Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարությունների առիթով 03/29/2021   18:29  |  ԼՐԱՀՈՍ

Դեռևս 2021 թ. փետրվարի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարու­թյունից հետո, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարությամբ մատնանշեց գործող իշխանությունների վտանգավոր մոտեցումները Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ: Ըստ այդմ, կարծիք էր հայտնվել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախ՝ պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի իրականացման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ, ինչպես նաև Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Երկրորդ` Հայաստանի կառավարությունը փաստորեն հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց գոյություն չունի և իշխանությունները պատրաստվում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հարցի հետապնդման քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչվող խնդիրները։

Արդեն մարտի 16-ին, ՀՅԴ Բյուրոն, հաշվի առնելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, միջազգային և տարածաշրջանային զարգացումները և սեփական տեղեկությունները` լեգիտիմությունը կորցրած և հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած ՀՀ իշխանություններին խստորեն զգուշացրեց՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետության 100-ամյա նպատակների իրագործում։

Վերջին օրերի իրադարձությունները` մասնավորապես վարչապետի, ԱԽ քարտուղարի և ԱԺ փոխխոսնակի հայտարարությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները հստակ քաղաքականություն են իրականացնում՝ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման համատեքստում, ինչը փաթեթավորվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների, ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացության մատնել մեր ժողովրդի պատմական անցյալը, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պահանջից, իրավական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանը, ամբողջապես հրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումից ու կարգավիճակի հարցից և Հայաստանի Հանրապետության տարածքը մի քանի հնարավոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թուրքական երկու պետություններն իրար կապող աշխարհագրական միջանցք:

 
Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները` խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների համալիր ապաշրջափակման մասին, Թուրքիային ուղղակիորեն ընդունում են, որպես ղարաբաղյան հակամարտության կողմ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկում են բացառապես ղարաբաղյան հիմնախնդրի թրքահաճո կարգավորման համատեքստում, ինչն ամբողջովին համապատասխանում է տասնամյակներ տևող թուրքական պետական դիրքորոշմանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնին կառչած անձը շարունակում է պրիմիտիվ դատողություններ կատարել Թուրքիայի հակահայ թշնամանքի պատճառահետևանքային իրողությունների շուրջ։ Մինդեռ ակնհայտ է, որ հայության դիրքորոշումը հետևանք է ոչ թե հայ և թուրք ժողովուրդների համահավասար պատմական դիմակայության, այլ Թուրքիայի կողմից մեր ժողովրդի դեմ կազմակերպված բնաջնջման և զանգվածային հայրենազրկման։ Իր հերթին Թուրքիայի թշնամական քաղաքականությունը պայմանավորված է ոչ թե հայության կողմից թուրք ժողովրդի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների երեւակայածին ծրագրերով, այլ՝ որպես շարունակություն իր նախորդների հակահայ դարավոր քաղաքականությանը՝ նույն համաթուրքական եւ նոր-օսմանական նպատակներով։ Այլ խոսքով՝ Թուրքիան մեզ դիտում է իբրև թշնամի, քանի որ հայկական Հայաստանը համարում է խոչընդոտ իր ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը եւ, քանի որ, մենք չենք հրաժարվում մեր պատմական հիշողությունից, ինքնությունից ինչպես և նախընթաց ժամանակահատվածում արժանապատիվ կեցվածք ենք դրսևորել։

Չափազանց ցավալի է, որ ակներեւ այս ճշմարտությունները, որոնք շոշափում են մեր ժողովրդի ազգային ողբերգությունը և բաց նյարդը, ստիպված ենք լինում բացատրել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։

Հարկ ենք համարում նկատել, որ այսօր էլ Թուրքիան շարունակում է բացահայտ թշնամական քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության ու համայն հայության նկատմամբ, ինչի ամենաակնառու դրսևորումը ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիայի պետական կառավարման ռազմաքաղաքական համակարգի եւ թուրքական զինուժի բացահայտ և լայնածավալ ներգրավումն էր։

Հայաստանի իշխանությունները սկսել են ժողովրդի գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկել նաև տարածաշրջանային խաղաղության և համակեցության մասին անհիմն ու սին խոսքերով։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը տևական ժամանակ ինքնին եղել է տարածաշրջանային խաղաղության կայուն երաշխավորը. խաղաղությունը տարածաշրջանում խախտվել է մեր հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, հետևապես Հայաստանն այն վերջին երկիրն է, որտեղ պետք է խաղաղություն քարոզել։ Մեր ժողովուրդը ամենից լավը գիտի խաղաղության գինը, բայց իր պատմության հրամայականով գիտի նաև, որ անարժանապատիվ խաղաղությունը միայն ճանապարհ է բացում ապագայի արյունալի պատերազմների համար։

Այսպես կոչված խաղաղության կեղծ քարոզը Հայաստանի իշխանությունները անամոթաբար շարունակում են նույնիսկ այն պարագայում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ հավակնություններ են դրսևորում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի ճակատագրին, ապա պետք է հաշվի առնել, որ սահմանը անօրինական կերպով և որպես թշնամական գործողություն փակվել է հենց թուրքական պետության կողմից։ Հայաստան-Թուրքիա սահմանի փակման գործում Հայաստանը որևէ դերակատարություն չի ունեցել, հետևապես սահմանի բացման գործում առաջին քայլը պետք է անի հենց թուրքական պետությունը։ Այս համատեքստում, Թուրքիան Հայաստանից ակնկալում է ցեղասպանության պահանջատիրության քաղաքականությունից և ղարաբաղյան հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները։

Վերջիններիս անգամ ևս զգուշացնում ենք՝ Հայոց ցեղասպանության հարցը ուրացող և ղարաբաղյան հիմնախնդրից փաստացիորեն հրաժարվող իշխանությունը Հայաստանում դատապարտված է։ Դատապարտված է, այդ քաղաքականությունն առհասարակ և եթե իշխանությունները տուրք տան թուրքական պահանջներին և փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մեջ, միևնույնն է մեր ժողովուրդը երբեք դա թույլ չի տալու, իսկ որպես հետևանք՝ Հայոց պատմության տարեգրության մեջ ունենալու ենք թրքահաճո և դավաճանի պիտակ կրող իշխանության մասին տխրահռչակ էջեր։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության և ազգային-պետական ու համազգային շահերի պաշտպանությունը իրականացնելու համար, կենսական է որ ՀՀ իշխանությունները անմիջապես հեռանան ասպարեզից և ազգային ուղղվածությամբ քաղաքական ուժերը ստանձնեն երկիրը այս ծանր ու վտանգավոր վիճակից հանելու բեռը։

 ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:33 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը և Թուրքիան նախապատրաստում են հարձակում Սյունիքի վրա. Հայ դատը դիմել է ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին
16:13 21/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները
14:41 25/10/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին
14:24 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱվարտվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնգօրյա համաժողովը
12:54 25/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացում Ստեփանակերտում
17:16 01/08/2019  |  ՔաղաքականՄիջազգայնագետը՝ ԱՄՆ-ի կողմից ԼՂՀ-ին տրվող ֆինանսավորման դադարեցման հետևանքների և պատճառների մասին
13:21 01/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀայ պաշտոնյաների թանկարժեք այցերից հետո հնարավոր է՝ ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին տրամադրվող ֆինանսավորումը
14:31 07/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրես անցած հայազգի թեկնածուների անունները
15:08 26/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարին
22:20 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայ դատի հանձնախումբը Կանադային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]