Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Դատավոր Գագիկ Պողոսյանը «պետպատվերի շրջանակներում» Արսեն Ղազարյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ առանց պաշտպանների կողմից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու 09/14/2021   20:51  |  ԼՐԱՀՈՍ

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը կկալանավորվի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Արսեն Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ սա Արսեն Ղազարյանին կալանավորելու երրորդ «փորձն» էր, քանի որ առաջին ատյանի դատարանները երկու անգամ արդեն մերժել էին կալանավորման միջնորդությունները, ընդ որում, որոշումներից մեկը դատարանը կայացրել էր օրերս՝ օգոստոսի 31-ին։ Վարույթն իրականացնող մարմինը լրացրել է Ղազարյանի մեղադրանքը և նոր միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։

Կալանավորելու երրորդ միջնորդությունը բավարարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ Ղազարյանը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, իսկ ապաքինվելուց հետո կտեղափոխվի ՔԿՀ։ Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա, նրա խոսքերով, օգոստոսի 31-ին դատարանի որոշումից հետո որևէ ի հայտ եկած նոր հանգամանք, որևէ նոր հիմք չէր ներկայացվել և, ըստ էության, առաջին ատյանի դատարանը հակասել է առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Այսինքն, ունենք երկու իրավաչափ որոշում, որոնցից մեկով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միջնորդություն, մյուս դեպքում՝ բավարարել։

«Որոշումը պետպատվերի շրջանակներում կայացված որոշում էր, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ միջնորդությունը ներկայացվել է այն ժամանակահատվածում, երբ հերթապահում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրը և մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին, որը հանրությանը հայտնի է իր վարքագծով՝ իր կողմից կայացված որոշումներով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ցավալի է, որ նախաքննության ավարտական փուլում որոշում է կայացվել Ղազարյանին կալանավորելու մասին, երբ վեց ամսվա ընթացքում բոլոր դատարանները գտել են, որ կալանավորման հիմքերը չկան, որ Արսեն Ղազարյանի կողմից վարքագծային խախտումներ չկան։

Բացի այդ՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատարանն արգելել է պաշտպանական կողմին՝ ի հիմնավորումն իր կողմից ներկայացված առարկությունների և դիրքորոշումների՝ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և դատարանի՝ նման արձանագրումը ՀՀ իրավական պատմության մեջ նախադեպային է։

«Այսպիսի բան չի նախատեսում ոչ Քրեական դատավարության օրենսգիրքը, ոչ՝ առկա է իրավական ակտ կամ նախադեպային որոշում։ Պատկերացնու՞մ եք՝ մենք բերում ենք փաստարկներ, վկայակոչում ենք հիմնավորումներ և դատարանը պարզապես հրաժարվում է ընդունել մեր կողմից ներկայացվող փաստերը։ Ես չգիտեմ սրան ինչ գնահատական տամ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատական նիստի ընթացքում ևս հայտարարել են, որ իրենց մասնակցությունը՝ դատական նիստին ավելորդ էր, քանի որ ի սկզբանե արդեն իսկ ամեն ինչ որոշված էր։

Ընդ որում՝ դատարանը հրաժարվել է ընդունել պաշտպանության կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ նշելով, թե իրավունք չունի ընդունելու որևէ փաստաթուղթ այն դեպքում, երբ նախկինում դատարաններն, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանը, ընդունել են ներկայացված փաստաթղթերը։

«Այսինքն՝ եթե ընդունում ենք, որ Գագիկ Պողոսյանի կայացրած որոշումը՝ փաստաթղթերը չընդունելու վերաբերյալ՝ ճիշտ է, հետևաբար, նախկին երկու անգամ փաստաթղթերն ընդունած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը թույլ են տվել կարգապահական խախտումներ, որի համար ենթակա են կարգապահական պատասխանատվության, այլապես՝ խիստ կարգապահական պատասխանատվության պետք է ենթարկվի Գագիկ Պողոսյանը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Գագիկ Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնելու, քանի որ այն հայտարարությունները, որը կատարեց Գագիկ Պողոսյանն այսօրվա դատական նիստի ընթացքում, ակնհայտորեն վկայում են այն մասին, որ ինքն ունի կողմնակալ վերաբերմունք՝ պաշտպանական կողմի նկատմամբ և անգամ չէր թաքցնում, որ նպատակադրված է բավարարելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ Գագիկ Պողոսյանը նույնիսկ ուրախ կլինի, որ իր՝ իշխանահաճո լինելու մասին հրապարակումներ գտնեն։

Արսեն Ղազարյանին կալանավորելու մասին որոշումը դատարանը տրամադրել է անմիջապես, ըստ փաստաբանի, նախապես երևի պատրաստ էր։ Դատական ակտում որևէ փաստական հանգամանքի վկայակոչում չի կատարվել, վկայակոչվել են նախադեպային որոշումները, ՄԻԵԴ հայտնած իրավական դիրքորոշումը և վերջում որոշել է, որ Արսեն Ղազարյանը պետք է կալանավորվի, մինչդեռ, դատական նիստը տևել է չորս ժամ՝ առանց որևէ ընդմիջման, իսկ մի քանի էջից կազմված որոշումը կայացվել է երկու ժամում, որտեղ, փաստաբանի փոխանցմամբ, որևէ փաստական հանգամանք չի վկայակոչվել։

«Պարզապես կար պետպատվեր՝ միջնորդությունը բավարարելու, ինքն էլ կատարել է պետպատվերը»,- նշեց Հովհաննիսյանը։

Դատարանը հավանական է համարել գործի քննությանը խոչընդոտելու հիմքը, սակայն փաստաբանի խոսքով, չի հիմնավորվել, թե գործում առկա որ փաստական տվյալներից է ողջամիտ համարվում այդ ռիսկը, պարզապես նշվել է, որ Ղազարյանը հանդիսացել է փոխգնդապետ և դա բավարար է ենթադրելու, որ նա, ազատության մեջ գտնվելով, կազդի դատավարությանը մասնակցող անձանց վրա՝ այն դեպքում, երբ արդեն վեց ամիս է, ինչ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, այդ վեց ամիսների ընթացքում որևէ խոչընդոտման փորձ չի եղել։ Փաստաբանը վկայակոչեց ՄԻԵԴ համապատասխան դիրքորոշումը, համաձայն որի՝ կալանավորման հիմքերից խոչընդոտման ռիսկը միակն է, որը հետզհետե նվազում է՝ նախաքննության ավարտական փուլին մոտենալիս։

«Նախաքննության ավարտական փուլում միայն խոչընդոտման ռիսկն է քննարկվել և դատարանը միայն այդ ռիսկը բավարար է համարել՝ նախաքննության ավարտական փուլում։ Ես չգիտեմ սա ինչ ժանրից է, ինչ ոլորտից է, բայց միանշանակ է՝ սա իրավական չէ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել՝ հույս ունենալով, որ Ղազարյանն ազատ կարձակվի։

Ինչ վերաբերում է գերությունից վերադարձած շիրակցիների ցուցմունքներին, ապա կան ցուցմունքներ, որոնք, ըստ էության չեն հակասում Արսեն Ղազարյանի ցուցմունքներին, որ հարձակման պահին կապն անջատված է եղել և անգամ վերադարձած գերիներն են ասում, որ հարձակման պահին հնարավորություն չեն ունեցել Արսեն Ղազարյանի հետ կապ հաստատելու։ Ըստ նրանց ցուցմունքների՝ իրենք հրաման են ստացել Արսեն Ղազարյանից՝ նահանջելու վերաբերյալ, սակայն ոչ թե անմիջականորեն, այլ՝ այն անձանց միջոցով, որոնք այժմ գտնվում են գերության մեջ։

«Իբր միջնորդավորված հրաման են ստացել Արսեն Ղազարյանից՝ դիրքերից նահանջելու և միանալու Արսեն Ղազարյանի ղեկավարած ստորաբաժանմանը, սակայն այդ ընթացքում մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել են »,- նշեց Հովհաննիսյանը։

Ի դեպ, ըստ քրեական գործում առկա ցուցմունքների, վերջիններս գերեվարվել են 5-7 ադրբեջանցու կողմից՝ առանց դիմադրության, թեև եղել են ամբողջությամբ զինված։

Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:33 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցի զինվորականները կարող են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ Գորիս-Կապան ճանապարհին՝ հանցագործություններ կատարելու կասկածանքով. փաստաբան
19:38 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գերեվարման գործով փոխգնդապետ Արսեն Ղազարյանի մեղադրանքը լրացվել է. Կալանավորման նոր միջնորդություն է ներկայացվել դատարան
14:41 01/09/2021  |  Քաղաքական14 օր Ջաբրայիլի մսաղացում կռված մարդուն այսօր մեղադրանք են առաջադրել մարտական դիրքը լքելու համար. Արսեն Ղազարյանի միջոցով փորձում են փակել ողբերգական իրադարձությունները
12:04 30/08/2021Մեղադրանքների հետ համաձայն չեմ, դրանք նույնիսկ ծիծաղելի են. Փոխգնդապետ Ղազարյան
11:37 30/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման օրը տարածքում անջատված են եղել հայկական կապի օպերատորները.փաստաբանը մանրամասներ է հայտնում
11:15 30/08/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գործով փոխգնդապետ Ղազարյանին առաջադրված մեղադրանքը խիստ անորոշ է.փաստաբան
17:30 09/07/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գերեվարման գործով վերաքննիչ դատարանը լծվել է իշխանության կամքը կատարելու գործընթացին. Հովհաննիսյան
11:52 02/06/2021  |  ԼՐԱՀՈՍԴատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչն ու 2 աշխատակից ազատվել են աշխատանքից
20:14 21/05/2021  |  Քրեական խրոնիկոն62 շիրակցի զինծառայողի գերեվարման գործով փոխգնդապետը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը
20:40 19/05/2021  |  ՔաղաքականՀին Թաղերի և Խծաբերդի տարածքում 62 զինծառայողի գերեվարման գործով քննիչը պահանջում է կալանավորել փոխգնդապետին անորոշ ժամանակով՝ մինչև Ադրբեջանից հայ գերիների վերադարձը.փաստաբան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]