Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ)
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Արցախում պաշտոնական գրագրությունը կարող է իրականացվել նաեւ ռուսերեն, սակայն պետական լեզուն Սահմանադրությամբ գրական հայերենն է. Մետաքսե Հակոբյան 02/17/2021   21:19  |  ԼՐԱՀՈՍ

«Արցախում Սահմանադրությամբ հաստատված պետական լեզուն գրական հայերենն է և այդպես էլ մնալու է: Լեզվի օրենքում փոփոխություն կատարելու հետ կապված այս կեղծ աղմուկն ու շահարկումները, զարմանալիորեն, բարձրացրել են հենց այն ուժերը, որոնք Արցախը հասցրեցին այս վիճակին և դա արեցին արցախցիների կամքին հակառակ, դավադրաբար: Դա հիմնականում Հայաստանի, որոշ չափով նաև՝ Արցախի իշխանական թևն է, մեծ իմաստով՝ արևմտամետ ուժերը, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ նախատեսվում է Արցախում լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարել եւ ռուսերենը եւս ճանաչել որպես պետական լեզու։ «Խոսքը ոչ թե պետական լեզվի, այլ պաշտոնական լեզվի և պետական գրագրությունների մասին է: Երբ մենք հայտնվեցինք այս դաժան իրականության մեջ, որը, նորից եմ կրկնում, մեր կամքով չէր, այլ բռնի ուժի հետևանք, ապա, ստեղծված օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված, այսինքն՝ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորքերի հետ շփումներում սկսեցինք առավել շատ օգտագործել ռուսերենը, այդ թվում նաև՝ պաշտոնական գրագրության մեջ: Օրենքով այսպիսի դրույթ ուղղակի չկա, որ Արցախում պաշտոնական գրագրությունը կարող է կատարվել ռուսերենով»,- ասաց Մ.Հակոբյանը:

Արցախի Ազգային Ժողովի պատգամավորը նկատում է՝ ոչ մեկին չի անհանգստացնում այն փաստը, որ Արցախում, նոյեմբեր ամսից ի վեր, ստեղծված իրավիճակով պայմանավորված, օրենք է խախտվում, երբ պետական կառույցների գրագրությունը, հիմնականում, կատարվում է ռուսերենով. «Հենց փորձ արվեց խնդիրն օրինական դաշտ բերել, այսինքն՝ օրենքը հարմարեցնել ստեղծված իրողության հետ, արևմտամետ ուժերը հրապարակ նետվեցին, շահարկելով հարցն ու փորձելով հակառուսական տրամադրություններ բորբոքել: Անդրադառնալով լեզվի մասին օրենքին, նշեմ, որ փոփոխության նախագծի հիմնական հեղինակը Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն է: Հիմնական քննարկումները եղել են իրենց արբանյակ թևի՝ Սամվել Բաբայանի գլխավորած՝ «Միասնական Հայրենիք» կուսակցության հետ: Օրենքում փոփոխություն ենթադրող հատվածն այդ քննարկման ընթացքում ձևակերպվել է հետևյալ կերպ՝ Լեռանային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենն ու ռուսերենը: Օրենքի նախագիծը փետրվարի 5-ից այս ձևակերպմամբ շրջանառության մեջ է մտել, մարտի 5-ին այն կմտնի նաև Կառավարություն: Ամենայն հավանականությամբ, Կառավարությունը կհաստատի այն, որից հետո նախագիծը կգա Ազգային Ժողով»,- ասել է Մետաքսե Հակոբյանը:

Անդրադառնալով նախագծի առնչությամբ իրենց կողմից առաջ քաշված անհամաձայնությունների թեմային՝ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորը նկատում է՝ նախագծի հեղինակի և իր մասնակցությամբ բանավոր կարճատև քննարկում – հանդիպումներ են եղել, որի ընթացքում վերջինս հայտնել է թե´ իր՝ որպես պատգամավորի և թե´ խմբակցության հավաքական տեսակետը, ըստ որի, նախագծի ներկայիս ձևակերպումն իրենց համար ընդունելի չէ, քանի որ օրենքի նմանօրինակ ձևակերպմամբ հայերենը հավասար հարթության վրա է դրվում ռուսերեն լեզվի հետ. «Բնականաբար, փոփոխությունը պետք է արվի այնպես, որ մենք, առանց օրենք շրջանցելու, կարողանանք գործածել ռուսերեն լեզուն, սակայն, առանց որևէ ազգային էլեմենտ խախտելու: Այդ նպատակով, մենք արդեն այսօր ձևակերպել ենք մեր առաջարկն ու ուղարկել այն հանձնաժողով: Առաջարկը հետևյալն է՝ օրենքի հիմնական ձևակերպումը փոփոխության չի ենթարկվում, մնում է նույնը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է, այնուհետև լրացումն է, ըստ որի՝ գրական հայերենի հետ կարող է օգտագործվել նաև ռուսերեն լեզուն»:

Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ մինչ օրենքի նախագիծը կհասնի Ազգային Ժողով, այն անցնելու է հանրային մի շար քննարկումներով, և եթե, մինչ օրենսդիր մտնելը որևէ փոփոխության չենթարկվի, ապա Ազգային Ժողովում «Արդարություն» խմբակցությունը դեմ կքվեարկի օրենքի նախագծի այսօրվա ձևակերպմանը:

Ամփոփելով թեմայի առնչությամբ նախօրեից մամուլում բարձրացված աղմուկի պատճառահետևանքային կապերը՝ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ Հայաստանի և Արցախի արևմտամետ ազդեցությամբ իշխանական թևերը թող հանգիստ լինեն՝ արցախցիները դարերով բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել ռուսական կողմի հետ, այդ բարեկամությունը երբեք, որևէ իրավիճակով պայմանավորված չի խաթարվել և նմանօրինակ մանիպուլյացիաների արդյունքում ևս՝ որևէ փոփոխություն չի կրելու:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններից 3-ի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» և «Միասնական հայրենիքի» պատգամավորներն առաջարկել են փոփոխություններ և լրացումներ իրականացնել «Լեզվի մասին», ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում։ Նախագծում մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը»:

«Այս համատեքստում, ըստ օրինագծի հեղինակների, առաջնահերթ է Արցախում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, իսկ դա անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում արցախյան ու ռուսական կողմի համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ։


Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:18 17/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հայկականությունն ապացուցող հուշարձանները ոչնչացվում են
19:48 17/02/2021  |  ՄեկնաբանությունԱրցախի ինքնիշխանության կորստի առաջին «ծիծեռնակները». Մակինյան
10:16 17/02/2021  |  Մամուլ«Հիմա Հայաստանն ու Արցախը նորից պետք է դնեն Արցախի անկախության հարցը» «Հրապարակ»
00:30 17/02/2021Արցախի Ազգային Ժողովը «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ է մտցրել. ռուսերենն ամրագրվում է որպես պաշտոնական լեզու
00:05 17/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Հանրապետությունում ռուսերենն ամրագրվում է որպես պաշտոնական լեզու. Ռոբերտ Հայրապետյան
22:19 16/02/2021  |  ՄեկնաբանությունՋրականում (Ջեբրայիլ) նախկինում ներդրված գումարների թեման զարմանալիորեն քննարկման առարկա է դարձել. Տիգրան Աբրահամյան
21:17 16/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահի աշխատակազմը հանդիպում-քննարկում է կազմակերպել հումանիտար հարցերով սփյուռքյան մի խումբ կառույցների հետ
17:46 16/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախում փորձնական ծրագրով կառուցվող փայտե առանձնատներից մեկը շուտով պատրաստ կլինի
21:01 15/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել
12:49 14/02/2021  |  ԼՐԱՀՈՍ67-ամյա Սերգեյը 2020 թ. Մարտակերտի պաշտպանության ժամանակ շատ մարտական ընկերներ է կորցրել. ասում է`90-ականներին ուրիշ էր վիճակը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]