Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Մենք գերի ենք. Վահե Հովհաննիսյան 11/18/2021   11:41  |  ԼՐԱՀՈՍ

«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնող խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, իրավիճակի պատճառներին ու ելքերին.

«Երեկ ԱԺ-ում Նիկոլը հնչեցրեց իր նոր մոտեցումը գերիների մասին. «Պետք է հարուցել քրեական գործեր»։ Ասել է թե, եթե դու միջազգային նորմերով վիրավոր կամ անգիտակից վիճակում չես, ապա ինչո՞ւ ես գերի ընկնում։ Ստացվում է՝ գերիների հարցում մեղավորը գերիներն են։

Երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը, ի հիշատակ զոհված հայ զինվորի, գրառում է անում՝ չթաքցվող տողատակով. «... արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։ Փառք քեզ,  հայ տղամարդ»։ Նա իհարկե հոտառությամբ (հրահանգո՞վ) որսացել է Նիկոլի նոր տեսակետը և «մտածում է» նրան համահունչ։

Կարելի է կարծել՝ երկրի քաղաքական ու զինվորական վերնախավը կրած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիոն փաստաթղթից հետո միահամուռ կերպով խարակիրի էր արել Երևանի կենտրոնում, ու հիմա նույնն ակնկալում է սահմանին կանգնած պատանիներից։

Անցյալ նոյեմբերի 10-ին իշխող թիմը բունկերում էր, հիմա գերիների՞ն է մեղադրում։

Բանակի գեներալիտետը մի օր ասում էր՝ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, մի քանի օր հետո ոտքի վրա Նիկոլին դիմավորում. հիմա գերիների՞ն եք մեղադրում։

Իշխող ուժը մի տարի շարունակ դատապարտել է արժանապատիվ ընդվզման բոլոր դրսևորումները՝ հիմնավորելով «ռևանշի ձգտումով», իսկ այսօր զարմանում է, որ զինվորի մարտական ոգին ընկա՞ծ է։

Ինչո՞ւ ենք մենք այս վիճակում.

- Որովհետև պետությունը բարոյալքված է։

- Որովհետև բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ ամբիոնից կարող է հայտարարել. «Մենք պարտվել ենք և´ մարտի դաշտում, և´ բարոյապես»։ Զինվորը պետական այրից նման ձևակերպում լսելուց հետո կարո՞ղ է պինդ կանգնել։

-Ուղիղ մեկ տարի է՝ թշնամին անարգել, անպատասխան մտնում է մեր երկիր։ Կարո՞ղ է մի օրում զինվորի հոգեբանությունը փոխվել, ու նա կանգնի մինչև վերջ։

- Ուղիղ մեկ տարի է՝ Ալիևը ծաղրում է մեզ, պետությանը, բանակին, երկրի առաջին դեմքին ու պատասխան չի ստանում. կարո՞ղ է զինվորը չբարոյալքվել։

- 44 օր շարունակ զինվորը և կամավորականը Արցախում անձնազոհաբար կռվել է՝ պետական մեծ ստի պայմաններում, և այսօր չունի որևէ երաշխիք, որ հերթական մեծ ստի ու մանիպուլյացիայի զոհը չի դառնալու։ Վստահ չէ, որ գոնե իր զոհվելուց հետո ճիշտը կասեն։

- Պատերազմում հազարավոր զոհեր, վիրավորներ տալուց հետո, Շուշի, Հադրութ կորցնելուց հետո հայ հասարակության արձագանքը՝ լեփլեցուն ռեստորանները, սալյուտը, հարսանիքները, քեֆերը... Սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է ինքնազոհաբար պահել դիրքը։

- Երկրի բարձրաստիճան ղեկավարները դիսկոտեկներում ինքնամոռաց թռվռում են. սա տեսնելուց հետո զինվորը կարո՞ղ է  մինչև վերջ կանգնել դիրքում։

Կռվի դադարից մեկ տարի անց մեր պետական սահմաններին ունենալով խայտառակ իրավիճակ, քաղաքական որևէ լուծման եկած չլինելով, պետական անվտանգությունը զրոյական մակարդակի վրա պահպանելով, բանակցային թաքուն պահվող գործընթացի  պայմաններում, սահմանին պետության կողմից չկահավորված, նորմալ չպաշտպանված դիրքը հսկող, իր քաղաքական ղեկավարության կողմից մենակ թողնված 18-ամյա պատանիներին վերցնել որպես թիրախ ու նրանց դարձնել սեփական անհաջողության պատճառը. սա այնքա´ն Նորհայաստանավարի  է, որ դժվար է որևէ ձևակերպում գտնել։ 

Հունիսի 20-ին պահանջվում էր մեկ պարզ բան՝ փոխել բանակցողին։ Նա, ում օրոք եղել է պարտություն, չի կարող հետո արժանապատիվ բանակցել։ 680 հազար մարդ ասաց՝ կեցցե՜ պարտությունը, իսկ 800 հազարը տարբեր պատճառաբանությամբ ասաց՝ թեման ինձ հետաքրքիր չէ։

Այս պայմաններում ռազմագերու կարգավիճակում գտնվում ենք մենք բոլորս։ Մենք գերի ենք՝ այս իշխանությանը, այս մթնոլորտին, այս ընտրազանգվածներին, ստորագրված և ստորագրվելիք փաստաթղթերին։ Եվ կոպիտ սխալ է՝ մտածել, թե մեր հիմնական խնդիրը սահմանների ճշգրտումն է կամ հնարավոր խաղաղության պայմանագիրը։ Մեր խնդիրն այս համընդհանուր գերությունից դուրս գալն է։

Նախորդ օրը մեր երկրում իսկական պատերազմ էր, իսկ հայ հասարակությունը և նրա վերնախավերը 2 օր է՝ չեն տալիս ամենակարևոր հարցը՝ իրականում ի՞նչ կատարվեց, ո՞րն էր պատճառը։ Եթե մենք չենք ուզում հասկանալ իրականությունը, ուրեմն ամեն օր կարող է նույնը կրկնվել։

Արդեն անտեր դարձած պետական դահլիճները, հրապարակները և եթերը այդ հարցերի և պատասխաններիհամար են։ Մենք չե՞նք հոգնել լինել մեկօրյա խաղաղությամբ պետություն»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:26 15/11/2021  |  ՎերլուծություններԿիրանցից Կապան մեկ մաքսակետ է. Վահե Հովհաննիսյան
13:17 11/11/2021  |  ՎերլուծություններՆոր Հայաստան, նոր մաքսակետեր. Վահե Հովհաննիսյան
14:13 06/11/2021  |  ՎերլուծություններՔովիդի վիճակը Հայաստանում վերաճել է ազգային աղետի․ կառավարման խոշոր տապալումները և հասարակության ցածր գիտակցությունը լրջագույն աղետի են բերել․ Վահե Հովհաննիսյան
19:39 04/11/2021  |  ԿորոնավիրուսՃիշտ հասկանալ վիճակը. Վահե Հովհաննիսյան
12:18 02/11/2021  |  ՎերլուծություններՀանրահավաք՝ ինչի՞ մասին. Վահե Հովհաննիսյան
13:12 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍԲոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը. Վահե Հովհաննիսյան
14:26 26/10/2021  |  ԼՐԱՀՈՍԲոլորովին այլ տոնացույց. Վահե Հովհաննիսյան
13:46 16/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱյն իշխանությունը, որը եկավ ուրիշի նկարը մերժելու ալիքով, այսօր արևելյան հարեմի համեստությամբ կախում է իր լիդերի նկարը.Հովհաննիսյան
13:05 08/10/2021  |  ՎերլուծություններՄահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ . Վահե Հովհաննիսյան
12:26 05/10/2021  |  ՎերլուծություններԱրժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]