Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Տնտեսության հետ կապված ռիսկերն ու իշխանությունների զուգահեռ իրականությունը․ «Փաստ» 11/09/2021   10:18  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Արցախյան պատերազմն ու համավարակը Հայաստանի համար շատ լուրջ տնտեսական հետևանքներ են ունեցել, որոնք մինչ այժմ մնում են չհաղթահարված։ Անցյալ տարի ունեցանք 7,6 տոկոս տնտեսական անկում, այնինչ բյուջեով կառավարությունը 2020 թվականի համար 4,9 տոկոս աճ էր նախատեսում։ Իսկ հնարավո՞ր էր 2020 թվականը առնվազն ավելի քիչ տնտեսական անկումով փակել։ Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր էր։ Եվ մի շարք երկրներ, որոնց կառավարություններն իրենց հակաճգնաժամային քաղաքականությունը մշակելիս կարողացել են իրավիճակից բխող անհրաժեշտ թիրախային որոշումներ ընդունել, ունեցած ռեսուրսները նպատակային օգտագործել, տարին փակել են չնչին անկումով, իսկ առանձին դեպքերում էլ՝ նույնիսկ աճով։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ իշխանությունները համավարակի սպառնալիքին հիմնականում անլրջությամբ էին վերաբերվում։

Վարչապետը զբաղված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավով, իսկ այն ժամանակվա առողջապահության նախարարը նույնիսկ հումորներ էր անում կորոնավիրուսի վերաբերյալ։ Եվ արդյունքում տնտեսությունը, համավարակի հարվածներին դիմագրավելուն նախապատրաստելու փոխարեն, լիովին անպատրաստ ու խոցելի գտնվեց։ Իսկ կառավարության նախաձեռնած հակաճգնաժամային միջոցառումներն ուշացած էին ու քիչ արդյունավետ, որովհետև իշխանությունների համար ոչ այնքան կարևոր էր այդ նախաձեռնությունների թիրախայնությունը և բովանդակային կողմը, որքան ձևականությունն ու փիառվելը։ Այդպիսի իրավիճակում, երբ տնտեսական անկումը շղթայաբար բացասական է ազդում քաղաքացիների կյանքին առնչվող բոլոր ոլորտների վրա՝ առողջապահություն, կրթություն, տրանսպորտ և այլն, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմի սանձազերծումը ավելի բարդ իրավիճակ ստեղծեց Հայաստանի տնտեսության համար։

Անցյալ տարվա տնտեսական անկումը շարունակում է բացասական ազդեցություն ունենալ նաև այս տարվա սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ճիշտ է՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման հետ մեկտեղ մեր տնտեսությունը ևս վերականգնման միտումներ է ցույց տալիս, սակայն դա այն չէ, ինչ ակնկալվում էր։ Տնտեսության վերականգնման տեմպերը նվազում են՝ ստեղծելով ապագայի հետ կապված նոր ռիսկեր։ Ըստ այդմ, եթե 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, գլխավորապես երկնիշ տեմպերով էր աճում, ապա դրանից հետո աճն էականորեն դանդաղել է։

 Օրինակ՝ այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում էր 23,2%, իսկ արդեն սեպտեմբերին, վիճակագրական կոմիտեի ներկայացրած ամենաթարմ տվյալների համաձայն, տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 2,4%-ով։ Եվ այս միտումը շարունակվելու դեպքում բացառված չէ, որ շուտով, մասնավորապես առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության անկում կարող ենք ունենալ։ Տնտեսության վերականգնման տեսանկյունից կրկին լուրջ ռիսկեր է ստեղծել կորոնավիրուսի հաստատված դեպքերի ու մահերի թվի ներկա աճը, որն, ըստ էության, իրավիճակին ոչ համահունչ արձագանքելու և հակահամաճարակային կանոնների պահպանման ու պատվաստումների հետ կապված հանրության հետ համարժեք աշխատանքներ չտանելու արդյունք է։ Իսկ այս պայմաններում, երբ երկրում առողջապահական իրավիճակը թողնված է բախտի քմահաճույքին, դժվար է կանխատեսել, թե համաճարակային միտումները մինչև ուր կարող են հասնել և ինչ նոր խնդիրներ ստեղծել տնտեսության համար։ Բայց որ տնտեսության ողջ շղթայում առկա իրադրությունը ոչ բարվոք է, արդեն կասկած չի հարուցում։

Օրինակ՝ Ռուսաստանը, հաշվի առնելով համաճարակային իրավիճակի սրացումը, անհրաժեշտ համարեց նոր լոքդաունի անցնել, սակայն Հայաստանի իշխանություններն ամեն կերպ խուսափում են խիստ սահմանափակումներից ու նոր լոքդաունից՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր տնտեսությունը կարող է չդիմանալ այդ ծանրությանը։ Փաստացի այնպես է ստացվում, որ եթե տնտեսության մեջ դեռևս դրական միտումներ կան, ապա դրանք էլ կապված են պղնձի արտահանման, տրանսֆերտների հոսքի ու ճանապարհների ասֆալտապատման հետ։ Իսկ համատարած գնաճային ճնշման պարագայում տնտեսությունը շնչում է միայն պետական պարտքի միջոցների ներգրավված միջոցների հաշվին։

Դրան էլ գումարվում է համընդհանուր անորոշությունը, քանի որ տնտեսվարողներն ու բիզնեսն ընդհանրապես չգիտեն, թե գործող իշխանությունների օրոք ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ, քանի որ նրանք պատերազմից հետո զբաղված են միայն հակառակորդին զիջումներ անելով։ Վաղվա օրվա նկատմամբ հավատի պակասի արդյունքում է, որ հազարավոր քաղաքացիներ բռնում են արտագաղթի ճանապարհը ու փորձում իրենց ունեցած միջոցները դուրս հանել Հայաստանից։ Առկա գործընթացների ուղղվածությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ամանորից հետո մեզ նոր տնտեսական փորձություններ են սպասվում։

Իսկ իշխանությունները տեղի ունեցող գործընթացներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով կրկին զուգահեռ իրականություն են ներկայացնում։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե երկրում հազարավոր թափուր աշխատատեղերի խնդիր ունենք։ Սակայն փորձն արդեն ապացուցել է, թե Փաշինյանի նմանատիպ հայտարարություններն ուղղակի արժանահավատ չեն։ Սա՝ շատ մեղմ ասած... »

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09.11.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:44 04/11/2021  |  ՏնտեսությունՄարդկանց կյանքը վատանալու է. Կառավարությունը դա խոստովանում է 2022թ. բյուջեով. Նաիրի Սարգսյան
19:18 05/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն դարձել է խոշոր հարկատու. թվերը դաժան են ու շատերից խելացի. Աղվան Վարդանյան
10:21 09/09/2021  |  ՄամուլԵրբ աչքները միայն «դրսի ձեռքերին» է ուղղված. «Փաստ»
22:49 25/08/2021  |  ՏնտեսությունՏնտեսության վերականգման տեմպը կտրուկ նվազել է․ Սուրեն Պարսյան
19:59 19/04/2021  |  ՏնտեսությունԲիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան
23:06 22/03/2021  |  ՏնտեսությունՄինչեւ 53 հազար դրամ եկամուտ ունեցողների թիվն ավելացել է. աղքատությունն ու գործազրկությունն աճում է
08:15 18/03/2021  |  ՄամուլՄազից կախված տնտեսություն. «Փաստ»
00:11 12/03/2021  |  Միջազգային լրահոսԲայդենը 1,9 տրլն դոլարի տնտեսության խթանման միջոցառումների նոր փաթեթ է ստորագրել
22:23 11/03/2021  |  ՏնտեսությունՔաղաքական անորոշությամբ պայմանավորված ներդրումների սառեցում կա․ տնտեսագետ
19:53 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍ250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. Ծրագիրը հետաձգվել է, բայց ոչ անժամկետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]