ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման 10/05/2021 12:26 | Վերլուծություններ
Օրվա լրահոսը ազդարարում է. «Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին»։ Վստահ եմ՝ շատ-շատերի մոտ սա կբերի ազգային հպարտության և նույնիսկ կատարած վրեժի զգացում կառաջացնի։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Կենցաղային ժողովուրդները նաև այսպես են տարբերվում լուրջ պետության ունակ ժողովուրդներից։
Այն, որ Արոնյանը լքել է Հայաստանը, հանգիստ ընդունվում է և փորձ չի արվում հասկանալու ո´չ պատճառները, ոչ էլ հետևանքները։ Բայց այ, Մամեդյարովին ջախջախելը ազգային պարծանք է։ Արոնյանը բազմաթիվ անգամ հաղթել և պարտվել է արդբեջանցի ուժեղագույն շախմատիստներին. դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Զուտ մարդկայնորեն ուզում ես հասկանալ, թե ոգևորվածները, այնուհանդերձ, ինչպե՞ս են պատկերացնում «ջախջախել»-ը՝ մատ անելուց հետո սեղանը գլխի՞ն տվեց, թե հետո «իջավ մեջքին»։
Այս թերևս թեթև օրինակը բերում եմ մի պարզ պատճառով. մեր հասարակությունը աճ չի ցույց տալիս՝ նույնիսկ այսքան բան վերապրելուց հետո։
Մենք կարող ենք ազգային հպարտություն ապրել, որ Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին, ըմբշամարտիկը տատամիի վրա շպրտեց ադրբեջանցի մրցակցին, թեքվոնդոյիստը քացով նոկաուտ արեց և այլն։ Բայց մենք կարող ենք ռեակցիա չտալ, երբ նույն օրը Ալիևը ողջ հայ ժողովրդին ասում է «խելոք մնացեք, գլուխներդ կջարդեմ»։ Մենք պատրաստ ենք ազգովի թաքնվել ռեստորաններում, երբ Ալիևն ասում է՝ մոռացե´ք Ղարաբաղը, չկա նման հարց։ Մենք կարող ենք կուլ տալ, երբ Ալիևը ծաղրում է մեզ, իր հետ բանակցողին որակում է «հարբած ծաղրածու», և մենք չունենք մտածողության նվազագույն որակներ, որ փոխենք բանակցողին ու նոր բանակցող կարգենք՝ չպարտված մեկին։
Մենք կարող ենք ոգեշնչվել մեր մի սպորտսմենի՝ ադրբեջանցուն հաղթելու փաստից, բայց որպես ազգային պահանջ չդնենք բացահայտել ճշմարտությունը՝ ինչո՞ւ իշխանությունը հրաժարվեց պատերազմը շուտ դադարեցնել։ Բոլոր ադրբեջանցի սպորտսմեններին հաղթելու դեպքում նույնիսկ մենք կստանանք մի ավել միավոր կամ մի մեդալ, իսկ պատերազմը շուտ չդադարեցնելու պատճառով մենք ունեցանք 2 հազարից ավել լրացուցիչ զոհ, 5 հազարի չափ վիրավոր, կորցրել ենք քաղաքներ ու գյուղեր։
Ո՞րն է հայ ժողովրդի ռեակցիան, երբ իրեն ծաղրում են։ Մոռանանք բոլոր քաղաքական ուժերին՝ նախկին, ներկա և գալիք նախագահներին. ի՞նչ ռեակցիա ենք տալիս մենք, որպես ազգ, երբ մեզ ծաղրում են։ Հարյուրավոր հազարները գնում են ընտրատեղամաս և քվեարկում այն անձի/անձանց օգտին, որոնց պատճառով մենք հայտնվել ենք հարբած ծաղրածուի դերում, որին այսօր կարող են անպատիժ վիրավորել ու սպառնալ։ Սա առո՞ղջ հասարակական ռեակցիա է։
Պետք չէ բարդ պատասխաններ, բարդ տարբերակներ փնտրել։ Նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում եղել է ազգային և անհատական արժանապատվություն։ Մենք ինչո՞ւ ենք մեզ այսպես պահում։ Պետք չէ թաքնվել նաև «ազգային արժանապատվության» ավելի վերացական ձևակերպման տակ. կա նաև անհատական արժանապատվության պարզ խնդիր։ Որպես քաղաքացի և որպես հասարակություն մենք ունենք մեր անելիքը՝ թույլ չտալ, որ մեզ ծաղրեն։ Ես, անգամ, հունիսի քսանի արդյունքներից հետո, վստահ եմ, որ մենք ունենք ազգային ռեսուրս՝ արժանապատիվ վերելքի համար։ Մենք միայն պետք է սկսենք հարցերը ավելի պարզ ձևակերպել, գտնենք ճիշտ բանաձևերը՝ մեր երկրում վերջապես փոփոխություններ սկսելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ
- 05/07/2024 21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
- 05/07/2024 20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ
- 05/07/2024 20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն