ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի մարզի 62 զինվոր՝ ամբողջությամբ սպառազինված, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականի․ փաստաբանը հրապարակել է գերությունից վերադարձածների ցուցմունքներ 12/08/2021 12:59 | ԼՐԱՀՈՍ

62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գերությունից վերադարձածների ցուցմունքները։
«Երեկ հրապարակում էի կատարել այն մասին, որ Շիրակի մարզի 62 զինվորներ՝ ամբողջությամբ սպառազինված վիճակում, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականների։
Հիշյալ հրապարակումից հետո ինձ զանգահարել կամ գրել են բազմաթիվ անձինք՝ կասկած հայտնելով գրառման իսկության վերաբերյալ։
Ի փարատումն այդ կասկածների ստորև ներկայացնում եմ գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ (իրականում դրանք շատ ավելին են)։ Գնահատականները Ձեզ եմ թողնում։
1․ Տուժող Ս․Ս-ն ցուցմունք է տվել այն մասին, եր «(…) 62 հոգով շարունակել ենք քայլել դեպի,․․․,: (…) մոտ 15-20 րոպե այդտեղ նստելուց հետո որոշեցինք մոտենալ մեզնից առաջ գտնվող տղաներին, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Նրանք ասացին, որ թշնամու կողմից մաքուր ռուսերենով խոսացող մեկը նրանց ասել է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ նորմալ է, ․․․․, ուստի որոշեցինք հանձնվել: Ես էլ մոտեցա տեսա, որ ճանապարհին՝ մերոնց թողած զենքերից մի քանի մետր առաջ կանգնած էին 4-5 հոգի, որոնցից առջևի կանգնածը ռուսերենով վարժ լեզվով ասում էր, որ չվախենանք, կարգն է այդպես, որ զենքերը դնենք, առաջանանք իրենց մոտ: Քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են մոտ 7-8 հոգի ադրբեջանցիներ»:
2․ Տուժող Ռ․ Կ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) ամբողջ կազմով՝ 62 հոգով, ,․․․, լքեցինք այդ դիրքերը ,․․․,։ Մենք բոլորս մեզ մոտ եղած զենք զինամթերքներն հերթով հանձնեցինք, որից հետո ադրբեջանցիները կապեցին մեր ձեռքերը և ասացին, որ պետք է իրենց հետ գնանք ուր որ տանում են, որպեսզի մեզ տանեն հանձնեն քիչ հեռվում գտնվող ռուսներին, իսկ ով փորձի իրենց հակառակվել տեղում կսպանեն: Այդ վայրում կային շուրջ 7 հոգի ադրբեջանցի զինվորական և մեկ հրամանատար»:
3․ Տուժող Մ․ Ա-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «13.12.2020թ. ժամը 16-ի սահմաններում, մեր անձնակազմը 62 հոգով քայլելով շարժվեցինք ,․․․, ուղղությամբ և այնտեղ կանգնած էին ադրբեջանցի զինծառայողներ: Ադրբեջանցի զինծառայողները 3-4 հոգի էին, մեզ ասացին, որ պետք է զենքերը հանձնենք: Կրակներից մոտ 60-70 մետր հեռվում մթության մեջ երևում էին վրանները, որոնք երկուսն էին: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են 7-8 հոգի ադրբեջանցիներ»:
4․ Տուժող Ժ․ Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ <Մենք դիրքը բարձրացանք ընդհանուր 62 հոգով: (…) քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված (…)»
5․ Տուժող Հ․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Մենք ընդհանուր 62 հոգի ենք եղել: (…) Տվյալ վայրում գտնվում էին 3-4 ադրբեջանցի զինծառայողներ, որոնց կողքով ենք մենք անցել ու հանձնել զենքերը»:
6․ Տուժող Ս․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Ժամը 20:00-ի սահմաններում մենք հասանք նշված դիրքեր, ,․․, և ի զարմանս մեզ նշված դիրքերում տեսանք ադրբեջանական «Յաշմա> հատուկ ջոկատայիններին: Նրանք սկզբից կլինեին մոտ 6-7 հոգի: ,․․․, և մենք զենքերը հանձնել ենք: »:
7․ Տուժող Յ․Կ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով Լիսագոր գյուղ՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա»> ջոկատի և թուրք զինվորականներ մոտ 10-12հոգի», որոնց գերի ենք հանձնվել:
8․ Տուժող Վ․Հ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ « Հասնելով նշված դիրք՝ տեսել ենք, որ ոչ ոք չկա: Իմանալով որ մյուս դասակը գտնվում է մեր թիկունքի ձախ հատվածում, շարժվել ենք այդ ուղղությամբ: Մեր տղաներից մի քանիսը մեզանից առաջ էին ընկել մոտ մի քանի հարյուր մետր ու երբ հասել են տղաների դիրքեր մտածելով, որ մեր տղաներն են, մտել են դիքեր հասակցել են, որ ադրբեջանցիներն են: Իրենց պահանջով հանձնել ենք զենքերը: Սկզբնական պահին նկատել եմ 10 հոգի ադրբեջանցու»:
9․ Տուժող Ա․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով մի ինչ-որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք մեզ նկատելով իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ և առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը և զրահաբաճկոնները»:
10․ Տուժող Ե․Ա-ն ցուցմունք է տվել այն մասին, որ « Հասնելով մի ինչ որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք մեզ նկատելով իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ և առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը և զրահաբաճկոնները»:
11․ Տուժող Վ․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել և իրենք հանձնվել են;
12․ Տուժող Թ․Գ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել և իրենք հանձնվել են»,- գրել է Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
- 07/02/2022 08:26 Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 07/02/2022 14:58 Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին. Ճաղարյան
- 07/02/2022 13:12 Միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ. Զաքարյան
- 07/02/2022 13:08 Հերթական ապօրինությունն Ավետիք Չալաբյանի գործով. հայտարարություն
- 07/02/2022 12:22 Հարգելի դատախազներ, զուտ տեղեկացված եղեք, որ Փաշինյանի նշած «Հազարար ԲՄԲՈՒԼ» հեքիաթն առհասարակ գոյություն չունի, իրականում կոչվում է «Հազարան ԲԼԲՈՒԼ», հետներդ բմբուլ չվերցնեք. Վարոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/02/2022 14:29 Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին
- 07/02/2022 13:26 Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. կինը կորցրել է ձեռքն ու ոտքը, ապա՝ մահացել հիվանդանոցում
- 07/02/2022 10:27 Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
- 07/02/2022 09:44 Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
- 07/02/2022 11:53 Ես կվերադառնամ. 50 Cent-ն լուսանկար է հրապարակել Երևանից
- 07/01/2022 13:33 Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը