ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուշին ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն,հիմա դուք դա համարու՞մ եք հայկական. Փաշինյան 01/20/2021 20:25 | ԼՐԱՀՈՍ

Արդյոք չեք կարծում, որ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը ենթադրում էր, որ նոյեմբերի 10-ին այդ կապիտուլյացիոն ցեղասպանությունից հետո, ամենախայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո պետք է Ձեր իշխանությունը հրաժարական տար։ Դուք չե՞ք կարծում, որ Դուք չեք կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն բացառիկ նախադեպը, որ նման կապիտուլյացիայից հետո պետք է հրաժարական չտաք։ Խոսքը բացարձակապես բարոյական պատասխանատվության մասին է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Շաբաթներ առաջ ինքներդ Ձեզ ուղիղ եթերում հարց տվեցիք՝ ասելով, որ Դուք պատասխանատուն եք, բայց արդյոք Դուք մեղավորն եք։ Այո՛, Դուք մեղավոր եք, որ Հայաստանը և Արցախը տարաք երաշխավորված պարտության, Դուք մեղավոր եք, որ հնարավորություն կար պատերազմի չորրորդ, հինգերորդ, քսաներորդ օրը կանգնեցնել այս կործանարար պատերազմը, ունենալ ավելի քիչ տարածքային կորուստներ և ավելի քիչ զոհեր, ինչն ասել են Ձեզ թե՛ ԳՇ պետը, թե՛ ԱԱԾ նախկին պետի պաշտոնակատարը, թե՛ ՌԴ նախագահը, Դուք դա չեք արել, որովհետև այդ դեպքում Ձեզ կասեին՝ Նիկոլ, դավաճան։Այո, Դուք մեղավոր եք 5000 զոհերի համար, մեղավոր եք տասնյակ հազարավոր անտուն մնացած արցախցիների համար, մեղավոր եք հաշմմված մեր երիտասարդների համար»,- նշեց Զոհրաբյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ նշելով, թե ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չի եղել, դա միֆ է, ինչպես այն, որ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։ Փաշինյանը նշեց, որ ետին թվով շատ հայտարարություններ են արվում և ինքը ետին թվով արձանագրում է, որ ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքները զիջելու կողմնակից է եղել, բայց չի բարձրաձայնել այդ մասին։
«Ես չեմ ասել, որ մեղավոր չեմ, ասել եմ, որ ես թիվ մեկ պատասխանատուն եմ և հարց եմ տվել՝ արդյո՞ք ես թիվ մեկ մեղավորն եմ։ Այո, ես պատասխանատուն եմ և ես այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվությունը, որովհետև այդ պատասխանատվությունը նոյեմբերի 9-ով չի ավարտվում, դա շարունակվում է մինչև օրս։ Արդյո՞ք գտնում էինք, որ պետք է հրաժարական տանք։ Եթե գտնեինք այդպես, հրաժարական կտայինք և դա կլիներ շատ հեշտ լուծում»,- նշեց վերջինս՝ ավելացնելով, որ կկրեն պատասխանատվությունը՝ ժողովրդի առաջ։
Նրա խոսքով՝ պատասխանատվության մաս է նաև ժողովրդին պատկանող իշխանությունը պահպանել այնպես, որ որևէ մեկը ժողովրդի իշխանությունը չխլի այնպես, ինչպես երկար ժամանակ ՀՀ-ում խլված է եղել։
Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծեց, որ Փաշինյանի պատասխանից կարելի է երեք արձանագրում անել. առաջին՝ ԳՇ պետը ստում էր, երբ ասում էր, որ չորրորդ օրը զեկուցել է պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, որովհետև կունենանք շատ ավելի մեծ զոհեր և բանակցային գոևրծընթացում շատ ավելի վատ պայմաններ, երկրորդ՝ ՌԴ նախագահը ստում էր, երբ ասում էր, որ հոկտեմբերի 18-ին առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններում դադարեցնել պատերազմը և Շուշին կարող էր մնալ մեր վերահսկողության ներքո, երրորդ՝ կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը չի կրում բարոյական պատասխանատվությունը և հրաժարական չի ներկայացնի։
Փաշինյանն էլ հայտարարեց, որ չի եղել քննարկման այնպիսի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն։
«Այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է՝ իր այդ կարգավիճակով, հետո էլ ասում եք՝ բա հայտարարել ես, որ Արցախը Հայաստան է։ եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ձևակերպեք և պաշտոնապես արձանագրեք»,- հայտարարեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/25/2021 09:56 «Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել. «Ժողովուրդ»
- 02/25/2021 09:53 Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:49 Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին եւ վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին․ «Փաստ»
- 02/25/2021 08:46 Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել․ «168 ժամ»
- 02/25/2021 08:44 Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրել. ԲՀԿ-ն չի գնացել․ «Հրապարակ»
- 02/25/2021 08:42 Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակ․ «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:40 Հնարավո՞ր է այսքան «զուգադիպություն» «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
Մեկնաբանություն
- 02/25/2021 17:30 Կոչ եմ անում Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը. Էդմոն Մարուքյան
- 02/25/2021 17:07 Թուրքիան բացահայտ խառնվում է մեր ներքին գործերին. քաղաքագետ
- 02/25/2021 16:42 Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է. Զոհրաբյան
- 02/25/2021 15:12 Աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին. Քաղաքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները