Թեմաներ
Շաբաթ 09 / 18 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/18/2021   19:49 Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը․ Նրան տեղափոխել են 1-ին հիվանդանոց․Ղազինյան 09/18/2021   19:30 Շատ շուտով Հանրապետության փողոցները լեփ լեցուն են լինելու էս երկիրը սիրող մարդկանցով, չկասկածես․Նարեկ Սամսոնյան 09/18/2021   19:19 Հրաման են ստացել՝ դաժան ջարդել բոլորին․ Արմեն Գրիգորյանը բուժզննումից հետո կլինի հրապարակում 09/18/2021   19:10 Իմ գործընկերներ Ելենա Կիրակոսյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի հետ Ոստիկանության Շենգավիթի բաժնում ենք.Վարդանյան 09/18/2021   18:56 Նրանք փորձում են բիրտ ուժով վախի մթնոլորտ տարածել հասարակության մեջ, հասարակության ըմբոստ զանգվածին թույլ չտալ դուրս գալ փողոց․ Ղազինյան 09/18/2021   18:46 Երեխաների մեջ ավելի շատ ցասում էր, ամոթ՝ այս իշխանությունների փոխարեն. Մետաքսե Հակոբյան 09/18/2021   18:27 Գյումրիում տեղի ունեցավ Թումո Գյումրիի վերակառուցված շենքի պաշտոնական բացումը. ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ 09/18/2021   18:20 Արմեն Գրիգորյանը վնասվածքներ ունի, բերման ենթարկելու ժամանակ կողքը և ոտքը վնասվել է. Հայկ Մամիջանյան 09/18/2021   18:10 Պարգևավճար տալն իմ որոշումն է, ճիշտ որոշում է, ես քննադատություններից չեմ վախենում․ Ալեն Սիմոնյան 09/18/2021   18:06 Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին․տեսանյութ 09/18/2021   17:51 Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան 09/18/2021   17:30 Ոստիկանության կենտրոնականի բաժնում եմ, որտեղ բերման ենթարկվածներին այժմ այցելում են պատգամավորներ Արթուր Ղազինյանը և Հայկ Մամիջանյանը․Ռուբեն Մելիքյան 09/18/2021   17:23 Ազնավուրի հրապարակից բողոքի ակցիա իրականացնող 21 քաղաքացի է բերման ենթարկվել 09/18/2021   17:13 Ոստիկանները բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւ Վիրաբյանին 09/18/2021   17:04 «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է․ Արցախի ԿԳՄՍ նախարար 09/18/2021   16:51 Ընդդիմադիր պատգամավորների ներկայությունը հրոսակախմբերի մոտ պետք է զսպաշապիկ լինի, որ չկարողանան ամեն մեկին ցանկության դեպքում բերման ենթարկել․ Պետրոսյան 09/18/2021   16:41 Մի քանի րոպեից կայցելեմ ապօրինի բերման ենթարկված երիտասարդներին․ Հայկ Մամիջանյան 09/18/2021   16:18 Ուժեղ տղերք եք՝ գնացեք սահմանը պահեք թուրքեր․ Ոստիկանները շրջափակել են Աբովյան փողոցը 09/18/2021   16:01 Բիլյակներին ուժ տվածները թող գնան սահմանը պահեն, Գևորգ Պետրոսյանը՝ ոստիկանների մասին 09/18/2021   15:57 Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալի․ Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի. Shamshyan.com 09/18/2021   15:39 Բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկվեց քաղաքացին, որը հարցրել էր՝ «Նիկոլը հա՞յ է, թե թուրք» 09/18/2021   15:33 Մրգաշեն գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է 09/18/2021   15:09 Երևանի ավագանու անդամների անուններով հրավիրատոմսեր են եկել՝ «գունագեղ» համերգին մասնակցելու. Վարդանյան 09/18/2021   15:02 Ծախելով մինչև ո՞ւր է հասնելու. Շուռնուխցի կինը՝ France 24-ի թղթակցին 09/18/2021   14:48 44-օրյա պատերազմի մասնակիցների են պարգեւատրել 09/18/2021   14:41 ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին 09/18/2021   13:36 Տեղահանված շուշեցիները քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, բռնի տեղահանվածների եւ այլ հարցեր 09/18/2021   13:22 Նիկոլը հանդիպել է ՖՍԲ-շնիկի հետ, ապա՝ ՍՎՌ-շիկի. Դանիելյանը մանրամանում է 09/18/2021   13:04 Շուտով «չերեզ» Ադրբեջան կգնանք Վրաստան, Նիկոլի ՀՀ-ում բոլոր ճանապարհները տանում են Ադրբեջան. Շարմազանով 09/18/2021   12:49 ՌԴ նախագահը քվեարկությանը մասնակցել է օգնականի հեռախոսի միջոցով, նախագահը չունի հեռախոս 09/18/2021   12:37 Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 09/18/2021   12:02 Բաթում քաղաքը միշտ մեծ դեր է ունեցել հայ֊թուրքական հանրային ու քաղաքական ստվերային սիրախաղի համար. Ղևոնդյան 09/18/2021   11:57 ՀՀ իշխանությունների այս հակապետական վարքագիծն է՛լ ավելի է լկտիացնում Բաքվին ու դրդում ադրբեջանցիներին նոր սանձարձակությունների. «Հայաստան» դաշինք 09/18/2021   11:51 Ռուս խաղաղապահները ԼՂ պատասխանատվության գոտում հսկել են հինգ երթուղի 09/18/2021   11:38 Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս․ Shamshyan.com 09/18/2021   11:24 Դե արի ու մի ասա, տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր. Հասրաթյան 09/18/2021   11:14 Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում 09/18/2021   11:03 Կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը շարունակում է աճել, մեկ օրում՝ 1 011 նոր դեպք, 18 մարդ մահացել է 09/18/2021   11:00 «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով. Պապիկյան 09/18/2021   10:42 Վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել քաղաքացիների ուղարկած նյութերով. «Փաստ» 09/18/2021   10:39 Հայաստան ուղարկված դրսի փողերի ներհոսքը պակասել է. «Ժողովուրդ» 09/18/2021   10:35 Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս ՔՊ֊ից 09/18/2021   10:31 Ո՞ւր էր «անհետացել» Փաշինյանը․ «Փաստ» 09/18/2021   10:18 Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանության շարքե՞րը. «Հրապարակ» 09/18/2021   10:14 Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը. «Փաստ» 09/18/2021   10:12 Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել գրանցում իրականացնող համակագում. «Ժողովուրդ» 09/18/2021   10:10 Իշխանությունը «կուլտուրական» ձեւով «ցրում» է ընդդիմությանը. «Հրապարակ» 09/18/2021   10:08 Ժողովրդին ոչինչ էլ չի հասնելու. «Փաստ» 09/18/2021   10:06 Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանություններըբ շտապում են. «Ժողովուրդ» 09/18/2021   10:04 «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել. «Հրապարակ»
09/17/2021   23:31 Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում Արցախում ՌԴ Խաղաղապահ ուժերի երկու զինծառայող է վիրավորվել 09/18/2021   10:31 Ո՞ւր էր «անհետացել» Փաշինյանը․ «Փաստ» 09/16/2021   23:49 Հայ- ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են. hraparak.am 09/17/2021   19:34 Անցած տարի, նախանցած տարի գերի չենք ունեցե՞լ, որ անկախության տոն ենք նշել․ Վարչապետի օգնականը լարված հանդիպում ունեցավ նահատակված հերոսների հարազատների հետ. տեսանյութ 09/17/2021   20:27 Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները լկտի պահվածքով կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը, պոկել վրան փակցված Արցախի դրոշը, գոռգոռոցներով իջեցրել երեխաներին 09/17/2021   17:43 Բոլորիս կյանքը դարձրել է սև ու անգույն, հիմա ուզում է գունավոր հրավառություն անել․ թող գնա թուրքի հետ անի․ Զոհված զինծառայողի հայր 09/18/2021   13:22 Նիկոլը հանդիպել է ՖՍԲ-շնիկի հետ, ապա՝ ՍՎՌ-շիկի. Դանիելյանը մանրամանում է 09/17/2021   11:17 Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում . ՊԵԿ-ն աշխատանք է առաջարկել ուսումնական կենտրոնի դասընթացներին մասնակցած զինվորներին 09/16/2021   20:27 Արգիշտի Քյարամյանն իր մտերիմ ընկերոջը հիմա էլ ԱԱԾ-ից ուզում է տեղափոխել ՔԿ՝ իրեն տեղակալ 09/17/2021   15:26 Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել 09/17/2021   11:54 Արաքսի ափից մինչև Քարվաճառ սաղ եղել է Արայիկ Հարությունյանինը՝ արտերը, գործարանները, ՀԷԿ-երը, խաղողի այգիները. տեղահանված բնակիչ 09/18/2021   17:13 Ոստիկանները բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւ Վիրաբյանին 09/16/2021   21:44 Սովետից անկախանալու տոնը գունագեղ նշող կառավարությունը սովետական քարտեզներով հող է հանձնում. Էլիբեգովա 09/17/2021   19:13 Ռոբերտ Քոչարյանը չի մեկնի Մոսկվա, դատարանը մերժել է դիմումը 09/16/2021   20:14 Շինծու և իրավաբանության հետ աղերս չունեցող մեղադրանքներ են. փաստաբանը՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործի մասին 09/16/2021   23:59 Զոհված զինծառայողների ծնողները վաղվանից կհավաքվեն կառավարության մոտ 09/18/2021   15:39 Բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկվեց քաղաքացին, որը հարցրել էր՝ «Նիկոլը հա՞յ է, թե թուրք» 09/17/2021   13:44 Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար. Գեղամ Մանուկյան 09/18/2021   00:30 Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով ինքնասպան կլիներ. Վարոսյան 09/17/2021   17:06 Ադրբեջանցիները կանգնեցրել են Իրանից վերադարձող ավտոբուս, որտեղ ՀՀ քաղաքացիներն են եղել ու զգուշացրել, որ այսուհետ պետք է 95 դոլար վճարեն. Վահե Հակոբյան

Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը շարունակվում է՝ առանց պաշտպանների, դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը 08/02/2021   18:40  |  ԼՐԱՀՈՍ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքի քննությունը շարունակվում է՝ առանց պաշտպանների մասնակցության։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ինքնաբացարկ հայտնելու պաշտպանի ներկայացրած միջնորդությունը և շարունակում է բողոքի քննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում՝ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա։ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին։

Այսօր կայացած դատական նիստի ընթացքում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ մտահոգություն հայտնելով բողոքի մակագրման գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, շուրջ 10 օր է, ինչ Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Սնանկության և Վարչական, Երևանի ընդհանուր իրավասության դատարաններում գործերի բաշխումն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով, այլ՝ դատարանների նախագահների կողմից, ինչը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական հանրությունում։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս դատական նիստի ընթացքում վստահություն է հայտնել առ այն, որ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը դատարանի կողմից մերժվելու է, ինչից հետո բողոքի քննությունը կիրականացվի առանց պաշտպանի։ Պաշտպանն արժանի չի համարում մասնակցել բողոքի քննությանը, քանի որ չունի վստահություն՝ դատարանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Քրեական գործի շրջանակներում նախ՝ հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։

Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ Ավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։ Ընդ որում՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների դեմ՝ ցուցմունք տալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ, ինչի դիմաց ազատ է արձակվել։ Ավելին՝ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։

Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:53 02/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱռուշ Առուշանյանի գործով մակագրումը եղել է ձեռքով, պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել
15:49 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱռուշ Առուշանյանի դեմ միայն մեկ հակասական ցուցմունք է, որը չի հաղթահարում անմեղության կանխավարկածը, քրեական գործը ենթակա է կարճման.փաստաբան
18:33 29/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱռուշանյանի՝ այս պահի դրությամբ կալանքի տակ մնալն օրինական համարվել չի կարող. Փաստաբան
14:32 29/07/2021  |  ՄեկնաբանությունԱյսօր Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ
10:53 29/07/2021  |  ՄեկնաբանությունԱռուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Մնացական Հարությունյանը
19:27 22/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱռուշ Առուշանյանին արգելված է տեսակցել նաև ընտանիքի անդամների հետ
17:47 21/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱռուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան. մտերիմների հետ տեսակցություններն արգելվել են
20:46 20/07/2021  |  Քրեական խրոնիկոնԱռուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ազատ է արձակվել
10:48 20/07/2021  |  ՄամուլԱռուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձի փեսային օրերս պաշտոն են տվել. «Հրապարակ»
20:10 19/07/2021  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության ու մասնագիտական էթիկայի շրջանակներում. ՀՔԾ֊ն՝ Առուշանյանի փաստաբաններին

Արխիվ

[]