Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Մինսկի խմբի համանախագահող երկրները որևէ շահ չունեն, որ Ադրբեջանի տարածք համարվի Արցախը, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը որոշի Արցախը հանձնել Ադրբեջանին. քաղաքագետ 11/25/2021   12:29  |  Քաղաքական

Հայաստանը և Ադրբեջանը 1991թ-ին ԱՊՀ-ի շրջանակներում փոխադարձ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականություն, նույնը կարող ենք ասել նաև ՄԱԿ-ին անդամակցելու հետ կապված, բայց մենք պետք է միևնույն ժամանակ նշենք, որ դրանից հետո ստեղծվել է Մինսկի խումբը, որը զբաղվում է Արցախի հարցի կարգավորմամբ, և Արցախի հարցը գնացել է այդ հարթակ, իսկ բանակցությունները երեք հայտնի սկզբունքների շուրջ են ընթացել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Փորձագետն ընդգծեց, որ միջազգային տեսանկյունից՝ Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ՝ երկու հիմնարար սկզբունքների դիմակայության, այն է՝ տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքորոշում.

«Արցախի վեճի կարգավորմամբ շարունակում է զբաղվել Մինսկի խումբը, որքան էլ Ադրբեջանը փորձի ժխտել, բայց կարգավորման գործընթաց գնում է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճը ընթանում է նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունով: Դրանք երկու զուգահեռ գործընթացներ են այսօր »,-ասաց քաղաքագետը:

Զրուցակիցը շեշտեց՝ Արցախի հարցը տարածքային ամբողջականության հետ կապ չունի, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը շարունակում է մնալ վիճարկվող տարածք. «Ինչո՞ւ էր այս տարիների ընթացքում միջազգային հանրությունը Հայաստանին ասում՝ 7 շրջանները պետք է հետ տաք, բայց որևէ մեկը չէր ասում՝ Շուշին կամ Հադրութը հետ տաք, քանի որ միջազգային հանրությունը միշտ էլ այդ 7 շրջաններն ընկալել է Ադրբեջանի տարածք, Հայաստանն էլ երբեք դրան բացահայտ դեմ դուրս չի եկել՝ խոսքը բանակցությունների մասին է, իսկ բուն Արցախը, միջազգային իրավունքից ելնելով, վիճելի տարածք է առ այսօր»,-ասաց նա և ընդգծեց, որ Արցախը չի կարող դիտարկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ինչը նաև միջազգային հանրության և Մինսկի խմբի դիրքորոշումն է.

«Եթե այդպես չլիներ, հարցը կփակվեր և ընդհանրապես բանակցություն չէր գնա, Մինսկի խումբը կցրվեր, մենք տեսնում ենք, որ բանակցություններ շարունակվում են, Մինսկի խումբը վճռական է այս ուղղությամբ շարունակել իր ջանքերը, այսինքն՝ Արցախի հարցը չի փակվում, Արցախը չի կարող սահմանվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս »,-ասաց Դավիթ Ստեփանյանը:

Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են՝ թե Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների վերջնական արդյունքը խաղաղության պայմանագրի կնքումը պետք է լինի, ինչը նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականություն:

Այս դեպքում ինչպե՞ս է լուծվելու Արցախի կարգավիճակի հարցը՝ քաղաքագետը նշեց, որ Արցախի հարցը մնալու է առկախ և լուծվելու է միայն Մինսկի խմբի համանախագահության շրջանակում

«Բանակցային այլ ֆորմատ չկա, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ հայտարարեց, որ 3+3-ը չի կարող դիտարկվել այդ հարցը լուծելու հարթակ, սրա համար գոյություն ունի Մինսկի խումբ, կարծես թե այս հարցում Մինսկի խմբի համանախագահողներն էլ են համաձայն, բոլորի շահերից բխում է, որպեսզի այս խումբը շարունակի իր աշխատանքը, այդ թվում՝ Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանը դա օգտագործում է Թուրքիայի հետ իր խաղի մեջ որպես մահակ»,-ասաց Դավիթ Ստեփանյանը:

Ըստ նրա՝ Արցախի կարգավիճակի հարցը դեռ երկար տարիներ շարունակվելու է քննարկվել, իսկ միակ տարբերակը, որ հարցը կարճ ժամանակահատվածում լուծվի այն է, որ Ադրբեջանը 4 տարի հետո պահանջի Ռուսաստանից դուրս բերել իր զորքերն Արցախից, իսկ այս դեպքում Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը.

«Այս դեպքում կունենանք միջազգային կոնսենսուս, հետագայում Ֆրանսիան և ԱՄՆ-ն ևս կճանաչեն Արցախի անկախությունը, բայց սրա հավանականությունը ցածր է, Ալիևը շատ լավ հասկանում է այդ վտանգները և փորձելու է ամեն ձևով մանևրել և խուսանավել, որևէ դեպքում նա Ռուսաստանի դեմ դուրս չի գա: Մեզ երկար տարիների բանակցություններ են սպասվում»,-ասաց Դավիթ Ստեփանյանը:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է պատերազմից հետո եղած դիվանագիտական ռեսուրսներով արդյունավետ բանակցություններ վարել, քաղաքագետը պատասխանեց՝


«Այստեղ կարևորը միջազգային հանրության դիրքն է Արցախի հարցում, Մինսկի խմբի համանախագահող երկրները որևէ շահ չունեն, որ Ադրբեջանի տարածք համարվի Արցախը, եթե անգամ չգիտեմ՝ ինչ կատարվի, Նիկոլ Փաշինյանը որոշի Արցախը հանձնել Ադրբեջանին, նա չի կարող, քանի որ միջազգային կոնսենսուս այս հարցում չկա, դա է գրավականը, որ բանակցությունները շարունակվելու են», իսկ Հայաստանի դիրքը, ցավոք, այսօր բավականին թույլ է»,-ասաց քաղաքագետը:


Թշնամին մայիսի 12-ից հետո անարգել մտել և հաստատվել է մեր ինքնիշխան տարածքում, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին էլ մաքսակետեր է դրել, սա այն դեպքում, երբ դեռևս սահմանագծում և սահմանազատում չի եղել;

Թե ի՞նչ հիմքով են մեր սուվերեն տարածքները անցել հակառակորդի վերահսկողության տակ՝ առանց սահմանագծման և սահմանազատման՝ փորձագետը պնդեց՝ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման միջոցով, այլ իրավական հիմք չկա, միակ հիմքը բռնի ուժն է:
Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ սկսվել է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, ինչի հետևանքով էլ օրինակ Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածն անցել է հակառակորդի վերահսկողության տակ.

«Մեզ լիակատար ինֆորմացիա չի տրվում, բայց որքանով ես հասկանում եմ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսվել է, այդ պրոցեսի շուրջ էլ տարածքները տրվում են Ադրբեջանին, կարելի է ենթադրել, որ անկլավները կմնան Հայաստանին, իսկ վիճելի տարածքները, որոնք Ադրբեջանը պահանջում է, այս կամ այն ճանապարհով տրվում են Ադրբեջանին, որպեսզի հետագայում այդ հարցը ավելի հեշտ լուծվի Հայաստանի ներսում: Որևէ այլ հիմք չկա, կոնկրետ Սյունիքի այդ հատվածներում պատերազմական գործողություններ չեն եղել, Ադրբեջանն իր զորքերով չի մտել այդտեղ, բայց այդ տարածքը հանձնվել է Ադրբեջանին, ուրիշ ի՞նչ պատճառ պետք է լինի, միայն պայմանավորվածություն, իսկ այդ պայմանավորվածության հիմքում կարող է լինել դելիմիտացիան, ուրիշ ի՞նչ հիմք կարող է լինել»,-ասաց նա և հավելեց, որ կարծում է՝այդ պայմանավորվածությունը բանավոր է, ինչը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանավորվածության հետևանք է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:19 25/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի կառավարությանը կտրամադրվի 13 մլրդ դրամ
21:22 24/11/2021  |  Միջազգային լրահոսՊուտինը Եվրախորհրդի ղեկավարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
19:41 24/11/2021  |  ԿորոնավիրուսԱրցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով
22:12 22/11/2021  |  ԿորոնավիրուսՀամապետական կարանտին՝ Արցախում
16:41 21/11/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահը մասնակցել է Մաճկալաշենի պաշտպանական հատվածում խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
13:13 21/11/2021  |  ԿորոնավիրուսԱրցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 37, գրանցվել մահվան 3 նոր դեպք
15:34 20/11/2021  |  ՄեկնաբանությունՍտեփանակերտում պատերազմում զոհված ԱԱԾ աշխատակիցների հիշատակին հուշակոթող է բացվել
23:38 15/11/2021  |  ԼՐԱՀՈՍՊուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
18:41 14/11/2021  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱրցախի մի շարք բնակավայրերում կդադարեցվի էլեկտրաէներգիայի մատակարարումը
16:52 14/11/2021  |  ԿորոնավիրուսԱրցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 56 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]