ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1925 թ. հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց որոշում «Շուշիի շրջանի թուրքացումը արագացնելու մասին. Հատուկ Փաշինյանի համար 01/21/2021 12:41 | Մեկնաբանություն

1920-ի մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արամ Գեւորգյանը.
« Մի քանի օրում հրո ճարակ դարձան շուրջ երկու դարերի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժեքներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ գոհարներ, ճարտարապետական կոթողներ, այդ թվում շուրջ 7.000 տարաբնույթ շինություններ։ Թուրք-մուսավաթական զորքերը ոչնչացրին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակիչների, առևանգեցին և բռնի մահմեդականցրին հազարավոր հայ երեխաների։
1921 թ. Շուշիի բնակչությունը ընդամենը 9223 մարդ էր, 1923-ին՝ 6976, իսկ 1925-ին՝ 5000: Ադրբեջանական գաղութարարները սկսեցին վարել Շուշիի թուրքացման քաղաքականություն։ 1925 թ. հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց որոշում «Շուշիի շրջանի թուրքացումը արագացնելու մասին»։ 1925 թ. հոկտեմբերին Բաքվի իշխանությունները որոշում ընդունեց Շուշիի գավառի զարգացման մասին, որի համաձայն շրջանի տարածքում ԼՂԻՄ-ի համեմատությամբ հարկերը իջեցվեցին երկու անգամ, զարկ տրվեց գորգագործությանն ու ջուլհակագործությանը։ Արդեն 1926 թ. բյուջեով հայ բնակչության մեկ շնչին ծախսվում էր 4 ռուբլի 22 կոպեկ, իսկ թուրք բնակչության մեկ շնչին՝ 8 ռուբլի 23 կոպեկ։ Արդեն 1920-ականների վերջերին Բաքվում վստահ խոսում էին թուրքացված Շուշիի մասին։
1960-ականների կեսերին Ադրբեջանական իշխանություններն ընդունեցին որոշում Շուշիի հայոց թաղամասի ավերակաները քանդելու և ադրբեջանական վերաբնակիչների համար «անհրաժեշտ տարածք ապահովելու» մասին։ Հենց այդ տարիներին էլ սկսվեց Շուշիի պատմության մտածված խեղաթյուրումը և բնակավայրը որպես Ադրբեջանի մարգարիտ ներկայացնելը։ Տնտեսական «խեղդման» քաղաքականությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին հայաթափել նաև Շուշիի շրջանի հայկական գյուղերը։
1988 թվականի մայիս-սեպտեմբերին Շուշիից բռնի տեղահանվեց տեղի հայ բնակչությունը։ Իսկ արդեն 1989-90 թթ. խորհրդային ՆԳ զորքերի օգնությամբ իրականացված «Կոլցո» ահաբեկչական գործողությամբ իրենց բնակավայրերից տեղահանվեցին Մեծ Շենի, Հին Շենի, Եղցահոցի և Տասը վերստի հայերը։ Միակ գյուղը, որ մնաց անառիկ ադրբեջանական զավթիչների համար՝ Քարին Տակն էր։
1992-ի հունվարի 26-ին Ադրբեջանի ՊԱԿ և ՆԳՆ հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացված ահաբեկչական ռազմագործողությունն ավարտվեց գաղութարարների խայտառակ պարտությամբ։ Քարին Տակի հերոսամարտը հիմք դրեց շրջանից ադրբեջանական զավթիչների վտարմանը։ Արդեն 1992 թվականի մայիսի 8-9-ը ընկած ժամանակահատվածում Շուշին վերջնականապես ազատագրվեց թուրքերից։
Նիկոլ Փաշինյան, թրքամետ ոչնչություն, սա հատուկ քո համար եմ գրել, որ դատարկ գլուխդ մտցնես, թե ոնց ու ինչ հանգամանքներում Շուշին դարձավ թուրքերով բնակեցված, այ անհայրենիք թափթփուկ»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/25/2021 09:56 «Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել. «Ժողովուրդ»
- 02/25/2021 09:53 Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:49 Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին եւ վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին․ «Փաստ»
- 02/25/2021 08:46 Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել․ «168 ժամ»
- 02/25/2021 08:44 Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրել. ԲՀԿ-ն չի գնացել․ «Հրապարակ»
- 02/25/2021 08:42 Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակ․ «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:40 Հնարավո՞ր է այսքան «զուգադիպություն» «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
Մեկնաբանություն
- 02/25/2021 17:07 Թուրքիան բացահայտ խառնվում է մեր ներքին գործերին. քաղաքագետ
- 02/25/2021 16:42 Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է. Զոհրաբյան
- 02/25/2021 15:12 Աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին. Քաղաքագետ
- 02/25/2021 14:24 Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները