ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախը բոլոր առումներով մոռացվել է. բնակիչները ծայրահեղ ծանր վիճակում են, անվտանգային լուրջ խնդիրներին ավելացել են սոցիալական անտանելի անարդարությունները.Մետաքսե Հակոբյան 12/02/2021 18:30 | ԼՐԱՀՈՍ

Կարմիր շուկայում այսօր տևական ժամանակ կրակոցներ են լսվել, ադրբեջանցիները գնդացրից և ավտոմատներից անկանոն կրակոցներ են արձակել, սակայն այդ կրակոցները չեն եղել անմիջապես Կարմիր շուկայի ուղղությամբ, այլ մի քանի կմ հեռավորության վրա:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մանրամասներ ներկայացնելով Արցախում ադրբեջանցիների հերթական սադրանքից:
Պատգամավորի հաղորդմամբ՝ չնայած այս միջադեպին, ընդհանուր առմամբ վերջին շրջանում Արցախում սահմանային իրավիճակը հանգիստ է, լուրջ միջադեպեր չեն արձանագրվել:
Մեզ հետ զրույցում պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ Արցախում բնակչությունը ծայրահեղ ծանր վիճակում է, անվտանգային լուրջ խնդիրներին ավելացել են նաև սոցիալական անտանելի անարդարությունները.
«Ծանր է բեռը, սոցիալական շատ խնդիրներ կան, բացի դա՝ Արցախի իշխանությունները որևէ կերպ զբաղված չեն Արցախի անվտանգությամբ, քաշվել են մի կողմ, ինչ լինի, ըստ իրենց, ռուս խաղաղապահներն են պատասխանատու կամ մեղավոր»,-ասաց նա և հավելեց. «անորոշ վիճակից, Հայաստանի և Արցախի իշխանությունների համառ լռության պատճառով՝ բնակիչները, իրենց ենթադրությունների հիման վրա, գտնում են, որ այսօր Արցախում ապրելն անվտանգ չէ, բոլորը անհանգստացած են՝ ի՞նչ կլինի 2025թ-ից հետո, երբ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից: Ես հարց եմ ուղղել Արայիկ Հարությունյանին՝ի՞նչ է լինելու Արցախի հետ 5 տարի անց, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել: Այստեղ գուշակություններ են անում, որ ռուսը չի գնալու, ռուսը մնալու է, բայց դա երկրի նախագահի և երկրի անվտանգության երաշխավորի պատասխան չէ: Բոլորս սպասում են Արցախի նախագահի պատասխանին, սակայն նա լռում է»:
Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո որոշում է կայացվել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:
Թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման սահմանազատում և սահմանագծում իրականացնելը, ի՞նչ անհանգստություններ կան այս առնչությամբ Արցախում՝ Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախը, կարծես թե, բոլոր առումներով մոռացվել է:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները դեռևս նոյեմբերի 9-ին հրաժարվել են Արցախից, Արցախի հարցն ընդհանրապես չի էլ շոշափվում.
«Նվնվոցի նմանվող հայտարարություններ կարող են լինել Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ, ընդհանուր առմամբ, իրենք որևէ բան չեն պատրաստվում անել Արցախի կարգավիճակի հետ կապված: Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից հետո Հայաստանն այլևս որևէ իրավական հիմք չի ունենա Արցախի նկատմամբ,անգամ՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու առումով: Սրան զուգահեռ Արցախի նախագահը կարողանում է ժողովրդին խաբել, թե ինքն ստիպված է Նիկոլ Փաշինյանի խոսքը ընդունում, քանի որ Նիկոլ Փաշինյանը գումար է տալիս Արցախին։ Սա, իհարկե, հերթական մանիպուլյացիան է ժողովրդի նկատմամբ: Այն սոցիալական միջոցները, որոնք մտնում են Արցախ, դրա շատ չնչին մասն է ժողովրդին հասնում, թե ո՞ւր է գնում և ի՞նչ խողովակներով՝Աստված գիտի »,-ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ եթե Հայաստանի իշխանությունները ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա դեռ չի նշանակի, որ Արցախն Ադրբեջանին է պատկանում:
Պատգամավորի խոսքով՝ դա ուղղակի կլինի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, իսկ Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է և հռչակել է իր անկախ լինելը՝ դրանով իսկ հաստատելով Արցախում ապրելու իր իրավունքը.
«Միջազգային հանրությունը չի ճանաչել Արցախի անկախությունը, մի մասը համարում է այն վիճարկելի տարածք, մի մասն էլ դիտարկում է Ադրբեջանի մաս ,նույնիսկ մեր բարեկամ պետությունները, որոնք Արցախը դիտարկում են որպես Հայաստանի մաս կամ անկախ պետություն, դրա տակ որևէ հիմք չեն դնում:
Ամեն դեպքում Արցախի հարցը կոնֆլիկտ է, որը լուծված չէ, անկախ նրանից, թե ինչ կլինի երբ ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՝ Արցախի բնակչության մի ստվար հատված երբեք չի լքի Արցախը: Մենք չենք լքի, քանի որ սա մեր հայրենիքն է, եթե մենք ինքնորոշվել ենք, որ սա մեր հայրենիքն է և ապրելու իրավունք ունենք այստեղ, ապա որևէ մեկը միջազգային օրենքներով իրավունք չունի գալ և այստեղից հանել բնակչությանը »,-ասաց Արցախի պատգամավորը և շեշտեց ՝ որոշումը մեկն է ՝արցախցին երբեք չի ապրելու ադրբեջանցիների հետ և չի լքելու իր հայրենիքը։
«Իսկ թե ինչպե՞ս կզարգանան քաղաքական իրավիճակները, դա հետագայում կտեսնենք, որովհետև այլ իշխանությունների գոյության դեպքում, հնարավոր չէ շատ բաներ կանխատեսել, չգիտենք՝ վաղն ի՞նչ կարող են անել »,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
- 08/08/2022 15:09 Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ. Ավետիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը