ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան 01/19/2021 19:42 | Հարցազրույց

«Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։
- Հունվարի 11-ին տեղի ունեցավ երեք երկրների ղեկավարների հանդիպումը։ Պատերազմից հետո երկրորդ եռակողմ հանդիպման օրակարգը համապատասխանու՞մ էր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
- Հայաստանն այսօր հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում։ Ըստ էության կապիտուլյացիայի է մատնվել թե՛ քաղաքական, թե՛ պատերազմական հարթակներում և այս առումով ընթացող այդ եռակողմ հանդիպումները հիմնականում պետք է արտացոլեն Ռուսաստանի և Ադրբեջանի հետաքրքրությունները և բավարարեն նրանց պահանջմունքները։ Այդ տեսանկյունից եռակողմ այս հանդիպումներից հատուկ սպասելիքներ կարող ենք չունենալ և ակնկալել, որ մեր վիճակն ավելի չվատթարանա։ Կարծես հունվարի 11-ի հանդիպումն այդ վատթարացումը չարձանագրեց, բայց բոլոր դեպքերում մեր արմատական շահերի հետ կապված առաջընթաց ևս առայժմ չի գրանցվել։ Հայաստանն առայժմ չունի այն քաղաքական պլատֆորմը, որ պետք է ձևավորվեր և թույլ տար մեր պետությանը հաղորդակցվել իր միջազգային գործընկերների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ։ Իմ կարծիքով այդ պլատֆորմը դեռ ձևավորված չէ։ Կարծում եմ՝ մեր իշխանությունները դեռևս հստակ պատկերացումներ չունեն այն մասին, թե աշխարհաքաղաքական գործընթացները ո՞ր ուղղությամբ են գնում և ո՞ւր են տանում նաև մեզ։
- Կարծում եք՝ հետագայում էլ եռակողմ հանդիպումների ժամանակ հայկական կողմը չի՞ կարողանա օրակարգում ներառել իր համար կարևոր հարցերը։
- Քանի դեռ չկա այդ պլատֆորմը, մենք կրավորական վիճակում ենք լինելու։ Գուցե դժգոհություններ արտահայտենք, մեղմորեն ինչ-որ մեղադրանքներ հնչեցնենք, բայց ռեալ գործընթացների վրա ներազդելու լծակներից զրկված կմնանք։
- Ինչպե՞ս պետք է ձևավորվի քաղաքական այդ նոր պլատֆորմը։
- Դա մի քանի տարրերի համակցման արդյունքում հնարավոր կլինի մշակել։ Առաջին հերթին գործող իշխանությունը պետք է գիտակցի դրա անհրաժեշտությունը, պետք է ռեսուրս չխնայի այդ խնդիրը լուծելու համար և այդ առումով գործը պետք է հանձնի մասնագետներին։ Մասնագետները պետք է կատարեն իրավիճակի գնահատում, ապագա զարգացումների կանխատեսում ներկայացնեն։
- Այսինքն` պարտադիր չէ՞, որ ներկայիս իշխանությունները հրաժարական տան և նոր բանակցող գա։
- Իշխանությունների հրաժարականը խնդիր չէ։ Խնդիրը որակապես նոր իշխանության ձևավորումն է։ Այդ առումով գտնում եմ, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, բայց մինչ այդ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան նոր ձևով և բովանդակությամբ ԱԺ ունենալ։ Առաջին կարևոր գործնական քայլը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և միգուցե ամբողջ կազմի հեռացումն է և նոր ԿԸՀ-ի ձևավորումը։ Այն չեզոք, անբասիր անցյալ ունեցող հասարակական-քաղաքական դեմքերով պետք է համալրել, որպեսզի նրանց անցկացրած ընտրություններն արժանահավատ լինեն։
- Վերադառնալով Արցախի հարցին՝ Լավրովը հայտարարեց, որ հիմա լավագույն ժամանակը չէ Արցախի կարգավիճակի հարցը որպես առաջնահերթություն սահմանելու համար։ Ստացվում է՝ Արցախի կարգավիճակի հարցը կրկին առկախված է մնում, մինչդեռ տարածաշրջանում պատերազմի վտանգը վերացած չէ։
- Գտնում եմ, որ Ռուսաստանի խաղը հիմնականում հենց այն թեզի վրա էր հենված, որ Ադրբեջանին թեկուզ պատերազմով ինչ-ինչ տարածքներ կհանձնվեն, Արցախի տարածքի մի մասն էլ կմնա ռուս զինվորականների անմիջական վերահսկողության տակ առանց դրա կարգավիճակի ճշգրտման։ Հենց կարգավիճակը ճշգրտվեց ռուս զինվորականները ստիպված պետք է հեռանան այդ տարածքից։ Այսինքն` քանի կարգավիճակ չկա, ռուս խաղաղապահները կամ ռուսական զորախումբն այնտեղ մնալու հիմքեր կունենան։ Մոսկվայի վարվող քաղաքականության համատեքստում դա է։ Կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնան։
- Բայց մեզ համար վտանգավոր չէ՞ այդ առկախումը։
- Մեզ համար հիմա ամեն ինչն է վտանգավոր։ Քանի դեռ մենք չենք տեսնում՝ ինչ է կատարվում և ինչ է կատարվելու ապագայում, չենք կարող ճշգրիտ քայլեր կատարել։ Այդ դեպքում իսկապես մեզ համար ամեն ինչ վտանգավոր է։ Այսինքն` այդ դեպքում մնում ենք ուրիշների քմահաճույքների խաղալիքը։
- Չենք տեսնում շատ բաներ, թե՞ չենք ուզում տեսնել։ Թուրքիայում զորավարժություններ են սկսվել, բայց իշխանական պատգամավորներից ոմանք նշում են, որ պետք չէ շատ վախենալ։ Չմոռանանք, որ օգոստոսին նույնպես զորավարժություններ էին ընթանում, որից հետո պատերազմ սկսվեց։
- Կարծում եմ՝ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ հին փուլի խնդիրը լուծել են և՛ Արցախի, և՛ Հայաստանի մասով։ Այժմ նրանք շատ ավելի ընդգրկուն խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջև են կանգնելու, հատկապես Անկարան։ Այս իրավիճակում ռուսների հետ բախումն անիմաստ է, որովհետև Թուրքիան Հարավային Կովկասում իր զինված ներկայությունը հաստատելու քայլը հաջողությամբ պսակեց, իսկ շարունակությունը կարող է որոշ ժամանակ սպասել։
- Ամեն դեպքում լինելո՞ւ է շարունակություն
- Շարունակությունը լինելու է, բայց ոչ, անպայման, Հայաստանում և Հայաստանի հետ կապված։ Կարող է թիրախավորվել և՛ Վրաստանը, և հիմնական թիրախներից մեկը կլինի նաև Իրանը։ Ընդ որում` այնտեղ Անկարան միայնակ չի գործելու։ Առաջնային թիրախներից մեկը կլինի նաև Կենտրոնական Ասիան, որտեղ արդեն Թուրքիան հսկայական ուժ է կուտակել։ Այսինքն` Անկարան մեծ ծրագրեր ունի։
- Պարոն Մելիքյան նշել եք, որ տարածաշրջանի ճակատագրի հետ կապված Երևանը և Բաքուն այդքան էլ անելիքներ չունեն։ Ամեն դեպքում Հայաստանն ինչպե՞ս կարող է այս իրավիճակում պահել իր անվտանգությունն ու անկախությունը։
- Կապ չունի Հայաստանն այսօր որքանով է տկար։ Եթե կա նպատակադրում և ըստ դրա նաև կենտրոնացվեն ռեսուրսներ, անլուծելի խնդիրներ չունենք։ Ընդ որում` խնդիրները պարտադիր չէ, որ լուծվեն մեր հարևանների հետ անմիջական ռազմական հակադրության միջոցով։ Պետք է հստակ պատկերացնենք՝ աշխարհն ինչպիսին է լինելու և պետք է ապահովենք մեր տեղը վաղվա աշխարհում։ Սա է մեր խնդիրը։ Այսօր Եվրասիան և ողջ աշխարհն անցումային փուլում են գտնվում, որտեղ հաճախ չենք էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբի գործընթացներ են տեղի ունենում, ինչ սուր մրցակցություն կա այսօր գերտերությունների միջև և, ցավոք սրտի, այդ մրցակցությունը խաղաղ միջոցներով լուծելի չէ։ Հետևաբար` քաղաքակրթական, տնտեսական, ռազմական կոնֆլիկտն այսպես, թե այնպես տեղի է ունենալու և դրա էպիկենտրոնում է լինելու հատկապես Կենտրոնական Ասիան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանը։ Պայթյունի ալիքները մեզ ևս պետք է հասնեն և մենք պետք է այդ ալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ պաշտպանությունը կառուցենք։ Դրա համար ունենք մի քանի տարի։
- Անդրադառնանք Ալիևի կոշտ հռետորաբանությանը։ Շուշիում Ալիևն ուղիղ սպառնալիք հնչեցրեց։ Համարժե՞ք էր ՀՀ կառավարության արձագանքը։
- Ի՞նչ պետք է ասի մեր կառավարությունը նրան։ Ի՞նչ ասի, ասի՝ ոչ մենք ինքներս քեզ կոչնչացնենք քո բնում, քո ծուխը կմարենք։ Ի՞նչ պետք է ասեն մերոնք։ Ասելու բան չունեն։ Ամեն ինչ ասվեց պատերազմի դաշտում։ Պատերազմից հետո քայլերի նոր ծրագիր չկա, որ դրա շրջանակում հակադարձումներ լինեն։ Այսինքն` առայժմ մեր իշխանությունները պարզապես ծեծվածի կարգավիճակով իրենց գոյությունն են պահպանում, ուրիշներն էլ այդ հարցում իրենց աջակցում են, որովհետև կոտրված, պարտված իշխանությունը թեթև թիրախ է, որի վրա կարելի է անընդհատ մատ թափ տալ և պատասխան չստանալ։ Իշխանությունը երկրի և ժողովրդի հետ նույնականացնելն այս իրավիճակում սխալ է։ Այդ իշխանությունն իր սխալներն է գործել և դրա համար իր հատուցումն է ստանում որպես պետության համար պատասխանատու ուժ, բայց այլևս ժողովրդի, քաղաքացիների կապն այս իշխանության հետ կարելի է խզված համարել։
Հարցազրույցը՝ Հասմիկ Կոշկարյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/05/2022 10:28 Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:25 Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»
- 07/05/2022 10:18 Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
- 07/05/2022 10:11 Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
- 07/05/2022 10:07 Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:00 Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
- 07/05/2022 09:48 Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/05/2022 23:51 Հերիք է քո մաղձը դուրս տաս,դա քեզ է միայն նսեմացնում. Վահան Բաբայանը` Արմեն Դարբինյանին
- 07/05/2022 21:57 Խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է. Արմեն Դարբինյան
- 07/05/2022 16:33 Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը.Արսեն Բաբայան
- 07/05/2022 16:23 Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2022 11:44 Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի. shamshyan.com
- 07/05/2022 08:50 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքում
- 07/04/2022 23:51 Կոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել է
- 07/04/2022 23:37 Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը