Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Սահմանադրական դատարան ենք ստեղծել, որ վեճերը լուծվեն ինչ-որ «իրավունքի ուժո՞վ». Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյան 03/12/2021   16:17  |  Մեկնաբանություն

Երբ Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա դրանից դժգոհ է, բնականաբար, Ազգային ժողովը, քանի որ Նախագահը թույլ չի տալիս, որ խորհրդարանի օրենքը մտնի ուժի մեջ ու գործի։ Չի բացառվում, որ նախագահի այդ անգործությամբ խախտվում է Ազգայի ժողովի օրենսդրական իրավունքը (Սահմ․ 88-րդ հոդ․ 2-րդ մաս)։ Այս մասին ֆեյսբուքում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը.

«ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆհետաքրքիր ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գործող Սահմանադրության տեքստից պետք է ջնջել բոլոր այն նորմերը, որոնք Հանրապետության նախագահի անգործության դեպքում վեճը լուծված են համարում «իրավունքի ուժով» կամ նախատեսում են դրան նման այլ կարգավորում։

Օրինակ․

Երբ Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա դրանից դժգոհ է, բնականաբար, Ազգային ժողովը, քանի որ Նախագահը թույլ չի տալիս, որ խորհրդարանի օրենքը մտնի ուժի մեջ ու գործի։ Չի բացառվում, որ նախագահի այդ անգործությամբ խախտվում է Ազգայի ժողովի օրենսդրական իրավունքը (Սահմ․ 88-րդ հոդ․ 2-րդ մաս)։ Որովհետև քանի՞ կոպեկ արժի օրենք ընդունելու իրավունքը, եթե այդ օրենքը չի մտնելու ուժի մեջ ու չի դառնալու պարտադիր։ Հետևաբար, վեճ է ծագում Նախագահի ու Ազգային ժողովի միջև։ Իսկ ո՞րն է վեճերի լուծման քաղաքակիրթ եղանակը։ Բնականաբար դատարան դիմելը սեփական իրավունքը խախտված համարողի կողմից։

Իսկ ի՞նչ լուծում է առաջարկում մեր Սահմանադրությունը։

Նա պահանջում է, որ Սահմանադրական դատարան դիմի Նախագահը !!! (Սահմ․ 129-րդ հոդ․ 1-ին մաս)։ Պատկերացնո՞ւմ եք, դատարան պիտի դիմի ոչ թե նա, ով իր իրավունքը խախտված է համարում (Աժ-ն), այլ ենթադրյալ խախտողը (Նախագահը)։ Իսկ եթե Նախագահը, այնուամենայնիվ, դատարան չի դիմում, ապա Ազգային ժողովն իրավունք է ստանում ինքնուրույն լուծելու նախագահի հետ իր վեճը !!!։

Հա, Ազգային ժողովը դառնում է ինքն իր գործով դատավոր ու բնականաբար վեճը լուծում է իր օգտին, այսինքն՝ ԱԺ նախագահը վերցնում ու Նախագահի փոխարեն ստորագրում ու հրապարակում է իր իսկ ընդունած օրենքը (Սահմ․ 129-րդ հոդ․ 3-րդ մաս)։ Արդար լուծում է, չէ՞։
Սահմանադրության այս մոտեցմամբ, նախ, խախտվում է այն ընդհանուր դատավարական սկզբունքը, որ դատարան դիմել կարելի է միայն շահագրգռություն ունենալու դեպքում։ Դատարան դիմողը պետք է կարողանա հիմնավորել, որ պատասխանողի գործողություններով կամ անգործությամբ խախտվել են իր իրավունքները։ Բայց օրենքը չստորագրող Նախագահը հեչ էլ իր իրավունքները խախտված չի համարում ու չի էլ կարող դատարանում նման բան պնդել։ Դա պիտի անի Ազգային ժողովը։

Երկրորդ՝ մինչև օրենքի հրապարակումը իրավաբանական իմաստով իրավանորմեր գոյություն չունեն։ Իրավանորմի գոյությունն սկսվում է ( = իրավանորմը ծնվում է) պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու պահից, որովհետև միայն այդ պահին է ավարտվում օրենսդրական գործընթացը (մանրամասն տես Հովհաննիսյան, Ընդհանուր իրավագիտություն, էջ 156-158)։ Հետևաբար, մինչև օրենքի հրապարակումը Սահմանադրական դատարանը Նախագահի դիմումով չի կարող ստուգել գոյություն չունեցող բանի սահմանադրականությունը։ Այս մասին իմ դիտողությունները 2015-ին ներկայացրել եմ սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովին, բայց դրանք հաշվի չեն առնվել։

Բացի այդ, որևէ իրավական ակտի ՆԱԽԱԳԾԻ սահմանադրակությունն ստուգելու հնարավորություն սահմանադիրը նախատեսել է միայն Սահմանադրության փոփոխությունների և հանրաքվեի դրվող ակտերի նախագծերի համար (Սահմ․ 168-րդ հոդ․ 2-րդ կետ)։ Թե ինչու է այս բացառությունը ճիշտ, հազար անգամ բացատրել եմ, այստեղ նորից չեմ գրի։ Սահմանադրական դատարանի լիազորություններն ՍՊԱՌԻՉ կերպով թվարկված են Սահմ․ 168-րդ հոդվածում։ Ու քանի որ սահմանադիրն իրավական ակտերի նախագծերի սահմանադրականության ստուգման հնարավորության մասին մտածել է ու դա չի նախատեսել Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքների համար ( = սահմանադրի ՊԵՐՃԱԽՈՍ ԼՌՈՒԹՅՈՒՆ), ուստի Ազգային ժողովի կողմից ընդունվող օրենքի սահմանադրականության ստուգումն անթույլատրելի է նախքան Նախագահի կողմից դրա հրապարակումը։

Իսկ ո՞րն է այս հարցի ճիշտ լուծումը։ Ինքներդ արդեն վաղուց կռահել եք։ Եթե Նախագահը չի ստորագրում Ազգային ժողովի ընդունած օրենքը, ապա Ազգային ժողովն ինքը պիտի դիմի Սահմանադրական դատարան ընդդեմ Նախագահի անգործության (Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 2-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ): Եթե ՍԴ-ն կորոշի, որ Նախագահի անգործությունը հակասահմանադրական է ու խախտում է ԱԺ-ի իրավունքը, ապա Նախագահը պարտավոր է ստորագրել ու հրապարակել օրենքը։ Եթե չէ, ապա օրենքն ուժի մեջ չի մտնում։

Ասվածը նույնությամբ վերաբերում է Նախագահի կողմից այլ ակտեր չստորագրելու որոշման արդյուքնում ծագող մյուս բոլոր վեճերին, որոնք ամեն օր մենք տեսնում ենք մեր պակտիկայում։ Ոչ թե պիտի «իրավունքի ուժով» ինչ-որ բան լինի, այլ պիտի դժգոհ կողմը դիմի Սահմանադրական դատարան։ Ու Սահմանադրական դատարանն ինքը պիտի որոշի, թե կոնկրետ վեճի դեպքում որն է այդ «իրավունքի ուժը»։ Բա Սահմանադրական դատարան ենք ստեղծել, որ վեճերը լուծվեն ինչ-որ «իրավունքի ուժո՞վ»։

Ո՞րն է Սահմանադրության այս թարս մոտեցման հիմնավորումը։ Ինչո՞ւ Նախագահի անգործության դեպքում դժգոհ կողմը չպիտի դիմի Սահմանադրական դատարան, այլ հարցը պիտի լուծվի իր օգտին՝ առանց դատարանի որոշման»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:04 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍԼՀԿ-ն արձագանքում է ՀՓՇ-ի առաջարկին. Ֆորմատի փոփոխությանը դեմ չեն
10:09 12/03/2021  |  ՄամուլԻնչո՞ւ նախագահը կրկին մերժվեց. ինչ կասի Ծառուկյանը. «Ժողովուրդ»
17:43 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետի աշխատակազմն Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագրի հիմնավորումներն ուղարկել է նախագահի աշխատակազմին
16:42 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի խոսնակը՝ ՀՀ նախագահի՝ հանդիպման հրավերի մասին
16:39 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահը պետք է չեզոքություն պահպանի․ Նիկոլայ Բաղդասարյան
16:26 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը գերիների, անհետ կորած անձանց խնդիրների հարցում
15:59 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագահի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. գործով զեկուցող է ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը
14:49 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը նախագահին կվերադարձնի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը
11:22 11/03/2021  |  ՄեկնաբանությունԼՀԿ-ն ընդունում է նախագահի հանդիպման հրավերը. Էդմոն Մարուքյան
08:35 11/03/2021  |  ՄամուլԿընդունե՞ն արդյոք նախագահի հրավերը․ «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]