ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադրբեջանում տոն է՝ այն, թե Շուշին իբր ադրբեջանական հող է, հաստատում է ո´չ ավել, ո´չ պակաս ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը». Ռուբեն Մելքոնյան 01/21/2021 19:44 | Քաղաքական

«Իմ, որպես պատմաբանի ունեցած արժանապատվությունս, ինձ այլևս թույլ չի տալիս մեկնաբանել այդ անձի արած հայտարարություններն առհասարակ, իսկ երեկվա հայտարարությունը՝ մասնավորապես: Կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքում հատուկ հոդված ներառվի, որով քրեական խիստ պատասխանատվության կենթարկվեն այն պետական պաշտոնյաները, ովքեր իրենց թույլ կտան հակահայկական բովանդակությամբ կամ պատմական փաստերի խեղաթյուրմամբ հայտարարություններ անել կամ վիրավորել հայ ազգի հավաքական պատմական ինքնությունը: Անկասկած, այդպիսի հոդվածի հատկանիշներով, առաջին հերթին պատասխանատվության կենթարկվի ոչ միայն ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, այլ նաև՝ նրա գլխավորությամբ իշխանության եկած անհասկանալի մարդկանց խումբը, ովքեր, արդեն ավելի քան երկուս ու կես տարի, բացահայտ և անթաքույց կերպով Հայաստանում առաջ են տանում թուրք – ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով երեկ Ազգային Ժողովի բարձր ամբիոնից ՀՀ-ում վարչապետի աթոռը զավթած անձի արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ երեկ, Ազգային Ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը տարակուսանք հայտնեց՝ արդյո՞ք Շուշին հայկական հող է, թե՞ ոչ… Հայաստանի Հանրապետությունում վարչապետի աթոռին կառչած քաղաքացի փաշինյանը, հարցի տեսքով ձևակերպած վտանգավոր այս միտքն ուղղեց դահլիճում հավաքված՝ իշխող խմբակցության պատգամավորներին, նրանց, որոնցից շատերին, ըստ շրջանառվող լուրերի, վերջինս նոյեմբերի 10-ից հետո, պատգամավորական աթոռներին է պահում էժանագին շանտաժների և ահաբեկումների միջոցով:
Շրջանցելով հարցը, թե ինչպե՞ս կարելի է հանդուրժել կապիտուլյանտ և դավաճան առաջնորդի էժանագին մանիպուլյացիաները, նկատենք՝ միգուցե, հենց դա է պատճառը, որ Ազգային Ժողովի դահլիճում ներկա իշխանական երեսփոխաններից որևէ մեկը, որոնց, մեծ իմաստով, ուղղված էր հողատուի հնչեցրած սադրանքը, չհակադարձեցին կապիտուլյանտ առաջնորդին, թեև իշխող խմբակցության մեջ քիչ թիվ չեն կազմում պատմաբաններն ու պատմական գիտությունների տարբեր գիտական աստիճաններ ունեցող պատգամավորները, ովքեր պետք է որ իմանային Հայոց պատմության մեծ ու փոքր անցքերը:
Ինչևէ, պատմաբան Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ երեկվանից ադրբեջանական մամուլում տոնական տրամադրություն է՝ այն, թե Շուշին իբր ադրբեջանական հող է, հաստատում է ո´չ ավել, ո´չ պակաս ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը. «Երեկ ԱԺ-ում արված տխրահռչակ հայտարարությունը խոսում է այդ մարդու բացարձակ տգիտության և պատմական փաստերին չտիրապետելու մասին: Այդ մարդը ոչ մի կապ ու աղերս չունի Հայոց պատմության հետ: Ընդ որում, ողբերգության հասնող իր այդ տգիտությունը նա այնպիսի ինքնավստահ համարձակությամբ է համեմում, որ լավ կլիներ այդ նույն կերպ նա պատասխաներ իր անձին ուղղված Ալիևի նվաստացուցիչ ծաղրուծանակին կամ խոնարհ նստելու փոխարեն, այդպիսի համարձակությամբ ներկայանար, ասենք, Մոսկվայում կայացած բանակցություններին, որտեղ վճռվում էր հայ ռազմագերիների և Հայաստանի ու Արցախի ճակատագիրը: Կարճ ասած, գիտական տեսանկյունից չի կարելի մեկնաբանել ինչ – որ մի տգետի կողմից արված հայատյաց ու սադրիչ հայտարարությունները, մանավանդ, երբ պատմությունը մեկ կամ մի քանի հետազոտությամբ, փաստով ու վկայությամբ չի հաստատում այն, որ Շուշին ոչ միայն պատմական հայկական հող է, այլ նաև ժամանակի հայկական դպրության խոշորագույն կենտրոնից մեկը: Այդպիսի հարյուրավոր փաստեր կան, պարզապես, դրանց ծանոթ լինելու համար, պետք է նախ սկսել ծանոթանալ Հայոց պատմությանը, ինչն էլ ես խորհուրդ եմ տալիս անել այդ անձին»,- ասում է պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ում վարչապետի աթոռը զավթած քաղաքացի փաշինյանը միտումնավոր և հատուկ կերպով չարեց հակահայկական բնույթի վտանգավոր այդ հայտարարությունն, ի պատասխան նախորդ օրերին ադրբեջանական կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե թշնամին նախատեսում է Շուշին մուսուլմանական երկրների մշակութային կենտրոն հռչակել, Ռուբեն Մելքոնյանը պատասխանում է՝ լիովին համաձայն է նկատառման հետ. «Ավելի քան երկուս ու կես տարի մենք անընդհատ ականատես ենք լինում իշխանության և իշխանությունը ներկայացնող այս կամ այն անձի կողմից տոտալ ու բիրտ հարձակումների՝ ազգային արժանապատվության, պատմական փաստերի և իրողությունների, ինչպես նաև՝ հայկական ազգային արժեքների ու արժեհամակարգի վրա: Սա խոսում է մի բանի մասին՝ այդ մարդիկ, հավանաբար, օտար գործակալական ցանցի ներկայացուցիչներ են և, հետևաբար, նրանք Հայաստանի ներում սպասարկում են օտար ուժերի շահերը: Թե ո՞ր ուժերն են դրանք, արդեն դժվար չէ կռահել: Այն, ինչ տարիներ շարունակ երազել, հետո պլանավորել, իսկ հիմա, արդեն, իրականացնում է թյուրքական խորհուրդ կոչվող կառույցը, ամբողջովին համապատասխանում է հայաստանյան այսօրվա իշխանությունների որդեգրած հակահայկական գործելաոճի հետ: Փաստացիորեն երեկ, Ազգային Ժողովում մենք ականատես եղանք, որ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի և ինչ – որ խմբակցության պատգամավորների հանցավոր լռությամբ, թյուրքական առաջարկը՝ Շուշին դարձնել մուսուլմանական մշակութային կենտրոն, ըստ էության, ամենաբարձր պետական մակարդակով աջակցության արժանացավ: Ազգային Ժողովի բարձր ամբիոնից հնչեց պաշտոնական տեսակետ, որը ճիշտ և ճիշտ համընկնում է թուրք – ադրբեջանական շահի հետ:
Այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Այս ամենից բխող բոլոր հետևությունները ես թողնում եմ ոչ թե իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր կեցվածք որդեգրած ուժերին, այլ իշխանությանը հարող և իշխանության որդեգրած քաղաքական պատասխանատվությունը կիսող անձանց…»,- եզրափակել է զրույցը պատմաբան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 22:13 Ասում են, որ ներկա-բացակա են անելու. Հայկ Մամիջանյանը՝ վաղվա Փաշինյանի հանրահավաքի մասին
- 02/28/2021 21:59 Իրենցքայլականների վերջին հնարավորությունը. Ստեփան Դանիելյան
- 02/28/2021 21:52 Սերունդները չեն ներելու չեզոքությունը. Արտան Թովմասյան
- 02/28/2021 21:43 Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները