Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ինքնակամ ներկայացել է Գորիս ՔԿՀ. ՔԿՀ-ում չեն ընդունում, ասում են՝ դատարանի որոշումը չեն ստացել.փաստաբան 11/12/2021   14:52  |  ԼՐԱՀՈՍ

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն ինքնակամ ներկայացել է Գորիս ՔԿՀ, սակայն չի կալանավորվել, ՔԿՀ-ում չեն ընդունել։ Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ՔԿՀ-ից ասել են, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, ուստի՝ չեն կարող կալանավորել։

Պաշտպանի փոխանցմամբ՝ Մենուա Հովսեփյանը գնացել է վարույթն իրականացնող մարմին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատարանն ինչ որոշում կայացնի՝ այնպես էլ կանի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, երեկ բավարարել է դատախազության բողոքը և որոշում կայացրել՝ Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանելու, Հովսեփյանին կրկին կալանավորելու մասին։

Ա.Մելքոնյանի խոսքերով՝ Վերաքննիչ քրեական դատարանը որևէ որոշում չի տվել, ավելին՝ անգամ չի նշել, որ անհապաղ պետք է կալանավորել Մենուա Հովսեփյանին, բայց դատական նիստից հետո դատավորը դատախազին հրահանգել է՝ փակել դուռը, որ հանկարծ Մենուա Հովսեփյանը դուրս չգա։

«Սա իր լիազորություններից դուրս գործողություններ էր և ևս մեկ անգամ բացահայտեց, որ դատարանն ուղղակի կամակատար է, ուրիշ ոչինչ, անգամ իրեն օրենքից չբխող գործողություններ է թույլ տալիս։ Միայն մեր կողմից աղմուկ բարձրացնելուց հետո հետ կանգնեցին իրենց մտքից և Մենուան դուրս եկավ, որովհետև նման կարգ չկա։ Եթե դատարանը չի գրում, որ պետք է անհապաղ դատարանի նիստերի դահլիճից կալանավորեն, ապա իրավունք չունեն»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ այդ պայմաններում պետք է ստանալ դատական ակտը, բողոքարկել, ինչից հետո այն կուղարկվի կատարման։

Պաշտպանը չի բացառում նաև, որ փորձ է արվում ստեղծել իրավիճակ, որ ասեն՝ Հովսեփյանը կարգ է խախտել, 5 րոպե ուշացել է և գրավի 30 մլն դրամը պետք է գանձել պետական բյուջե։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո պաշտպանության կողմը վճռաբեկ բողոք կներկայացնի։

Դիտարկմանը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրում և այդ պայմաններում Առուշանյանն արդեն կալանավորված է, իսկ Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացվել, արդյո՞ք այդտեղ կապ տեսնում է, պաշտպանը նշեց, որ դա հենց այդ հանգամանքով է պայմանավորված, ընդ որում, Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հինգ րոպե առաջ Մենուա Հովսեփյանը Երևանից կարգավորում էր շրջափակման մեջ մնացած գյուղերում հացի մատակարարման հարցերը, քանի որ այդ գյուղերը նախօրեից մնացել էին առանց հացի և նման մարդուն կալանավորում են։

«Դատավորն էլ հեգնում է, ասում է՝ բա որ այդպես խնդիր լուծող ես, ինչու՞ թողեցիր, որ ադրբեջանցիները մաքսակետ դրեցիր։ Իբրև Մենուան չպետք է թողեր, որ մաքսակետ դնեին։ Մենք ապրում ենք այս իրականության մեջ, որևէ մեկը ոչ մի բան չի անում»,- նշեց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ դա արդեն միայն գորիսեցու խնդիրը չէ, դա Հայաստանի յուրաքանչյուր բնակչի խնդիրն է, բայց բոլորը զբաղված են այլ հարցերով, հետո՝ կինոյի պես կնայեն, թե ինչպես են ադրբեջանցիները կամաց-կամաց մեր հայրենիքը վերցնում։


Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։ Կալանավորման միջնորդություններից դատարանը բավարարել է միայն Մենուա Հովսեփյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, իսկ ձերբակալված Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհիներ՝ 66-ամյա Ս.Մկրտչյանին, Ա.Չոպչունցին և Գորիսի փոխքաղաքապետ Ի. Յոլյանին կալանավորելու մասին միջնորդությունները մերժվել են։ Վերջինս սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ մասնակցելու համար Գորիսի ՏԻՄ ընտրություններին որպես Առուշ Առուշանյանի ներկայացուցիչ։ Նախաքննության ավարտական փուլում ՔԿ-ն վերաորակել է արարքը։ Այժմ Իրինա Յոլյանը, Սուսաննա Մկրտչյանը և Չոպչունցը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանը՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Այժմ քրեական գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բորիս Բախշիյանի վարույթում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:24 11/11/2021  |  ՔաղաքականՄեր պայքարը շարունակվում է, չե՛նք հանձնվելու. «Առուշ Առուշանյան» դաշինքի հայտարարությունը
17:07 11/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄենուա Հովսեփյանը նորից կկալանավորվի
12:32 11/11/2021  |  ԼՐԱՀՈՍՈրոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի թիվ մեկ երաշխավորը մայրուղու աշխատելն է, կորցնելով դա՝ գյուղերը լուրջ խնդիրների առաջ կկանգնեն. Գորիսի փոխքաղաքապետ
13:08 18/10/2021  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական տեռոր էր, իշխանությունն ամեն գնով փորձում էր ազդել ընտրական գործընթացի վրա. Քվեարկության արդյունքները ոգեւորել են կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանին
16:42 17/10/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեկ գիշերվանից բերման են ենթարկում «Առուշանյան» դաշինքի անդամներին. Մենուա Հովսեփյան
13:13 17/10/2021  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ի կողմից բազմաթիվ ուղղորդումներ են եղել. ոստիկանական զորքեր կան Գորիսում.Մենուա Հովսեփյանն ահազանգում է
16:19 15/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄենուա Հովսեփյանն ազատ արձակվեց
18:42 14/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄենուա Հովսեփյանը 30 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ կարձակվի
20:54 29/09/2021  |  ԼՐԱՀՈՍՔննիչները՝ սեռական փոքրամասնությունների հույսին. Մենուա Հովսեփյանի և Հակոբ Արշակյանի դեմ ցուցմունք է տվել Շուռնուխում տարիներ առաջ ԼԳԲՏ-ի հավաքի կազմակերպիչներից մեկի հայրը
12:37 29/09/2021  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն հրաժարվել է Գորիսի համայնքապետի երկու տեղակալներին առաջադրված նախնական մեղադրանքից. Բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]