ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը. Վահե Հովհաննիսյան 10/29/2021 13:12 | ԼՐԱՀՈՍ
Մենք այս նոյեմբերի 10-ը դիմավորում ենք դարձյալ անպատրաստ՝ պետություն չունեցող ժողովրդի պես։ Չեն գործում պետական և հանրային ինստիտուտները, չկա որևէ համակարգ, որը թեկուզ կարճաժամկետ, բայց ամբողջական տեսլական կառաջարկի մոլորված ժողովրդին և պարտված պետությանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Մի ամբողջ տարի մենք խուսափեցինք դժվար հարցերի շուրջ բաց խոսել։ Ու, եթե մեկ տարի առաջ բունկերում միայն Նիկոլն էր թաքնված, իսկ պրոցեսները թողնված էին փողոցի ողորմածությանը, ապա այս տարի բունկերում է, մեծ հաշվով, երկրի և ժողովրդի ողջ վերնախավը, իսկ այլոց ողորմածությանը թողնված է պետությունը։
Եթե անցյալ տարի նոյեմբերի 10-ին մենք կարող էինք ասել, որ չի պարտվել ժողովուրդը, չի պարտվել պետությունը, այլ պարտվել է իշխանությունը, ապա մեկ տարվա մեր հավաքական վարքագիծն ու հունիսի 20-ի ընտրությունները թույլ են տալիս մտածել, որ այո, պարտվել է պետությունը։
Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ գոնե ձևակերպելու առավել հրատապ հարցերը։ Մենք դա չենք արել, իսկ չանելը նշանակում էր՝ ժամանակ կորցնել ու էլի պատրաստ չլինել՝ ո´չ պատերազմին, ոչ էլ՝ խաղաղությանը։
Մեկ տարում մեր շուրջը հակառակորդը ստրատեգիական ճանապարհներ, թունելներ, օդանավակայաններ է կառուցել։ Մենք այս ընթացքում ամրաշինել ենք ԱԺ ամբիոնի շրջակայքը՝ «դիվերսանտ ընդդիմադիրների» դեմ հուսալի պաշտպանական գիծ կառուցելով, և դեմքի լրջագույն արտահայտությամբ հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն ենք տապալում։
Ի՞նչ է պետք հասկանալ այս նոյեմբերի 10-ից, որո՞նք են այդ հարցերը, որ ունենալու են դժվար, գուցե՝ աննկարագրելի դժվար պատասխաններ, բայց որոնց շուրջ մենք պարտավոր ենք բաց քննարկում ծավալել։ Եթե այս անգամ էլ մենք դա չանենք, մեզ ուղղակի կհրամցվեն պատրաստի պատասխաններ, և նույնիսկ չեն առաջարկի դրանք ընկալել։
Պատմական անորոշությունների և լուծումների ողջ ներկապնակը կարելի է խմբավորել երեք հարցախմբի մեջ։
- Ճգնաժամի էությունը. ի՞նչ ճգնաժամ ունենք պատերազմի հետևանքով
- Հայկական աշխարհի հեռանկարը
- Հայ-ռուսական հարաբերությունների նոր բովանդակությունը
Սրանք այն հարցերն են, որոնք քննարկելիս կստեղծվի անհրաժեշտ միջավայրը՝ նոր քաղաքական պրոցեսների և նոր դեմքերի ձևավորման համար։ Սրանք այն հարցերն են, որոնք նոր մտածողություն և նոր՝ ադեկվատ պատկերացումներ կձևավորեն և դրանով կխթանեն փակուղուց ելքեր գտնելու և ներհասարակական կամ միջէլեկտորալ երկխոսություն (բանակցություններ) սկսելու գործընթացը։ Որ վերջապես դուրս գանք բունկերներից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ