Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

«44 օրյա պատերազմում ադրբեջանական կողմին ահաբեկիչներ մատակարարելու գործում պատասխանատվություն ունի Ռուսաստանը». Համացանցը քննարկում է այս խոսքերի հեղինակի՝ Խզմալյանի ազգանվան ծագումնաբանությունը 03/02/2022   16:35  |  Հարցազրույց

Մինչ աշխարհը հայտնվել է միջուկային  պատերազմի շեմին և տասնյակ պետություններ, այդ թվում նաև՝ գերտերություններ, շունչները պահած հետևում  են դեպքերի զարգացման ընթացքին, երբ համաշխարհային  հանրությունը սարսափած  կանխատեսումներ է անում՝ գործի կդնի՞ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը իր վերահսկողության տակ գտնվող ատոմային զենքը, հայկական ֆեսբուքյան տիրույթը թեժ քննարկում է  սկսել ռեժիսոր Տիգրան Խզմալյանի ազգանվան ծագումնաբանության հարցի շուրջ։

Օգտատերերը  վիճում են՝  ի՞նչ ստուգաբանության է ենթարկվում Խզմալյան ազգանունը, ի՞նչ է այն նշանակում։ Որ ազգանունը օսմանական ծագման է, այս մասին մեզ տեղեկացնում է հայկական Վիքիփեդիայի  «Ազգանունների հայկականացում» հոդվածը, որտեղ պատմաբան Անժելա Տերյանի վկայությամբ, «Խզմալյան»-ը  օսմանյան պաշտոնյաների կողմից հայերին տրված թուրքերեն անբարեհնչյուն բառերից կազմված ազգանուններից մեկն է և ստուգաբանությամբ՝ թարգմանվում է որպես անզուսպ (տես «Ազգանունների հայկականացում» հոդվածը)։  Թեև, պետք է նկատել, որ ֆեյսբուքյան տիրույթում առավել անհաջող ստուգաբանական տարբերակներ են շրջանառվում, որոնց, ելնելով էթիկայի սահմանված նորմերից, չենք անդրադառնա։

Հարց է ծագում՝ ինչո՞վ է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը (կամ վերջինիս ազգանունն) այսօրինակ թեժ քննարկման թեմա դարձել։ Պարզվում է, վերջինս նախօրեին լրատվական կայքերից մեկի տաղավարում, խոսելով 44 օրյա պատերազմի թեմայով, հայտարարել է. «Պատերազմի ընթացքում Թուրքիան չէր բերել սիրիացի վարձկաններ, դա Ադրբեջանն էր բերել, Թուրքիան ուղղակի օգնել էր»։

Պարզելու համար, թե ինչ տեղեկություններ ունի պարոն Խզմալյանը 44 օրյա պատերազմի ընթացքում թուրքական կողմի  տրամադրած օգնությունների մասին, «Փաստինֆո» լրատվականը կապ հաստատեց վերջինիս հետ, որը սիրահոժար կերպով  համաձայնեց պատասխանել լրագրողի հարցերին։

-Պարոն Խզմալյան, դուք նախօրեին հարցազրույց եք տվել լրատվամիջոցներից մեկին, որտեղ վիճահարույց կարծիք եք հայտնել, մասնավորապես ասելով հետևյալը. «Պատերազմի ընթացքում Թուրքիան չէր բերել սիրիացի վարձկաններ, դա Ադրբեջանն էր բերել, Թուրքիան ուղղակի օգնել էր…»։ Կարո՞ղ ենք խնդրել մանրամասնեք՝ ի՞նչ օգնության մասին է խոսքը։

-Դա ճշգրիտ մեջբերում չէ, ենթատեքստի մեջ ասված բան է։ Լրագրողուհին համառորեն ուզում էր ինձ համոզել, որ  պատերազմի ընթացքում ահաբեկիչներ մատակարարելու ամբողջ մեղքը պետք է դնել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Ես դեմ չեմ, դա այդպես է, բայց ճշմարտությունը կիսատ չի լինում, իսկ ճշմարտությունն այն է, որ ահաբեկիչներ մատակարարելու գործում նույն չափով պատասխանատվություն կրում է նաև Ռուսաստանը։ Սիրիան, որ վերահսկում են ռուս- թուրքական ուժերը, և որտեղից ներմուծվում էին ահաբեկիչները, համատեղ կերպով և Ռուսաստանի իմացությամբ, ներմուծում էին այդ ուժերը։ Շրջանցել դա, նույնքան սխալ է, որքան շրջանցել Ռուսաստանի դերը 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում։ Ահա, թե ինչ ենթատեքստում էի ես դա ասել։ Այսինքն, ողջ պատերազմի ընթացքում, Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ գործել են՝ որպես հրահանգիչներ։ Այս ողջ գործընթացը, առնվազն,  թափանցիկ է եղել ռուսական կողմի համար։

- Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ եմ նման թեզ լսում, թե ռուսական կողմը, 44 օրյա պատերազմի ընթացքում ահաբեկիչներ է մատակարարել Ադրբեջանին, այնուամենայնիվ, փաստ է, որ դուք հաճախ եք հակառուսական ակցիաներով հանդես գալիս…

- Ես հակառուսական ակցիաներով հանդես չեմ գալիս։ Եկեք չխառնենք իմ դիրքորոշումը Ռուսաստանի  այսօրվա ղեկավարության և ռուս ժողովրդի, պետության, մշակույթի, լեզվի կամ այլ արժեքների հետ։ Այսինքն, ձեր հարցադրման մեջ արդեն միտում եմ տեսնում, որն անհրաժեշտ եմ համարում ընդգծել…Շարունակեք, խնդրեմ։

- Որևէ  միտում չկա, ես, որպես լրագրող, ունեմ անհանգստացնող օբյեկտիվ հարցեր և ուզում եմ ստանալ դրանց պատասխանները։ Դուք հայտարարում եք, որ մեզ համար արյունալի պատերազմի ընթացքում՝ մեր թիկունքում,  փաստորեն, թշնամուն աջակցություն է ցուցաբերել մեր ռազմավարական  գործընկերն ու  դաշնակիցն, ու ես ուզում եմ ստանալ ձեր արած հայտարարության պարզաբանումը։

- Ես նկատի ունեմ ռուսաստանյան իշխանությանը։ Սա չի նշանակում հակառուսական կեցվածք ընդունել, դրանք տարբեր բաներ են, գիտե՞ք…Ես շատ եմ սիրում չինական փիլիսոփայությունը, բայց դա ինձ չի դարձնում Չինաստանի երկրպագուն, հասկանու՞մ եք…Սերժ Սարգսյանն ու Հայաստանը նույն բանը չեն, Պուտինն ու Պուշկինը նույն բանը չեն։ 

-Դե պարզ է, թե  դուք ում նկատի ունեք, որովհետև ժողովուրդը նման գործարքներ, որպես կանոն, չի իրականացնում։ Դա անում են իշխանությունները։ Իմ հարցը հետևյալն է՝ չէ՞ որ, փաստացի, մեր պետության արևմտյան սահմանը պահում են ռուսական սահմանապահ զորքերը, չէ՞ որ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահ ստորաբաժանումները և ասել, թե Ռուսաստանը պատերազմի ընթացքում ահաբեկիչներ է մատակարարել մեր թշնամուն, որպեսզի սպանի մեզ, մեղմ ասած, տրամաբանական չէ։

-Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ մեր սահմանները պահում են ռուսական զորքերը...Դա ձեր անձնական կարծիքը կամ երևակայությունն է։ Դուք ծառայե՞լ եք բանակում։

- Օբյեկտիվ պատճառներով, ես բանակում ծառայել ուղղակի չէի  կարող։ Պարոն Խզմալյան, ո՞ր պետության սահմանապահ զորքն է հսկում արևմտյան կողմի՝  հայ – թուրքական սահմանը։

- Դուք գիտե՞ք ինչպե՞ս է ռուսական զորքը հայտնվել մեր, այսպես կոչված, սահմանին։ Եթե դուք դպրոց հաճախել եք, պետք է իմանայիք, որ այդ սահմանն այդ տեղով չպետք է անցներ։ Դա պետք է անցներ վիլսոնյան սահմաններով…

-Ես խոսում եմ 30 տարի առաջ նորանկախ Հայաստանի Սահմանադրությամբ ճանաչված սահմանների, ինչպես նաև նույն թվականերին կնքված՝  սահմանապահների վերաբերյալ  հայ-ռուսական համաձայնագրի մասին, ի՞նչ վիլսոնյան սահմաններ…

- Երբ ես խոսում եմ, ինձ մի ընդհատեք… Այդ զորքն այդտեղ հայտնվեց որպես 11-րդ զավթիչ բանակի զորամաս, որը Գյումրիում հանդիպեց թուրքական զորքին, որի հետ միասին, 1921 թվականին կնքված քաղաքական պայմանագրով, նրանք կիսեցին Հայաստանը՝ Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ նվիրելով  Թուրքիային, Նախիջևանն ու Արցախը՝ Ադրբեջանին։ Ու, երբ հիմա դուք ինձ ասում եք, թե մեր սահմանը պահում է ռուսական զորքը, ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ուժերին եք ծառայում դուք։

-Ես չեմ ծառայում, աշխատում եմ «Փաստինֆո» գործակալությունում։ Սահմանների հետ ամեն ինչ պարզ է… իսկ ո՞ր երկրի զորքն է  արդեն երկրորդ տարին, խաղաղարար առաքելություն իրականացնում Արցախում։

- Այս հարցի պատասխանն իմանալու համար, դուք պետք է լսեք միջազգային ատյանների արձագանքը։ Ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, Երևանում տեղի ունեցավ Եվրոխորհրդարանի և Հայաստանի համաժողովը, որի ընթացքում Էստոնիայի նախկին արտգործնախարարը Եվրախորհրդարանի անունից ասեց, որ ո՛չ Եվրոմիությունը, ո՛չ Եվրախորհրդարանը չեն ընդունի պատերազմի միջոցով գծված սահմանները։  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նույն ռուսական այդ զորքի մասին, որն, ի դեպ, Ուկրաինայում նույնպես իրեն հայտարարել է, այսպես կոչված, խաղաղապահ, ասաց, որ ՄԱԿ-ն այդ երկրին ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Արցախում խաղաղապահ միջնորդի ձևաչափ չի տվել։ Ռուսաստանի զորքն Արցախում զավթիչ է, և, եթե դուք դա խաղաղապահություն եք  որակում, ես ձեզ շնորհավորում եմ։

-Իսկ չասա՞ց, թե՞ ով է ստեղծված իրավիճակում հսկելու մեր արևմտյան սահմանն ու Արցախից մնացած տարածքի անվտանգությունը։

-Դա կորոշի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Ոչ մի երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը, միանձնյա, չի կարող որոշել այդ հարցը։ Հետևաբար, արցախյան հակամարտության խնդիրը շարունակելու է հսկել և լուծել Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ, միջազգային կազմակերպությունների ջանքերով։

-Ո՞ր հանրությունը, այն, որի մասին կապիտուլյացիայի շեմին հայտնված Ուկրաինայի ղեկավարը արցունքն աչքերին բղավում է, թե իրենց միայնակ են թողել…

-Դուք հինգը օր առաջ տեղի ունեցած դեպքերի մասին եք խոսում, հիմա իրավիճակը փոխվել է, եթե տեղյակ եք, եթե հետևում եք զարգացումների ընթացքին։ Հիմա արդեն Եվրոխորհրդարանի ղեկավարությունը՝ ՄԱԿ-ի հետ միասին, քննարկում է Ուկրաինային առաջատար զինամթերքով  ապահովելու հարցը։

-Այո, երբ պատերազմն արդեն ավարտվում է Ուկրաինայի կապիտուլյացիայով, նրանք արդեն քննարկում են օգնություն տրամադրելու  հարցը…Ինչեւէ, հաջողություն մաղթենք նրանց քննարկումներին…Պարոն Խզմալյան, երեկվա ձեր հարցազրույցից հետո, համացանցում թեժ քննարկման թեման է դարձել ձեր ազգանվան ստուգաբանությունը։ Մարդիկ քննարկում են, որ այն թուրքական ծագում ունի, տարատեսակ վարկածներ են առաջ քաշում, չթվարկեմ դրանք։ Դուք տեղյա՞կ եք ձեր ազգանվան  ծագման և ստուգաբանության պատմությունից։   

-Չգիտեմ՝ ի՞նչ են քննարկում համացանցում, իմ ազգանունը տարբեր ծագումնաբանություն ունի, դրանցից մեկը՝ հունական է, խզում բառարմատից է կազմված, եկեղեցական բաժանում է նշանակում։ Իսկ թե ինչ վարկածներ են քննարկում համացանցում, այսպես կասեմ՝ երբ մարդիկ այլևս չեն կարողանում  գաղափարներ քննարկել, նրանք քննարկում են մարդկանց, առավել տգետները՝ մարդու քթի, ականջի, կամ աչքերի ձևը։  Խղճում եմ նրանց։ Ինչ վերաբերում է թուրքական ծագման վարկածին, ապա այն մարդիկ, ովքեր արևմտյան Հայաստանից են եղել, մարդահամարի ժամանակ ազգանվան  թարգմանություն է եղել, ինչպես  օրինակ՝ սեֆիլյանները, յենիգոմշյանները և այլն։

 Հ.Գ.. Տեղեկացնենք, որ Տիգրան Խզմալյանի հետ զրույցի  ձայնագրությունը պահպանվում է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:22 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին
21:01 26/05/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Ընտրություններին առաջադրվել է նաեւ Ռուբեն Հախվերդյանը
13:09 07/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄիակ լուրջ հարցի շուրջ, որը կարելի է քննարկել ապագաղութացումն է , մնացածը իմիտացիա է. Տիգրան Խզմալյանը՝ Փաշինյան-Ծռեր հանդիպման մասին
16:40 13/05/2015  |  ԼՐԱՀՈՍԽզմալյանի «անկեղծությունից» մինչև «ադրբեջանասերների» գաղտնազերծում
15:23 13/05/2015  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Խզմալյանի խայտառակ հարցազրույցը` ադրբեջանական haqqin.az-ին. Yerkir
17:08 05/09/2013  |  ԼՐԱՀՈՍ«Հիմար լակոտ, էշի գլուխ, տանձի պոչ». Կոմիտաս 5-ում պռովակատոր են հայտնաբերել
16:16 03/09/2013  |  ԼՐԱՀՈՍԴմիտրի Հարությունյանին երկու ամսով կալանավորեցին
15:32 31/08/2013  |  ԼՐԱՀՈՍՆախախորհրդարան.բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը
14:14 31/08/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկաններն ու Արգիշտի Կիվիրյանն անհավասար պայմաններում են գտնվում
09:58 29/08/2013  |  Մամուլ«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»: Ակտիվիստ կնոջ պարանոցը համբուրած ոստիկանը պատրաստ է պատիվ պահանջել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]