ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջին երկու ամիսների ընթացքում Վիգենը ճնշող հիասթափության և խորը դեպրեսիայի մեջ էր. Դավիթ Սահակյանցը՝ Վիգեն Ստեփանյանի մասին 01/20/2021 00:23 | ԼՐԱՀՈՍ

«Վիգենն այն քիչ արվեստագետներից էր, որ ոչ մի կերպ չհարմարվեց այս իշխանությունների և նրանց վարած քաղաքականության հետ, ինչը նա բացահայտ կերպով ցույց էր տալիս՝ հրապարակային պայքարի ելնելով նրանց դեմ», - ասում է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսելով կյանքից հեռացած իր ընկերոջ և վաղեմի բարեկամի՝ բեմադրիչ, դերասան Վիգեն Ստեփանյանի մասին:
Հունվարի 19-ին 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Վիգեն Ստեփանյանը:
Դավիթ Սահակյանցը հիշում է՝ Վիգենի հետ ընկերությունը երկար տարիների պատմություն ուներ, նա ոչ միայն իր, այլև հոր՝ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի մտերիմ ընկերն էր. «Ցավոք, Վիգենի անսպասելի մահով կիսատ մնացին նաև մեր համատեղ պլանները: Արդեն ավարտել էինք «Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմի աշխատանքները, որտեղ Վիգենը պատմիչին էր ձայնավորել: Կովիդի դաժան օրերին նա Ջերմուկից գալիս հասնում էր Երևան, որ ֆիլմի աշխատանքները չընդհատվեն: Վիգենի հետ համագործակցությունը ընդգծված ջերմ մթնոլորտում էր անցնում: Շատ եմ ցավում, որ չտեսավ մեր համատեղ աշխատանքի երկար սպասված արդյունքը:
Պլանավորել էինք, որ անցնող տարվա մայիսին ֆիլմի պրեմիերան էինք անելու, բայց համավարակը, հետո նաև պատերազմը փոխեցին մեր պլանները: Շատ եմ ցավում՝ չհասցրի ընկերոջս հետ քննարկել նաև նոր կարճամետրաժ նախագծի առաջարկը, որ ուզում էի կրկին միասին անեինք»,- ասում է մուլտիպլիկատորը:
Դավիթ Սահակյանցը նկատում է՝ վերջերս առավել հաճախ ընկերոջն ընդդիմադիր հարթակներից էր տեսնում, քան հասցնում էր շփվել նրա հետ. «Վիգենը շատ վշտացած էր վերջին երկու տարիների ընթացքում մեր երկրում կատարվող իրադարձություններից: Մենք շատ էինք խոսում այդ մասին՝ քննարկում իրավիճակը: Նա ոչ մի կերպ չէր հարմարվում այն ամենի հետ, որ կատարվում էր մեր երկրի ներսում: Ինչ – որ պահից սկսած, Վիգենը որոշեց մասնակցել իշխանության դեմ կազմակերպվող հանրահավաքներին ու ակցիաներին: Մենք միասին գնացինք սատարելու նաև ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահաջող դաշնակցական երիտասարդների կազմակերպած և օրեր շարունակվող ակցիային: Վիգենը կոնկրետ դիրքորոշում ուներ, նա դժգոհ էր և չէր թաքցնում դա: Պատերազմի արդյունքն էլ՝ իր հերթին, ուղղակի ցնցեց նրան, ինչպես նաև մեզ՝ շատերիս: Վերջին երկու ամիսների ընթացքում Վիգենը ճնշող հիասթափության և խորը դեպրեսիայի մեջ էր: Ցավոք, այդպիսի հոգեվիճակում էլ նա հեռացավ մեզանից…»,- եզրափակում է զրույցը մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/09/2021 09:42 ԳՇ պետի տեղակալի հրամանի պատճառով 60 հոգանոց խումբն անհետ կորել է. մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 03/09/2021 09:39 Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, բայց նրան չեն հավատում․ «Փաստ»
- 03/09/2021 09:34 Պատգամավորները դիմել են Փաշինյանին. ինչ խնդիր է առաջացել. «Ժողովուրդ»
- 03/09/2021 08:22 Սեւանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. Իմքայլականի իդեան․ «Հրապարակ»
- 03/09/2021 08:20 Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ»
- 03/09/2021 08:18 «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլեւ առերեսվելու է նոր վտանգների․ «Փաստ»
- 03/09/2021 08:15 Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշում է կայացրել․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/09/2021 11:02 Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.քաղաքագետ
- 03/09/2021 10:55 Պահանջում ենք նախագահից՝ այսօր դիմել ՀՀ ՍԴ՝ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով. Զոհրաբյան
- 03/09/2021 10:44 Այս օրերին Ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ.Սարգիս Ալեքսանյան
- 03/09/2021 10:22 Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/09/2021 00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները