ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշանյանի՝ այս պահի դրությամբ կալանքի տակ մնալն օրինական համարվել չի կարող. Փաստաբան 07/29/2021 18:33 | ԼՐԱՀՈՍ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Առուշանյանի՝ այս պահի դրությամբ կալանքի տակ մնալն ուղղակի օրինական չի կարող համարվել։
«Մենք այն կարծիքին ենք, որ երբ նախաքննության ավարտ է հայտարարվել, քննությանը խոչընդոտելու հիմքը, որը նախկինում վարույթն իրականացնող մարմինը պնդում էր, թե առկա է Առաջին ատյանի դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը կայացնելու ժամանակ, այլեւս գոյություն չունի։ Եթե պայմանական ընդունենք, որ այդ հիմքը, ի սկզբանե- կար, ապա այս պահի դրությամբ՝ նախաքննության ավարտից հետո, այդ հիմքը առհասարակ գոյություն ունենալ չի կարող։
Փաստաբանը հավելեց, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ունեն արդեն նշանակված դատական նիստի օր՝ օգոստոսի երկուսին, որտեղ քննության է առնվելու փաստաբանների բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
«Բնականաբար, վերաքննիչ քրեական դատարանը՝ օրենսդրության համաձայն, պետք է գնահատի առաջին ատյանի դատարանի որոշումը այն նյութերի շրջանակներում, որոնք որ դատարանը որոշում է կայացրել։ Այս պահի դրությամբ նոր հանգամանք է, որ նախաքննության ավարտ է հայտարարվել և, ըստ էության, եվրոպական դատարանների չափանիշների համաձայն՝ քննությանը խոչընդոտելու հիմքը մեկ փուլի ավարտից հետո նվազում է։ Մենք այդ հանգամանքը կհայտնենք դատարանին։ Կարող եմ ասել, որ դատարանը հայտնելու է, որ վերջինս քննելու և գնահատելու է դատարանի որոշումը այն նյութերի շրջանակներում, որը առաջին ատյանի դատարանը կայացրել է, բայց գտնում եմ, որ թեև ունենք նոր հանգամանք, դատարանը այնուամենայնիվ, զուտ անձի ազատության իրավունքի բարձր արժեքից ելնելով և զուտ իրավունքի գերակայության տեսանկյունից այս հանգամանքին պետք է գնահատական արժանացնի»։
Նախաքնության ավարտից հետո քննիչը կտրամադրի ողջ նյութերը և ժամկետ կունենան՝ նյութերին ծանոթանալու համար։ Ավարտը հայտարարելուց հետո օգոստոսի երկուսին լսվելու է կալանքի իրավաչափության հարցը, թե ինչ որոշում կկայացվի՝ փաստաբանը կանխատեսում չունի, սակայն ունի ողջամիտ ենթադրություն։
«Կկայացվի նույն որոշումը, ինչը Մանվել Փարամազյանի դեպքում։ Այնուամենայնիվ, մեր դուխը տեղն է, պատրաստ ենք ներկայանալ դատական նիստին և պայքարել, թեև գիտակցում ենք, որ ձևական ընթացակարգ է»։
Ալեքսանյանը նշեց, որ դատավոր Մնացական Ալեքսանյանի մասին երկու կարծիք ունի՝ երկուսն էլ օբյեկտիվ են։ Առաջինը՝ դատավորը բավականին պատրաստված է, տեսական գիտելիքներ ունի, բայց նրա կամքը շատ թույլ է։
Ալեքսանյանը պնդում է՝ պայքարելու են ու եթե որևէ մեկը մտածում է, որ Առուշանյանի գետնին պառկեցնելով, կալանավորելով կկարողանան նրան, նրա դուխը և կամքը կոտրել՝ բոլորը սխալվում են։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ