութում ներկայացրել է քննչական խմբի ղեկավարը, սկզբից փոխանցվել է 20.000 ԱՄՆ դոլարը, իսկ ծերունու ազատ արձակվելուց հետո՝ ևս 20.000 ԱՄՆ դոլար: Նույնիսկ բարձրագույն կրթություն անհրաժեշտ չէ հասկանալու համար ներկայացվածի աբսուրդի աստիճանը, քանի որ առևանգվածի ազատ արձակվելուց հետո ևս ինչ-որ չափի գումար փոխանցելու անհրաժեշտությունը բացակայում է: Այդ քայլը մեղմ ասած, զուրկ է տրամաբանությունից:

4) Նշեմ նաև, որ տարածված տեսանյութերում երևացող ավտոմեքենաները իսկապես շահագործվել են իմ կողմից: Տեսանյութերում դրանք երթևեկում են ինչ-որ ճանապարհով, սակայն բնականաբար որևէ տեսանյութով չի երևում և չէր էլ կարող երևալ այնպիսի որևէ փաստ, որը կարող էր հիմնավորել, թե ես որևէ անձի առևանգել եմ կամ տեղափոխել եմ այդ ավտոմեքենաներով: Կարծում եմ բոլորն են համոզված, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր ավտոմեքենայի շարժ կարող է վերահսկվել ոստիկանության կողմից տեղադրված տեսախցիկներով և այն ներկայացվել որպես հանցագործության գործիք կամ միջոց:

5) Գործով ներկայացված և մինչ այժմ «պարզված» հանգամանքները ուսումնասիրելիս ինձ հայտնի է դարձել, որ իբր թե իմ դեմ ցուցմունք են տվել որոշ անձինք, ովքեր ինձ մատնանշել են որպես անմիջապես հանցանք կատարող անձի: Այս առումով հարկ եմ համարում նշել, որ իմ դեմ ցուցմունք են տվել այնպիսի անձինք, որոնք սկսած դեռևս 2000-ական թվականներից, մշտապես ակտիվ համագործակցության մեջ են գտնվել ոստիկանության և քննչական մարմինների հետ, ովքեր տարբեր քրեական գործերով ներգրավված են եղել վարույթներին իբրև ընթերակա կամ վկա, և որոնց ցուցմունքներով մշտապես «հաստատվել են» գործով պարզման ենթակա այս կամ այն հանգամանքները: Հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այս դեպքում նշված անձանց կողմից տրված ցուցմունքները չի կարելի համարել իմ դեմ տրված, քանի որ վերջիններս ուղղակի ճանաչել և մատնանշել են ինձ որպես Սուրեն Մանուկյան քաղաքացի, այլ ոչ թե որպես առևանգում կատարող անձ: Այս տրամաբանությամբ այսպես կոչված իմ դեմ ցուցմունք տված անձինք կարող էին լինել ոչ թե մեկ կամ երկու հոգի, այլ միգուցե տասնյակ հազարներով։ Խոսքը վերաբերում է այն տեսանյութին, որտեղ ես ընդամենը մուտք եմ գործում հանրախանութ գնումներ կատարելու նպատակով: Նույնիսկ այս անմիտ և ոչինչ չասող տեսանյութն է փաստորեն դրվել շրջանառության մեջ, դրվել նաև կալանքի հիմքում և դրանով իսկ փորձ է արվում հանրությանը ներկայացնել իմ անձը՝ որպես առևանգում կատարողի կամ կազմակերպողի և այդ փաստը մատուցվում է հանրությանը որպես բացարձակ ճշմարտություն։ Վերը նշվածները վերլուծելով՝ մնում է ընդամենը ողջամիտ ենթադրություն անել այն մասին, որ իշխանությունը չի փոխում իր ձեռագիրը՝ փորձելով տարբեր տեսակի ճնշումներ կիրառելու և մարդկանց վրա ազդելու միջոցով ստիպել ինչ-որ անձանց, որպեսզի վերջիններս իմ դեմ ցուցմունք տան:

6) Իմ ձերբակալվելուց անմիջապես հետո նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հրապարակվում լրատվամիջոցներով: Մասնավորապես ձերբակալվելուց ընդամենը րոպեներ անց Խաչատուր Քոքոբելյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ իր հոր առևանգման դեպքով ձերբակալվել եմ ես, որից անմիջապես հետո տարբեր լրատվամիջոցներ տարածելով Խ. Քոքոբելյանի խոսքերը, միանգամից տալիս են մեղադրական բնույթի որակումներ: Միաժամանակ Խ. Քոքոբելյանը հայտարարում է, որ նշված տեղեկություններն իրեն փոխանցել են իշխանական բարձրաստիճան իր մտերիմ պաշտոնյաները: Սա ևս մեկ խոսուն փաստ է այն մասին, որ վերջիններս միմյանց հետ գործում են համաձայնեցված և միասնական՝ ինձ այս ամենի մեջ ներքաշելու և ինձ որպես առևանգում կազմակերպած անձ հանրությանը ներկայացնելու դիտավորությամբ: Խ. Քոքոբելյանի և իշխանության սերտ կապի մասին է վկայում նաև մամուլում հրապարակված տեղեկատվությունը՝ Խ. Քոքոբելյանի կողմից չնչին գնով և հարյուրավոր միլիոնների եկամուտ ապահովող ՀԷԿ-ի ձեռբքերումը, ինչպես նաև Քոքոբելյանին պատկանող մի շարք ընկերությունների ղեկավարումը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հարազատ եղբորը հանձնելը:

7) Ինչևէ, վստահ եմ, որ շուտով կպարզվի ողջ իրականությունը: Առաջիկայում, օգտագործելով իմ բոլոր հնարավորությունները, հանրության համար հասանելի կդարձնեմ, թե իրականում ինչն էր այս կազմակերպված շոուի նպատակը, թե ինչ գին ուներ այս ժամանակահատվածում ինձ ազատությունից ապօրինի զրկելը և ինչպես ընտանիքիս անդամների, այնպես էլ լրատվամիջոցների հետ տեսակցություններս սահմանափակելը, ինչպես նաև այս շինծու գործում առկա բոլոր կեղծիքները և մանիպուլյացիաները։

 Հարգանքով՝ Սուրեն Մանուկյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:15 23/08/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի. Քոքոբելյանի հոր և Մանուկյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել
17:00 14/08/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանը կալանավորվեց
12:07 13/08/2022  |  Քրեական խրոնիկոնՔոքոբելյանի հոր առևանգման գործով Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել
10:59 13/08/2022  |  ԼՐԱՀՈՍՔԿ ուղևորվող Սուրեն Մանուկյանի ավտոմեքենան կանգնեցրել են, դիմակավորված աշխատակիցները իջեցրել են մեքենայից, պառկեցրել գետնին և ձերբակալել՝ հիմքում նշելով փախուստի հավանականությունը
23:37 11/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը. ՀՅԴ հայտարարությունը
19:13 12/05/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները ոչինչ չեն գտել
13:47 18/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննչական կոմիտեն՝ քննիչի դանակահարության մասին
12:48 18/07/2015  |  Քրեական խրոնիկոնԴանակահարել են Էրեբունու քննչական բաժնի քննիչին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]