ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչները՝ սեռական փոքրամասնությունների հույսին. Մենուա Հովսեփյանի և Հակոբ Արշակյանի դեմ ցուցմունք է տվել Շուռնուխում տարիներ առաջ ԼԳԲՏ-ի հավաքի կազմակերպիչներից մեկի հայրը 09/29/2021 20:54 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների ընթացքում Փաշինյանի մեքենային ձվերով հարվածելու դրվագով Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի և Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի դեմ ցուցմունք է տվել Շուռնուխի բնակիչ Գավրոշա Հակոբյանը, որը տարիներ առաջ Շուռնուխում սեռական փոքրամասնություն ունեցող անձանց հավաքույթի կազմակերպիչներից մեկի հայրն է։ Փաստաբան Էդգար Արամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախօրեին Մենուա Հովսեփյանի և Գավրոշա Հակոբյանի միջև առերես հարցաքննություն է տեղի ունեցել։ Այս պահի դրությամբ՝ դեռևս հայտնի չէ, թե Գավրոշա Հակոբյանից բացի Մենուա Հովսեփյանի դեմ ցուցմունք տված այլ անձինք կան, թե ոչ, սակայն առ այս պահն այլ անձանց հետ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։
Փաստաբանի խոսքով՝ Գավրոշա Հակոբյանը ցուցմունքում նշել է, թե ինչպես է Մենուա Հովսեփյանը կազմակերպում, սակայն ցուցմունքները հակասական են, փաստական հանգամանքները չեն համապատասխանում։ Առերես հարցաքննության ընթացքում Մենուա Հովսեփյանը պնդել է իր անմեղությունը՝ հերքելով իր առնչությունը։ Արամյանի խոսքով՝ Գավրոշա Հակոբյանը թշնամական հարաբերություններ ունի Մենուա Հովսեփյանի և Հակոբ Արշակյանի հետ՝ կապված տարբեր խնդիրների հետ։ Ընդ որում՝ Շուռնուխի գյուղապետի նկատմամբ թշնամական հարաբերություններ ունենալու պատճառը դարձել է տարիներ առաջ Շուռնուխում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների մասնակցությամբ հայտնի միջադեպը, երբ Շուռնուխի համայնքապետը քննադատությամբ էր հանդես եկել, ինչից հետո Հակոբյանը մեղադրել է Արշակյանին՝ հավաքի կազմակերպումը խոչընդոտելու մեջ։ Թեև Գավրոշա Հակոբյանը ցուցմունք է տվել նաև Շուռնուխի գյուղապետի դեմ, սակայն փաստաբանի խոսքով, Արշակյանի և Հակոբյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել, քանի որ Արշակյանը հայտարարել է, որ տվյալ անձն իր հետ ունի թշնամական հարաբերություններ, ուստի պաշտպանության կողմը միջնորդել է վարույթն իրականացնող մարմնին՝ չանցկացնել քննչական գործողությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում վերջինիս դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել։ Սյունիքում տեղի ունեցած ակցիաների՝ Մեղրի և Ագարակ համայնքների դրվագով անջատված մասով քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան և գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։ Քրեական գործի դրվագներից մեկը, որով դեռևս նախաքննություն է իրականացվում, վերաբերում է Շուռնուխի ճանապարհին Փաշինյանի ավտոմեքենայի վրա ձվեր նետելուն, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին և Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանին։ Նշված դրվագով մեղադրյալները 12-ն են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ