Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Հերքումներն արդեն «գրոշի» արժեք չունեն. «Փաստ» 03/11/2021   10:23  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն եւ ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։

Պատերազմից հետո էլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց եւ ծայրահեղ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարեց, թե լրատվամիջոցները երկրում «ինֆորմացիոն տեռորի» են դիմում, ապատեղեկատվությունը շատացել է։ Ուշադրություն պետք է դարձնել, որ սա հայտարարում է մի մարդ, ում «ուշքը գնում է» օդից կախված լուրեր եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հրապարակելու, մանիպուլ յացիայի ու կեղծիքի համար։

Օրերս էլ Գեղարքունիք կատարած այցի ժամանակ Փաշինյանը մարդկանց հորդորեց, թե պետք է սուտը տարբերակել, ամեն ասածի պետք չէ հավատալ, մեդիադաշտում լրատվական փոթորիկներ են անում, որ մարդկանց հուսահատեցնեն: Ճակատագրի ինչպիսի հեգնանք... Այսինքն, ոչ էլ ճակատագրի: Իրականում սա Փաշինյանի հեգնանքն ու անթաքույց ծաղրն է հանրության նկատմամբ: Ստի ու կեղծիքի «կայսրության» շեֆը խոսում է ստի կամ «տեղեկատվական փոթորիկների» մասին: Հենց միայն 44-օրյա պատերազմը չափազանց խոսուն է. այդ ընթացքում փչվեց քարոզչական փուչիկը՝ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո, հանրության զգոնությունը բթացվեց, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հասարակությունն իրեն լիովին խաբված ու անտեսված զգաց։

Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը ամեն առիթով փորձում է համոզել, թե իրենք ներկայացնում են ժողովրդի իշխանությունը եւ բոլորից թափանցիկ են աշխատում ժողովրդի հետ: Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ ամբողջովին հակառակն է։ Երբեք որեւէ իշխանություն Հայաստանում այսքան ստած կամ կեղծած չկա, որքան այսօրվա իշխանությունները: Պատահական չէ, որ հանրության շրջանում արմատավորվել է կարծիք, որ երբ այս իշխանություններն ինչոր բան հերքում կամ «լկտի սուտ» են որակում, ուրեմն այդ «ինչ-որ բան»-ը լիովին համապատասխանում է իրականությանը։ Ուստի շատ բնական է, որ բացարձակապես վստահություն չկա իշխանությունների հավաստիացումների եւ խոսքերի նկատմամբ։

Օրինակ՝ օրերս էլ իշխանությունները ջանադրաբար հերքում էին Տավուշի մարզի վերաբերյալ շրջանառվող լուրերը, թե մի քանի գյուղերում սահմանի երկայնքով չափագրումներ են արվում: Բայց մարդկանց աչքը վախեցած է, քանի որ շատ շուտով հնարավոր է՝ պարզվի, որ հակառակորդին այս անգամ էլ ենք նոր զիջումներ կատարելու արդեն Տավուշի մարզից։

Բացի դրանից, քաղաքացիները շատ զգայուն են դարձել լրատվական հոսքերի նկատմամբ, եւ քանի որ իշխանությունները թափանցիկ չեն աշխատում հասարակության հետ, ապա մարդիկ տեղի ունեցող գործընթացների մասին իրական տեղեկատվությունը ստանում են միայն այլընտրանքային լրատվական հոսքերի միջոցով, այդ թվում՝ ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաեւ իշխանությունների չսիրած Տելեգրամ-ալիքների շնորհիվ։

Թերահավատության համար հիմք է հենց թեկուզ Սյունիքի սահմանամերձ շրջանների սահմանազատման օրինակը, երբ իշխանությունները պնդում էին, թե հանրությունից գաղտնի որեւէ համաձայնություն չեն կնքել Ադրբեջանի հետ, սակայն ի վերջո մամուլում հրապարակված տեղեկություններից պարզ դարձավ, որ դրա վերաբերյալ նույնիսկ գրավոր համաձայնություն կա։

Եվ պատահական չէ, որ հիմա էլ սահմանամերձ Տավուշի բնակիչներին հանգիստ չեն տալիս կասկածները։ Ու դրա համար էլ իջեւանցիները փակել էին Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը եւ կոնկրետ պարզաբանումներ էին պահանջում իշխանություններից։ Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» գործարկման մասին, ու մեր ԱԳՆ-ն, որպես կանոն, պատասխանում է այդ հայտարարություններին ու հերքումներ է տարածում, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում որեւէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:

ԱԳՆ-ի հերքումից զատ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանն է հերքում տարածում, թե որեւէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Բայց հաջորդ իսկ օրը Ալիեւը կրկնում է նույն թեզը: Մի խոսքով, հերքումները իրականության վրա լույս չեն սփռում: Լրիվ հակառակը. հարցն այն է, որ իշխանությունների հերքումներն արդեն «գրոշի» արժեք չունեն։ Իսկ Փաշինյանի իշխանության նկատմամբ կասկածները գնալով խորանում են»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11․03.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:40 11/03/2021  |  ՄամուլԱմենաանպատրաստ գեներալ, ապաշնորհ ռազմական գործիչ. ինչ կարծիք ունեն զինվորականները Փաշինյանի թեկնածուի մասին. «Ժողովուրդ»
08:35 11/03/2021  |  ՄամուլԿընդունե՞ն արդյոք նախագահի հրավերը․ «Ժողովուրդ»
08:33 11/03/2021  |  ՄամուլՀետ քաշվողների ժամանակը. Օնիկ Գասպարյանը հեռացավ հեզաճկուն մի հայտարարությամբ․ «168 ժամ»
08:20 11/03/2021  |  ՄամուլԻնչո՞ւ էր Փաշինյանն այցելել ՊՆ և ի՞նչ «մեսիջներ» էր հղում. «Փաստ»
08:18 11/03/2021  |  ՄամուլՓաշինյան-Ծառուկյան միջնորդավորված երկխոսություն է ընթանում. ԲՀԿ առաջնորդը կողմ արտահերթ ընտրություններին «Հրապարակ»
23:28 10/03/2021  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Հայրապետյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի. սկանդալային տեսանյութի հետ կապված
23:09 10/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի օգնականը ցուցումներ է տալիս քննիչին՝ ինչ քրեական գործ կարի Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ. 168.am
22:50 10/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ինքն իրեն ժողովրդավար հորջորջող կառավարությունն իր վերարտադրությունն ապահովելու նպատակով այժմ էլ ձեռնամուխ է եղել տեղական ինքնակա¬ռավարման համակարգի կազմաքանդմանը. ՀԱՀ
22:24 10/03/2021  |  ՄեկնաբանությունՄեր երկրում խնդիրները շատ ավելի շատ են, քան կարելի էր պատկերացնել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
21:52 10/03/2021  |  ԼՐԱՀՈՍԲանակը մտնի Երևան՝ Նիկոլը կփախչի. Արթուր Համբարձումյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]