ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան 12/31/2021 18:30 | ԼՐԱՀՈՍ
Այսօր մենք ապրում ենք մեր պատմության ամենածանր օրերը։ Ցավոք, 2021 թվականի ընթացքում մեզ չհաջողվեց կանգնեցնել պարտության անիվն ու վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, - ամփոփելով անցնող տարին` նշել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը` մաղթելով, որ գալիք տարին ազդարարի մեր պարտությունների ավարտը և դառնա մեր նոր հաղթանակների ամուր մեկնարկը։
Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար։ Մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան․ Հայաստանի անվտանգային խնդիրները ոչ միայն չլուծվեցին, այլ նաև բազմապատկվեցին։ Քայլեր չձեռնարկվեցին հետպատերազմական վիճակում գտնվող Արցախի կարգավիճակի, Արցախի տարածքների դեօկուպացիայի, անվտանգության կայուն ու երկարաժամկետ երաշխիքներ ունենալու հարցերը օրակարգ բերելու, միջազգային հանրության համար ընկալելի և ընդունելի դարձնելու ուղղությամբ։ Ճիշտ հակառակը․ անցնող տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք հարցականի տակ էին դնում Արցախի հայկականությունն ու անկախ պետություն ճանաչվելու հեռանկարը։
Անցնող տարվա ընթացքում պատերազմի և պարտության հետևանքները դեռ չհաղթահարած, մենք նոր մարտահրավերների ու խնդիրների առջև կանգնեցինք՝ թշնամու զինված ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք անխոչընդոտ ներխուժման և ռազմական գործողությունների տեսքով, որոնց հետևանքով ունեցանք նոր զոհեր, վիրավորներ ու գերիներ։ Ես խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքների առջև, շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր վիրավոր տղաներին։
Այսօր մենք ապրում ենք մեր պատմության ամենածանր օրերը։ Ցավոք, 2021 թվականի ընթացքում մեզ չհաջողվեց կանգնեցնել պարտության անիվն ու վերականգնել մեր ազգային արժանապատվությունը։ Մենք շարունակեցինք ականատես լինել գործընթացների, որոնցում Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը՝ որպես սուբյեկտ բացակայում են ։ Մենք շարունակեցինք ականատես լինել իրողությունների, երբ Հայաստանի իշխանությունների անմիջական աջակցությամբ ամրապնդվում են թշնամու դիրքերը, ընդ որում՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական ճակատներում։
Հատուկ բարեմաղթանքներ եմ հղում նաև մեր քաղբանտարկյալներին ու վստահեցնում, որ ինչ-որ մեկի քամահրանքով անազատության մեջ անցկացրած իրենց յուրաքանչյուր օրվա համար բոլոր պատասխանատուները պատասխան են տալու:
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք ճանապարհում ենք անցնող տարին՝ հույսով ու հավատով դիմավորելով նոր՝ 2022 թվականը։ Նոր տարում բոլորիս մաղթում եմ խաղաղություն, խոհեմություն և իմաստնություն։ Թող գալիք տարին ազդարարի մեր պարտությունների ավարտը և դառնա մեր նոր հաղթանակների ամուր մեկնարկը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել