Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Սպան չի կարող նիրհել, երբ մի ողջ ազգ հառաչանքով դիմում է իրեն, խնդրում, որ թույլ չտա բռնաբարել իր ինքնությունը. նախկին դատախազի կոչը՝ գործընկերներին 02/08/2021   15:09  |  ԼՐԱՀՈՍ

Նախկին դատախազ Գրիգորի Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԵՏՀԱՇՎԱՐԿ

Եվ այսպես հետհաշվարկն այլևս սկսված է։ Հետաշվարկն սկսվեց այն օրը, երբ ինքն իր բախտից զարմացած զավթիչը Շուշին հայտարարեց ազերական։ Էական չէ, թե մեկ շաբաթ սպասելուց հետո, (երբ իր սիրելի ազերական ժողովուրդը մի լավ հրճվեց հայկական կողմի՝ Շուշին իրենցը ճանաչելու փաստով, երբ թաքուն հրճվանքով ուսումնասիրեց իր խոսքերի արդյունքում հասարակության մոտ առաջացած անզոր կատաղության կադրերը, երբ խոսքով բախվեց մի չքնաղ դեռատի՝ Հայոց նոր իսկական սերնդի խորհրդանիշ աղջնակի հետ և տանուլ տվեց) ինչպես փորձեց խուսափել իր բառերի համար պատասխանատվությունից՝ բերելով «փաստարկներ» և օգտագործելով խուսանավելու («կրուտիտի») իր սիրելի մեթոդները։ Էական չէ, որ այդ մեթոդները մեր հասարակության ընդամենը 1-2 տոկոսը կազմող, դեռևս մշուշում ապրող իր համախոհների վրա միայն որոշակի ազդեցություն ունեցան։ Այդ տխրահռչակ հռետորական հարցադրումը սկսեց մեր ազգի կործանման գործընթացի վերջնական փուլի հետհաշվարկը՝ «10, 9, 8․․․»։

Ես չեմ խոսելու այն մասին, որ ազգադավի այդ խոսքերը միտումնավոր են ասված, թեև յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ ԵՊՀ ժուրնալիստիկայի ֆակուլտետում մի քանի տարի սովորած անձը չէր կարող չգիտակցել, որ Շուշին թրքաբնակ է դարձել 1920 թվականի ջարդի, իսկ ավելի հստակ՝ Ցեղասպանության արդյունքում։ Այդ մասին խոսել է Օսիպ Մանդելշտամը, այդ մասին խոսել է նաև ազգադավի՝ Հայոց պատմության դասախոսը, քանի որ իր ուսանելու տարիներին Հայոց պատմություն առարկան ֆակուլտատիվ չէր։ Ես չեմ փորձելու որևէ մեկին հասկացնել, որ իր այդ բառերով ազգադավը թուրք-ազերական ապագա սերնդի պատմաբանների և քաղաքագետների համար միտումնավոր ստեղծել է ամուր «պլացդարմ» ոչ միայն Շուշին, այլև Շահումյանը, Արծվաշենը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանի մեր Սրբություն Սրբոց քաղաքները պատմականորեն իրենցը համարելու համար։ Չեմ փորձի ապացուցել, որ ազգադավն այդ խոսքերն արտաբերել է՝ հստակ պատկերացնելով, որ ԱԺ ամբիոնից ազերներին նման քողարկված ներբող ձոնելով՝ նա այդ խոսքերը գրում է պատմության էջերում։ Ապագայում թրքալեզու բոլոր պատմաբաններն իրենց աշխատություններում կարմիրով ընդգծելու են․ «Շուշիի՝ պատմականորեն ադրբեջանական լինելը բացահայտ ընդունելի է նաև Հայաստանի համար՝ ի դեմս երկրի ղեկավարի։»։

Այս թեզն իրենց քաղաքական փաստարկների հիմքում են դնելու թուրքական բոլոր քաղաքական գործիչները, ասելով․ «Բիթլիսի վիլայեթի բնակչության մեծամասնությունն իսլամադավան էր, հետևաբար՝ Մուշը, Վանը, Սասունը, Բիթլիսը հայկական քաղաքներ չէին, և Հայոց Պահանջատիրությունը չունի բավարար ապացուցողական բազիս։»։ Մշուշում դեգերողներին չեմ փորձելու հասկացնել, որ այդ քայլով ազգադավը պղծել է Անիի ավերակներն ու Ջուղայի գերեզմանատան խաչքարերը։ Այդ քայլով նա թրքալեզուներին լիարժեք հիմք է տվել պնդելու, որ մենք պահանջատեր լինելու որևէ իրավունք չունենք, քանզի այդ մոտեցումը ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարի խոսքից։ Անիում դարեր շարունակ հայ չի եղել, իսկ այն ժամանակ, երբ խաչքարերն էին ոչնչացվում, Նախիջևանում գեթ մեկ հայ չկար, հետևաբար՝ ըստ ազգադավի այդ տարածքներն իրենց են պատկանում։ Չեմ խոսելու նույնիսկ այն մասին, որ ազգադավի վերջին հրապարակային ելույթից պարզ է դառնում (ինքն է խոստովանում), որ տեղյակ լինելով բանակի ահռելի մարդկային և տեխնիկական կորուստների մասին և հստակ գիտակցելով, որ պատերազմի յուրաքանչյուր լրացուցիչ օրը բերելու է միայն կորուստներ՝ ազգադավը որոշել է ևս մի քանի հազար երիտասարդ կյանք մատաղ անել։ Այդ քայլին, ինչպես նաև Շուշին ազերական դիտարկելու փաստին, օրեր առաջ տրվեց իր բացահայտ ցինիզմով և լկտիությամբ առանձնացվող մի մեկնություն, որի համաձայն՝ դրանով ինքը փորձում էր կանխել Շուշի ազերի փախստականների վերադարձը։ Ավագ դպրոցի 11-րդ դասարանում իրավագիտություն ուսումնասիրող աշակերտին էլ պարզ է, որ փախստականներին նման իրավունք վերապահելն ու այդ իրավանորմերը կյանքի կոչելը բացարձակ տարբեր գործընթացներ են, և ազերիները երբեք չէին վերադառնա Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածք, այնպես, ինչպես հայերը երբևէ չեն վերադառնա Շուշի, Հադրութ, Ջրական, Քարվաճառ, Ակնա, Կովսական, Վարանդա, եթե դրանք մնան ազերների վերահսկողության տակ։ Հայերը հիմա էլ ունեն իրավունք բնակվել Վանում, Ադանայում, Մուշում։ Կ՞ա մեկը, որ վերջին հարյուրամյակի ընթացքում վերաբնակվել է Արևմտյան Հայաստանում։

Ես չեմ խոսելու վերոնշյալի մասին, որովհետև մեր ազգի վերջնական կործանման գործընթացի հետհաշվարկում արդեն հնչել է 9 թիվը։ Այդ թիվը հնչեց այն օրը, երբ ոստիկանի համազգեստով ինչ-որ օտարերկրյա գործակալներ ծեր առյուծին շրջապատած բորենիներին բնորոշ հրճվանքն աչքերում դեպի մեքենան էին տանում մեր Իսոյին։ Այդ թիվը հնչեց, երբ Հադրութի բնակիչ Վահան Բադասյանի կալանավորման միջնորդության հիմքում դրվեց մշտական բնակության վայր չունենալու փաստը, երբ որոշում կայացվեց վերսկսել «մարտի 1-ի» վերաբերյալ դատավարությունը, թեև այս արհավիրքը գրեթե բոլորի, այդ թվում՝ դատավարության բոլոր կողմերի համար պարզ է դարձրել, որ այս պատերազմը և հողերի վաճառքը նախապատրաստվում էր դեռևս մարտի 1-ին։
Կանցնեն օրեր, շաբաթներ, գուցե ամիսներ, սակայն Արմագեդոնի ձիավորների անկասելի վարգի պես մոտենալու է այն պահը, երբ ազգադավը կարտաբերի 0 թիվը՝ ազդարարելով ազգի կործանման ավարտը, և ետդարձի ճանապարհ այլևս չի լինի։

Խոսքս ուղղելու եմ հետհաշվարկը կանգնեցնելու ունակ անձանց։ Նրանց, ովքեր իրենց բարոյական համակարգը չեն ենթարկել արյան, կեղտի, գարշ աղտեղության մեջ թաթախվելու վտանգին, իրենց պատիվն ու արժանապատվությունը, խիղճն ու հոգին չեն դարձրել առևտրի առարկա, պարզապես ներկա պահին չեն կարողանում կամ չեն ուզում դուրս գալ թմբիրից։ Համոզված եմ, որ մեր ազգի մեջ նման անձինք մեծամասնություն են կազմում, ընդ որում՝ մեծամասնություն են թե՛ հանրային ծառայության գրեթե բոլոր ոլորտներում, թե՛ մասնավոր սեկտորում։ Ես խոսքս սակայն ուղղելու եմ երկրի սպայական կազմին, քանի որ իմ գիտակից կյանքի ընթացքում հիմնականում առնչվել եմ այս անձանց հետ։

Պարոնայք սպանե՛ր, ինչպես նաև շատ դեպքերում ձեր ոգու ուժով պարոններից ավելի բարձր և հզոր տիկնայք սպանե՛ր, ես գիտեմ ձեր մարդկային տեսակը, ձեր ազգային տեսակը, ձեր ազգապահպան և ազգանվեր տեսակը։ Գիտեմ նաև, որ շատ դժվար է թոթափել ստահոդ և մանիպուլյատիվ օրակարգի ձևավորման արդյունքում ձեր ուսերին դրված, ձեզ հրամցրած նեխած բեռը, սակայն օրհասական պահին սպան պետք է զարթնի, պետք է ուղղի մեջքը և ոտքի կանգնի։ Հակառակ պարագայում մեջքը, ուսադիրների ծանրության տակ կորանալու է՝ փառապանծ սպային հասցնելով ստորաքարշ ստրուկի մակարդակի։ Քո ուսերին ամրացված ուսադիրներն իրականում դաջված են քո սրտի պատերին, և համազգեստը հանելով՝ դու չես հանձնում ուսադիրներդ, եթե իրավամբ սպա ես և գիտես դրանց արժեքը։ Ուսադիրներն ունեն իրենց ուրույն հոգին, իրենց ուրույն բարոյական նորմերի համակարգը, և եթե ձեր բարոյական նորմերի համակարգերը չեն համընկնում, ուսադիրը մի օր դառնացած խղճի անտանելի բեռի պես կծանրանա ուսերիդ և կսկսի քեզ ջարդել։ Մի թաղեք ձեր խիղճը, ձեր պատիվն ու արժանապատվությունը։

Տարիների ընթացքում աշխատելով ուժային մարմիններում՝ եկել եմ մի համոզման, որ իր երկրի և առավելապես իր ազգի բարօրության համար ամենօրյա մաքառումի մեջ գտնվող արժանապատիվ սպան ոչ միայն պետականության, այլև ազգային ինքնության պահպանման կարևորագույն գրավականն է։ Նման անձը չի կարող նիրհել, երբ մի ողջ ազգ հառաչանքով դիմում է իրեն, խնդրում, որ թույլ չտա բռնաբարել իր ինքնությունը։ Չի կարող լռել, եթե իհարկե իրավամբ սպա է։ Արժանապատիվ զինվորականը, ոստիկանը, դատախազը, ազգային անվտանգության ծառայողը կամ քրեակատարողական ծառայողը չի կարող իր գործողություններն արդարացնել «մեր գործն ենք անում», «ծառայություն է, պիտի անենք», «պագոնի տակ ենք, այլ կերպ չենք կարող», «հրաման ենք կատարում» հասկացություններով։ Այս արտահայտություններն են ձևավորում այն մանիպուլյատիվ մեխանիզմը, որը ձեզ պահում է թմբիրի մեջ, թույլ չի տալիս մտածել, ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իսկական սպան «պագոնի տակ» չէ։ Ուսադիրն ամրացված է նրա համազգեստին, բայց այն որպես խորհրդանիշ զետեղված է սպայի հոգում։ Իսկական սպային ուսադիրը տալիս է թևեր, ոչ թե ճզմում իր տակ։ Սպան ինքն է հզորացնում և գեղեցկացնում իր ուսադիրները, իմաստավորում դրանք իր սպայական վեհ էությամբ։ Հակառակ պարագայում, եթե սպայի էությունն արդեն իսկ սասանվել է, ուսադիրը դառնում է «պագոն» և վերջնականորեն բարոյազրկում կրողին։

Որևէ մեկը կարող է՞ բացատրել, թե այդ ինչ ուժով էր «պագոնն» իր տակ ճզմել և բարոյազրկել այն ոստիկաններին, որոնք ոխերիմ թշնամու մոլագարությամբ գետնով քարշ էին տալիս մեր ազգային բռնցքամարտի պարծանք Իսոյին։ Կ՞ա որևէ մեկը, որի հիվանդ ուղեղը կփորձի ծնել այն միտքը, որ Իսոյի պես մարդը պայքարի էր դուրս եկել ընդդեմ այս ազգադավ իշխանությունների անազնիվ մղումներով։ Այդ դեպքում, ինչպե՞ս բացատրել տվյալ անձանց մոլեռանդությունը, որը ծեր առյուծին սրտամկանի կաթվածի հասցրեց։ Պարոնայք ոստիկաններ, դուք պարտավոր եք պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից։ Պաշտպանե՛ք Իսոյի կյանքն ու առողջությունը, մի՛ հասցրեք նրան կաթվածի։ Պաշտպանե՛ք մի ողջ ազգի պատիվն ու արժանապատվությունն այս իշխանությունների հանցավոր ոտնձգություններից։

Հարգելի սպաներ, կարծում եմ գրեթե բոլորդ քաջ գիտակցում եք, որ այս ազգից բացի դուք ոչ ոքի պետք չեք։ Ձեր գոյության փիլիսոփայությունն էապես պայմանավորված է ազգի գոյությամբ և զարգացմամբ։ Չի կարող երկիրն ունենալ կոսմոպոլիտ, վերազգային և էֆեմեր արժեքների քարոզի գործընթացին լծված սպայական կազմ։ Նման գաղափարների տեր զինվորականը չի էլ հասկանա, թե որ պահին իր համար կորավ տարբերությունը սեփական և թշնամական բանակի զինվորների միջև (պատգամավորների շարքում արդեն ունենք նման ողորմելի երևույթներ)։ Նման գաղափարներով տոգորված ոստիկանը չի կարող տարբերել իր ազգի զավակին և նրա դեմ ոտնձգություն կատարող ստահակին, հետևաբար՝ դառնում է վարձկան, իսկ վարձկանը կորցնում է իր նպատակային նշանակությունը մեկ կամ երկու անգամ պարգևավճարի դիմաց օգտագործվելուց հետո։ Այս իշխանություններին դու պետք չես, ոստիկա՛ն։ Իսկական ոստիկանի քո տեսակը չի համապատասխանում այս իշխանությունների արժեհամակարգին։ Մոտ ապագայում նախատեսվող ռեֆորմները վերացնելու են բերետդ՝ պատմության մշուշում կորցնելով քո տեսակը։

Արժանապատիվ ոստիկան, այսօր փողոցում կանգնած է քո ազգի զավակը, որն ի տարբերություն քո կողմից պաշտպանվողի գիտի քո արժեքը, այլապես կընտրեր պայքարի այնպիսի մեթոդներ, որոնց արդյունքում մշտական բնակության վայրդ կդառնար ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իսկ հիմնական գործառույթդ՝ բացատրություն գրելը։ Մի՛ խորացրու անդունդը քո և ազգի միջև։ Պետականությունն արդեն կործանվել է։ Փրկի՛ր ազգդ, և կփրկվես ինքդ։

Հարգելի քննիչներ և դատախազներ, սիրելի եղբայրներ և քույրեր, ձեր գործառույթներն իրականացնելիս խնդրում եմ չշփոթել գործառույթ և գործիք հասկացությունները։ Գիտեմ, որ շատերդ ունեք ավելի կայուն և բարձր արժեքային համակարգ, քան ես։ Գիտեմ, որ շատերդ նույնիսկ գիշերային մղձավանջում չեք պատկերացրել ձեզ որպես գործիք։ Վերացե՛ք ինքներդ ձեզ պարզապես իրավաբան, պարզապես դատավարության անդեմ կողմ համարելու արատավոր պրակտիկայից։ Դուք սպայական կազմի առավել անտեսանելի մասն եք, ձեզ շատ քիչ են տեսնում փողոցում, սակայն ճանաչելով շատերիդ, պատիվ ունենալով ձեզ հետ կիսելու կյանքի մի հատված՝ պետք է շեշտեմ, որ Ազգն ու Հայրենիքը ձեր բացարձակ մեծամասնության հավատամքի բազիսն են։ Փողոցում կանգնած և Հայրենիքի փրկության համար մաքառող անձինք են ձեր Ազգն ու Հայրենիքը։ Համոզված եմ ձեր սպայական պատիվը ձեզ թույլ չի տա առաջնորդվել պարզապես ձևական-իրավական չափանիշներով։ Գործում առկա ապացույցները դուք գնահատում եք ներքին համոզմամբ։ Դատախազն իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար։
Կ՞ա մեկն ով իրականում ունի ներքին համոզմունք, որ հադրութցի մեղադրյալի պարագայում կալանավորման միջնորդության հիմքում որպես փաստարկ պետք է ներկայացվեր մշտական բնակության վայրի բացակայությունը՝ հիմնավորելու համար քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը։ Դեռ շատ մեղադրյալներ են լինելու Հադրութից, Շուշիից, Քարվաճառից, Շուռնուխից։ Կ՞ա որևէ անձ, որն ունի ներքին համոզմունք առ այն, որ Իսոյին անհրաժեշտ էր կալանավորել։ Չկալանավորվելու պարագայում՝ քննիչին թե վկաներին է՞ր «նոկաուտի» ենթարկելու։ Եթե կա այդպիսի մեկը, ապա իմ կարծիքով այդ անձն առնվազն պետք է վերանայի սպայական արժեքների իր համակարգը։

Հարգելի արժանապատիվ սպաներ, միայն դուք կարող եք կանգնեցնել հետհաշվարկը և ոչնչացնել հետհաշվարկը սկսած ազգակործան մեքենայի դիվական մեխանիզմը, և դա պետք է անել հիմա, քանի որ ամենայն հավանականությամբ այս ընթացքում, երբ դուք կարդում եք այս տողերը, հետհաշվարկի մեքենայի թվահարթակին գրվում է 7 թիվը։

Հ․Գ․ Եթե իրական հրամանատարի ազդարարված վերադարձն այսպես կոչված ղեկավարին հոգեկան տվայտանքների գիրկն է նետում, ապա միայն այդքանն իսկական սպային պետք է բավական լինի հասկանալու համար, որ հրամանատարի աթոռին սխալ կերպար է գամված»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:23 28/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀրապարակում հավաքված քաղաքացիները քայլերթով հասան գլխավոր դատախազություն
14:11 26/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱրարատում Նիկոլ Փաշինյանի և Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցների միջև բախումներ եղան
15:36 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍԵրբ հասարակությունը կտեղեկանա դավաճանության մանրամասների մասին, այդ ժամանակ կտեսնեք բողոքի ալիքի իրական չափը. Ռուսաստանաբնակ
10:42 11/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱկցիայի ընթացքում բերման է ենթարկվել մեկ քաղաքացի՝ նախապատրաստվող նյութերի շրջանակներում
17:08 09/01/2021  |  ԼՐԱՀՈՍԴեմոկրատիան փոխարինվեց ամբոխավարության, իսկ ամբոխը ավելի հեշտ կառավարելի է. Մարտին Վարդազարյան
16:28 09/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄտավորականները հրատապ ժողովին պահանջում են վարչապետի հրաժարականը
12:19 09/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի գրողների միությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
20:14 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը բյուջետային վարկ է վերցնում և կաշառում ուժայիններին
18:41 07/01/2021  |  ԼՐԱՀՈՍԵրևանի սրտում տեղադրված վրանում տասնյակ քաղաքացիներ շարունակում են նստացույցը (տեսանյութ)
23:48 04/01/2021  |  ՎերլուծություններՎազգեն Սարգսյանը 23 տարի առաջ փրկեց հայրենիքը, իսկ այսօր ուժայինների ղեկավարները հանցակից են Հայաստանը թշնամուն հանձնելու դավադրությանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]