ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի. Քոքոբելյանի հոր և Մանուկյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել 08/23/2022 18:15 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին կալանավորելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։ Ընդ որում, ինչպես հետագայում պարզվել է, ՝ Սուրեն Մանուկյանը ձերբակալման օրը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար, սակայն ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ ձերբակալվել էր՝ անձի առևանգման կասկածանքով։
Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգման հատկանիշներով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ, բավարարել էր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Պաշտպան Սերգեյ Ոսկանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը կալանքի հիմքում դրել է հիմնականում ազատության մեջ մնալու պարագայում ապացուցման գործընթացին խոչընդոտելու վտանգը, մասնավորապես, քանի որ գործով դեռևս իբրև չպարզված անձինք կան, Մանուկյանը, մնալով ազատության մեջ, իբրև կարող է խոչընդոտել։ Մյուս հիմքերը՝ թաքնվելու, փախուստի դիմելու վտանգը՝ դատարանը չի արձանագրել։ Պաշտպանը կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացնի՝ վիճարկելով ինչպես հիմնավոր կասկածի, այնպես էլ՝ կալանավորման հիմքի մասով։
Ինչ վերաբերում է Մանուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, փաստաբանը տեղեկացրեց, որ կալանավորվելուց հետո Մանուկյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել՝ ոչ ճանաչման ներկայացնել, ոչ ցուցմունք, ոչ առերեսում։ Մինչև կալանավորումը կասկածանքի շուրջ Մանուկյանը դիրքորոշում է հայտնել ՝ նշելով, որ կասկածանքն իր հետ կապ չունի, դեպքի հետ առնչություն չունի, իսկ մեղադրյալի կարգավիճակով ցուցմունք տալուց հրաժարվել է, նշել՝ մեղքը չի ընդունում։
Անդրադառնալով ՔԿ տարածած հաղորդագրությանը, տեսանյութին՝ փաստաբանը նշեց, որ այն պարունակում է անմեղության կանխավարկածը խախտելու և այլ ուղղությամբ տանելու տարրեր, իբրև տուժող Քոքոբելյանը ճանաչել է Սուրեն Մանուկյանին, մինչդեռ, նման գործողություն չի կատարվել։
«Եթե այդ մարդը հարցաքննության ընթացքում որպես հանցանք կատարողի մատնանշեր Սուրեն Մանուկյանին, մենք պետք է համարվենք իր ցուցմունքին հակասող ցուցմունք տված անձ, այսինքն՝ մոտ ապագայում պետք է առերեսվենք կամ պետք է առերեսված լինեինք, բայց ոչ առերեսվել ենք, ոչ էլ՝ ծանուցագիր, հրավեր ենք ստացել առերեսվելու համար։ Որպես տուժող, բնականաբար, պետք է ցուցմունք տա։ Ենթադրում եմ՝ կամ ցուցմունք չի տվել, կամ էլ ցուցմունք է տվել, բայց իր ներկայացրած հանգամանքները չեն հակասում մեր հայտնած հանգամանքների հետ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է միջնորդություններ ներկայացնել՝ իրենց դեմ ցուցմունք տված անձանց հետ առերեսվելու, դեպքի վայրի զննություններին մասնակից լինելու վերաբերյալ. «Տեսնենք՝ այդ վերացական ապացույցներն ինչով է պայմանավորված, ինչպես է հավաքվել»։
Ոսկանյանի համզոմամբ՝ դեպքն իսկապես դեռևս բացահայտված չէ, պարզ չէ, թե ենթադրյալ արարքն ով է կատարել, բայց քանի որ ՔԿ-ն ունի որոշակի տվյալներ, արձանագրված շարժ, տեղորոշած վայրեր, ինչը ներկայացվում է որպես բացարձակ ճշմարտություն, այդպես մատուցվում է հանրությունը, և, միգուցե ՔԿ-ին ձեռտու է այդ գործելաոճը, սակայն պետք չէ մոռանալ, որ անմեղության կանմխավարկածի ուժով Սուրեն Մանուկյանը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, պետությունը՝ ի դեմս ՔԿ-ի՝ պետք է ապացուցի մեղավորությունը։
«Հիմա կիսատ-պռատ, ճշտված-չճշտված հանգամանքներ են ներկայացվում, դա մատուցվում այնպիսի երանգներով, որ դա ընդունվում է որպես բացարձակ ճշմարտություն։ Ամեն դեպքում, անկախ գործի ելքից, յուրաքանչյուրն իր հասանելիք մասով՝ իր կողմից հնչեցված արտահայտությունների և կատարված որակումների համար պետք է պատասխանատու լինել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ստեղծվել է իրավիճակ, որ պաշտպանության կողմը պահում է իր պարտականությունները՝ չհրապարակելով նախաքննության գաղտնիք պարունակող տեղեկություններ, իսկ մյուս կողմից՝ հրապարակվում է չճշտված տվյալներ, ներկայացվում որպես բացարձակ ճշմարտություն, ինչն անընդունելի է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին
- 05/17/2024 16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ