ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կասկած չունեմ, որ պետք է ունենանք ազգային պետություն. Հովհաննես Ավետիսյան 01/18/2021 22:58 | Մեկնաբանություն

Հրեաները իրենց պետության` Իսրայելի, պաշտոնական հիմնադրումը սկսել են 1948-ին: Ոչ պաշտոնականը սկսվել էր շատ ավելի վաղ, երբ հրեական զեոնիստական կառույցները աշխարհով մեկ գումարներ էին հանգանակում և Պաղեստինի տարածքներում հող գնում, նաև պետություն ունենալու համար համախոհներ շահում տարբեր միջազգային կառույցներում: Այս մասին ֆեյսբուքյան ի էջում գրում է Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:
«1948-ին, երբ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս այս տարածքներից, ՄԱԿ-ի կնքահայրությամբ առաջ են գալիս երկու պետություն` մեկը հրեական, մյուսը` արաբական: Հրեական զեոնիստական կառույցները ներկայացնում են թեկնածուներ և ձևավորում Ազգային Խորհուրդ, որը հավաք է կազմակերպում Թել-Ավիվում և հայտարարում իսրայելական պետություն ստեղծելու որոշումը: Կարևոր է նշել, որ խորհրդում ներգրավված անձանց միջև կային գաղափարական հսկայական տարբերություններ, սակայն նրանց միավորում էր մեկ բան` սեփական պետություն ունենալու գեր-գաղափարը: Այս խորհուրդը դառնում է Իսրայելի առաջին կառավարող մարմինը: Իսկ զեոնիզմի սիմվոլը դառնում է Իսրայելի խորհրդանիշ:
Այնուհետ որոշվում է, որ պետք է մի քանի ամսվա մեջ սահմանադրություն ունենան, սակայն առ այսօր Իսրայելը չունի սահմանադրություն: Փոխարենը ունեն օրենքներ, որոնք հայտարարված են հիմնական և մնացյալը չպետք է հակասության մեջ լինեն այս հիմնական օրենքներին:
Հրեաները դեռ փորձում են սահմանադրություն ունենալ, սակայն դա նրանց մոտ չի ստացվում: Նրանք ասում են, որ կարևոր է դրա ունենալը նաև այն պատճառով, որ իրենք շատ տարբեր հանրային շերտեր և միմյանց հետ հակասություններ ունեն և դրանց մեկտեղումը և բոլորի շահերի ձևակերպումը կարող էր այս փաստաթղթով լուծվել. Նաև սա դիտարկվում է փաստաթուղթ, որը կարտահայտեր բոլոր հրեաների հրեականության վերաբերյալ պատկերացումները: Հավանաբար սրանում է նաև կայանում դրա ստեղծման բարդությունը:
Իսկ ինչով է նրանց փորձը արժանի մեր ուշադրությանը:
Նրանք իրենց պետության հիմքում, նաև 1953-ին ընդունած պետական կրթության մասին օրենքում, դրել են երկու հիմնարար արժեք` հրեականություն և ժողովրդավարություն: Առաջինը, ի սկզբանե ազգայնականությունն է, հետևաբար հակադրվում է ժողովրդավարության սկզբունքներին: Հակադրվում է, քանի որ ազգայնականությունը ենթադրում է քո տեսակի առաջնահերթության սահմանում մյուս տեսակների վրա, կրոնական է, ոչ ներառական համայնավարություն է նաև ենթադրում, իսկ ժողովրդավարությունը մերժում է այս ամենը` պետության մեջ հարաբերությունների հիմքում դնելով մարդու իրավունքները և բացառելով մեծամասնության դիկտատուրան փոքրամասնության վրա (ազգային փոքրամասնությունների), նաև արժեվորելով ներառականությունը:
Հետևաբար, ինչպե՞ս են հրեաները համատեղել անհամատեղելին: Սա կարևոր է քնննարկել, հասկանալ, ընկալել և սեփականը ձևակերպել, քանզի մենք էլ այսօր կանգնած ենք նմանատիպ խնդիրների առաջ: Մենք պետության ձևի և բովանդակության վերարժեվորման առաջ ենք կանգնած:
Օրինակ, կան մարդիկ, նաև հեղինակավոր, որոնց թվում է, թե ժողովրդավարությունն էր պատճառը, որ պատերազմում տանուլ տվեցինք:
Կասկած չունեմ, որ պետք է ունենանք ազգային պետություն, բայց նաև մեր տեսակի պահպանումը մեր հողերի վրա երաշխավորելով` չպետք է ստորադասենք մեր հասարակարգի ու հանրային հարաբերությունների մաս դարձած տեսակներին:
Չնայած որ ունենք սահմանադրություն, այն խորությամբ չենք ընկալել, դրա համախմբող և ուժ տվող դերը չենք հասկացել, գործի չենք դրել շատ դրույթներ, որոնք ամրագրված են, օրինակ սոցիալական շուկայական տնտեսության գաղափարախոսությունը: Վերջին տարիները այս առումով աղետալի էին, փաստն է համահարթ հարկային համակարգը, որը դեմ է սոցիալական պետության գաղափարախոսությանը:
Եվ այսպես` ազգային սոցիալական ժողովրդավարական պետություն: Կարծում եմ սա է մեր ճանապարհը»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/03/2021 10:07 Հայկ Մարությանն աշխատանքի է ընդունել Փաշինյանի կողմից ազատված մարդու. «Ժողովուրդ»
- 03/03/2021 08:43 Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել. ինչպես լեզու գտնել անկախ պատգամավորների հետ․ «Ժողովուրդ»
- 03/03/2021 08:40 Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր․ «Հրապարակ»
- 03/03/2021 08:37 Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը․ «Հրապարակ»
- 03/03/2021 08:34 Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել․ «Ժողովուրդ»
- 03/03/2021 08:30 Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը․ «Հրապարակ»
- 03/03/2021 08:28 Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպմանը կպնդի՞ ԳՇ պետի վերաբերյալ պահանջը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/04/2021 00:31 Իսկ հարցրել եք՝ մենք՝ ծնողներս, ի՞նչ ենք ուզում. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
- 03/03/2021 23:59 Հայ մարդուն դիպուկահարի նշանոցի տակ պահելու հրաման տվողն ու հրաման կատարողն առնվազն թուրք են. Մակինյան
- 03/03/2021 23:38 2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ. Մինասյան
- 03/03/2021 22:11 Ընտրությունների կեղծել ցանկանալն ու դա կարողանալը տարբեր բաներ են. Պլան D. Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները