ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետ քաշվողների ժամանակը. Օնիկ Գասպարյանը հեռացավ հեզաճկուն մի հայտարարությամբ․ «168 ժամ» 03/11/2021 08:33 | Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայկական քաղաքական իրականությունը բաղկացած է հակադրություններից, հաճախ՝ աբսուրդի հասնող հակադրություններից։ Դա ամենաշատն ու ամենացայտունը դրսեւորվում է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում կամ պայքարի իմիտացիայում։
Թվում է՝ բոլորը պայքարում են նրա դեմ կամ նրան իշխանությունից հեռացնելու համար, բայց այդ պայքարում կատարում են այնպիսի գործողություններ կամ ցուցաբերում են այնպիսի անգործություն, որ վերջնարդյունքում նպաստում են նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։
Այս գործընթացը վերածվել է հակասությունների անվերջանալի շղթայի, որն ամեն օր գեներացնում է հանրային սպասումներ, իսկ ամեն հաջորդ օր հանգեցնում է հասարակության հիասթափությանը, եւ որպես դրա հետեւանք՝ ապատիայի ավելացմանը։ Այդ հակասականությունը հասել է զավեշտի մակարդակի։
Հանրապետության նախագահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց դրանից հետո իր բոլոր գործողություններով կամ դրան համարժեք անգործությամբ՝ նպաստում է նրա իսկ իշխանության ամրապնդմանը։
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, երկիրը տանում է կործանման, պահանջում է նրա հրաժարականը, իր այդ քայլով գեներացնում է շուրջ երկշաբաթյա գործընթաց եւ վերջում հեռանում է հեզաճկուն մի հայտարարությամբ։
Գրեթե նույնպիսին է նաեւ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող հարթակային ընդդիմության գործելաոճը․ չնայած խրոխտ հայտարարություններին ու սուր քննադատությանը, նրանց կիսատ գործողությունները ֆունկցիոնալ առումով ծառայում են Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։
Սա, իհարկե, քաղաքականության դիսֆունկցիայի հետեւանք է։ Մյուս կողմից, սակայն, քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց այն իրագործողները մարդիկ են, անուն-ազգանուն ունեցող անհատներ, որոնք, մեղմ ասած, չունեն բավարար չափով վճռականություն եւ լավագույն դեպքում սահմանափակվում են կիսաքայլերով։
Մենք ապրում ենք հետ քաշվող մարդկանց ժամանակներում, որոնք ամենատարբեր պատճառներով, սկսած ամենաճղճիմից՝ մինչեւ ամենապարզունակը, վախենում են ստանձնել պատասխանատվություն եւ իրավիճակին համարժեք քայլեր կատարել կամ առնվազն տրամաբանություն հաղորդել սեփական քայլերին։
Ի հակադրություն իր դեմ պայքարողների, իշխանության, աթոռի պահպանման հարցում Նիկոլ Փաշինյանն ունի գերվճռականություն, հանուն այդ նպատակի պատրաստ է ամեն ինչի, առանց բացառության՝ ամեն ինչի, եւ մինչեւ օրս հաջողում է այդ հարցում, չնայած, որ բոլոր գործոններն ու իրողություններն աշխատում են նրա դեմ։ Նա կարողանում է հաղթահարել այդ խոչընդոտները՝ ոչ թե սեփական իմաստնության ու խոհեմության, այլ ընդդիմախոսների անվճռականության, անպատասխանատվության շնորհիվ։
Օնիկ Գասպարյանը գեներալական պատվով համալրեց պաթետիկ հայրենասերների ստվար բանակը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 11․03.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
- 08/15/2022 17:47 Մինչ մենք անիմաստ դիսկուրսի թեմա ենք սարքել ինչ-որ մի քանոն նվագողի իդիոտիզմը, այս տղաները երեկվանից լուռ իրենց գործն են անում. Նաիրա Զոհրաբյան
- 08/15/2022 10:40 Եթե հայհոյել, ապա միայն երկրի կառավարումով զբաղվող տգետներին և ապիկարներին․ Ավետիսյան
- 08/15/2022 10:14 «Սուրմալու»-ում աշխատանքների արդյունավետության եւ ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձեւավորվի․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/16/2022 01:17 Հայտնաբերվել է եւս երկու դի. զոհերի թիվը հասել է 10-ի
- 08/16/2022 00:22 Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
- 08/15/2022 21:03 ԱԻՆ-ը չի հաստատում ողջ մնացած քաղաքացու հայտնաբերելու մասին տեղեկությունը, բայց նշում է՝ ձայներ լսվել են
- 08/15/2022 20:23 Փլատակների տակից փրկարարները ողջ մնացած քաղաքացու են հայտնաբերել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը