ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը հիմնովին և ամբողջապես սերտաճած է ադրբեջանական շահերին.Արթուր Վանեցյան 12/28/2021 11:11 | Մեկնաբանություն

Փաշինյանի ասուլիսը հերթական անգամ բացահայտեց նրա արժեհամակարգը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
« Մինչ բովանդակային անդրադարձը, նշեմ, որ անկախ նրանից՝ Փաշինյանն այդ արտահայտություններն արել է մտածված (պայմանավորված) կամ ինչպես միշտ՝ առանց հետևանքների մասին մտածելու, սա ծննդյան կապակցությամբ արված նվեր էր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը՝ Ալիևին, որը նույն օրն օկուպացված Հադրութում ռազմական նոր միավոր էր հիմնում։
Այստեղ պատահական ոչինչ չկար, սա մինչ այդ ասված մտքերի, խեղաթյուրման, մանիպուլյացիայի հանցավոր շղթայի շարունակությունն էր: Հիշեք նույն հանրաքվեի հետ կապված Փաշինյանի հայտարարությունները, հիշեք այս իբրև թե բացահայտումները, որոնց մասին դեռ ԱԺ-ում էր խոսում Փաշինյանը։ Այս մանիպուլյացիաներն ու բանակցային գործընթացի պատմությունը խեղաղթյուրված ներկայացնելը նոր չէ։
Բայց ես մեկ այլ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեի։ Պարզ է, չէ՞, որ այն, ինչ այստեղ մեր հանրության համար հայտարարում է Փաշինյանը, լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս, և, միաժամանակ, նա նույնը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ շփումներում։ Եվ թերևս Հայաստանի վարչապետի հենց այսպիսի դիրքորոշումն է պատճառը, կամ պատճառներից մեկը, որ միջազգային փաստաթղթերից աստիճանաբար դուրս են գալիս Արցախի կարգավիճակին, դեօկուպացիային, արցախահայության անվտանգության երաշխիքներին առնչվող կարևորագույն հարցերը։ Եվ սա իսկապես լուրջ մարտահրավեր է մեզ համար։
Մեկ այլ կարևոր հանգամանք․ ըստ էության, այս ասուլիսը և դրան հաջորդած ֆեյսբուքյան գրառումները հերթական անգամ փաստում են, որ Փաշինյանն այսօր բանակցային գործընթացի տարրերը, այդ թվում, մանիպուլյացիայի հստակ կիրառմամբ, մեկնաբանում է շատ ավելի հօգուտ Ադրբեջանի, քան երբևէ այն մեկնաբանել են նույնիսկ ադրբեջանցիները։ Սրանով լրջագույն հարվածի տակ են դրվում, այդ թվում, բանակցային գործընթացի ապագան և Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետագա հնարավորությունները։ Արդյունքում, միանշանակ կարող եմ ասել՝ կասկած չկա՝ Փաշինյանը հիմնովին և ամբողջապես սերտաճած է ադրբեջանական շահերին։ Այո՛, շատ կարևոր հարց է՝ այդ սերտաճումը եղել է հենց սկզբից, թե ընթացքում, բայց այդ հարցը կպարզի արդեն քննությունը՝ այս իշխանության հեռացումից անմիջապես հետո։
Այսօր մի բան առավել քան հստակ է՝ Փաշինյանն ու իր թիմը րոպե առաջ պիտի հեռանան։ Նրանք ոչ միայն ջախջախել են մեր պետության և պետականության հիմքերը, այլ շարունակում են ջախջախել մեր և մեր երեխաների, մեր երկրի ապագան՝ յուրաքանչյուր ավել օրով ու ժամով։ Այսօր նրանց հայտարարությունների ու գործողությունների արդյունքում հարցականի տակ է դրվում Արցախի, իսկ ժամանակի ընթացքում, վստահ եմ, նաև Հայաստանի գոյության իրավունքը։
Ինչ վերաբերում է Արցախից եկող ազդակներին, նախ նշեմ, որ ողջունում եմ ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը և արագ արձագանքը։
Ես ողջունում եմ նաև Արցախի ԱԺ հայտարարությունը, որն, անշուշտ, անհրաժեշտ քայլ էր, բայց ուզում եմ նշել նաև, որ Արցախի մեր որոշ գործընկերները շատ ավելի վաղ պետք է կանգնեին սեփական պետության սուբյեկտայնության պահպանողի ու պաշտպանողի դիրքերում։ Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը դեռ առիթ կունենանք անդրադառնալու»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը