ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ գիտնական անդամները նշանակվել են իշխող քաղաքական ուժի կողմից.անկողմնակալությունը կասկածի տակ է 12/13/2021 18:35 | ԼՐԱՀՈՍ

ԲԴԽ գիտնական անդամները նշանակվել են իշխող քաղաքական ուժի կողմից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդություն ներկայացրեց՝ Գրիգոր Բեքմեզյանին, Վիգեն Քոչարյանին, Դավիթ Խաչատուրյանին, Գագիկ Ջհանգիրյանին բացարկ հայտնելու մասին՝ կասկածի տակ դնելով Խորհրդի անկախությունը։
Մասնավորապես, Սահակյանը նշեց այն հանգամանքը, որ վերջիններս Խորհրդի անդամ են ընտրվել ոչ թե ԱԺ-ի, այլ՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, ընդ որում՝ առանց ընդդիմության քվեարկության։
Սահակյանը նաև ավելացրեց, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ նախորդ վարույթի շրջանակներում, որով Խորհուրդը որոշել է խիստ նկատողություն հայտարարել, չի ունեցել օրենքով սահմանված վեց ձայնը՝ խիստ նկատողություն հայտարարելու համար, քանի որ Մեսրոպ Մակյանը, թեև կողմ էր քվեարկել դատավորին պատասխանատվության ենթարկելուն, դեմ է եղել տեսակին՝ գտնելով, որ դատավորը պետք է ենթարկվի ոչ թե խիստ նկատողության, այլ՝ նկատողության։
Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մատնանշեց նաև այն հանգամանքը, որ Դավիթ Խաչատուրյանը հրապարակավ պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի՝ վնգստացող դատավորներ հայտարարությունը, ինչը քննադատելու համար դատավորին պատասխանատվության են ենթարկել։
Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին, ապա վերջինս Խորհրդի անդամ է ընտրվել օրենքի խախտմամբ՝ տարիքային շեմը լրանալուց հետո, ինչպես նաև, նախկինում զբաղեցնելով զինդատախազի պաշտոնը, հանդես է եկել քաղաքակակ հայտարարություններով, ինչի պատճառով էլ ազատվել է պաշտոնից։ Սա նշանակում է, որ վերջինս քաղաքական չեզոքություն չի ցուցաբերում։ Բացի այդ՝ վարույթը հարուցվել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա, որը պաշտոնում նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ինչպես նաև՝ վերջինս ասոցացվում է այս իշխանությունների հետ։
Նախարարության ներկայացուցիչներն առարկեցին՝ նշելով, թե տպավորություն է, որ ամբիոնն օգտագործվում է ԲԴԽ նախորդ որոշումը վերաքննության կարգով քննարկելու համար։
ԲԴԽ-ն մերժեց բացարկի միջնորդությունները։
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։
Ընդ որում՝ Ստյոպա Սաֆարյանը վարույթի հարուցման մասին հայտնել էր մինչև նախարարության կողմից համապատասխան միջնորդություն ԲԴԽ ներկայացնելը, ինչի իրավունքը չուներ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/05/2022 10:28 Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:25 Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»
- 07/05/2022 10:18 Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
- 07/05/2022 10:11 Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
- 07/05/2022 10:07 Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:00 Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
- 07/05/2022 09:48 Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/05/2022 23:51 Հերիք է քո մաղձը դուրս տաս,դա քեզ է միայն նսեմացնում. Վահան Բաբայանը` Արմեն Դարբինյանին
- 07/05/2022 21:57 Խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է. Արմեն Դարբինյան
- 07/05/2022 16:33 Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը.Արսեն Բաբայան
- 07/05/2022 16:23 Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2022 11:44 Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի. shamshyan.com
- 07/05/2022 08:50 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքում
- 07/04/2022 23:51 Կոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել է
- 07/04/2022 23:37 Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը