ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դադիվանքի կյանքը՝ կապիտուլացիայից հետո 01/18/2021 22:51 | Վերլուծություններ

Նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլացայի ակտից հետո, ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հայտնված Դադիվանքի վանական համալիրում իրավիճակն այլ կերպ դասավորվեց:
Ի տարբերություն Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հայկական հարյուրավոր այլ սրբատեղիների, Դադիվանքը, գտնվելով թշնամու անմիջական վերահսկողության տակ, այնուամենայնիվ, շարունակում է մնալ և գործել՝ որպես չխոնարհված եկեղեցի: Վանական համալիրն իր գործունեությունը չդադարեցրեց նաև պատերազմի ահասարսուռ օրերին, որտեղ ուխտավոր հավատացյալների հոսքը չդադարեց անգամ ամենադաժան ու թեժ մարտերի օրերին նույնիսկ: Եկեղեցին մշտապես մարդաշատ մնաց՝ ուխտավոր հավատացյալների չդադարող հոսքի և Հայ առաքելական եկեղեցու հավատավոր դասի ներկայացուցիչ՝ Դադիվանքի վանահոր՝ արժանապատիվ քահանա՝ տեր Հովհաննեսի ամենօրա անդուլ աշխատանքի շնորհիվ:
Վանական համալիրում իրավիճակը կտրուկ շրջադարձ ստացավ, սակայն, կապիտուլացիոն ակտի ստորագրումից հետո, երբ եկեղեցին՝ վանքապատկան ողջ տարածքով, ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հայտնվեց: Այսպիսով, խափանվեց Արցախի խորհրդանիշերից մեկը համարվող հոգևոր կառույցի նախկին ամենօրյա գործունեությունը, հավատավոր ուխտավորներն, այլևս զրկվեցին՝ վանական համալիր այցելելու նախկին անարգելք հնարավորույթյունից, թշնամու տարածքում հայտնված Դադիվանքի պահպանության և անվտանգության երաշխիքներն իրենց վրա վերցրին ու ստանձնեցին Արցախում ծառայության անցած ռուս խաղաղպահ զորքերը:
Կապիտուլացիոն ակտի ստորագրումից հետո թշնամու տարածքում հայտնված վանքը, սակայն, մեկ օր անգամ առանց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հովվի չմնաց: Հրադադարից հետո, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, պարբերաբար, Դադիվանքի վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացնելու համար այնտեղ էին մեկնում հոգևորականների խմբեր, ովքեր հերթափոխով ծիսական արարողություններ և վանքախնամ աշխատանքներ են կատարում Դադիվանքում՝ մինչ օրս:
Պատկերացում կազմելու համար՝ ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում է շարունակում հոգևոր գործունեությունը Դադիվանքի վանական համալիրը, հրադադարի ռեժիմից հետո՝ թշնամու տարածքում հայտնվածի կարգավիճակում, «Փաստինֆո» լրատվականը զրուցեց պատերազմից ավարտից հետո, Վեհափառ հայրապետի տնօրինությամբ, այնտեղ ծառայության մեկնած հայր Մովսես Սարգսյանի հետ: Հայր Մովսեսը Դադիվանք՝ հոգևոր ծառայության է մեկնել առաջնագծից, որտեղ, պատերազմի թեժ օրերին, գնդերեցի կարգավիճակով հայկական Զինված Ուժերում ծառայություն էր իրականացնում, անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ ձեռքը վերցնել նաև զենքը: Դադիվանքի հետպատերազմյան կյանքի մասին՝ հոգևորականի հետ զրույցի առաջին րոպեներն իսկ սարսռեցնող զգացողություն են թողնում…
Պարզվում է՝ գտնվելով ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, վանքի տարածքը զրկված է կապի բոլոր միջոցներից: Հայր Մովսես Սարգսյանը պատմում է՝ իր այնտեղ գտնվելու ընթացքում, արտաքին աշխարհի հետ հաղորդակցություն հաստատելու համար, վանքում հոգևոր ծառայություն իրականցնող և այնտեղ բնակվող հոգևորականներն, իրենց ձեռքի տակ միայն հատուկ ռադիոապարատներ են ունեցել՝ ռացիա, որով, անհրաժեշտության պարագայում, կապ են հաստատել մոտակայքում գտնվող հայկական դիրքի կամ ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ: Հայր Մովսեսը պատմում է՝ Դադիվանքում հոգևոր ծառայության մեկնած հայ հոգևրակններն այնտեղ հոգևոր – ծիսական արարողություններ են կատարում, զբաղված են նաև վանքախնամ աշխատանքներով. «Ինչպես ընդունված է Հայ Առաքելական եկեղեցում, ամեն կիրակի Դադիվանքում սուրբ և անմար պատարագ է մատուցվում: Հավատավոր ուխտավորները՝ տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղպահ զինվորների ուղեկցությամբ, Ստեփանակերտից հատուկ երթուղիներով սրբատեղի են հասնում և մասնակցում հոգևոր – ծիսական արարողությանը: Վանական համալիրի հարևանությամբ տեղակայված է ռուսական խաղաղպահ զորքերի ստորաբաժանումը, որտեղ ծառայություն իրականացնող ռուս զինվորականները հսկում են վանքի անվտանգությունը»:
Անդրադառանալով հրադադարի ռեժիմի հաստատումից հետո այլազգիների՝ Դադիվանք այցելությունների կամ այնտեղ ծիսական արարողություններ կատարելու թեմային, Հայր Մովսեսը պատմում է՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, վանական համալիրում, իր ունեցած տեղեկություններով, երեք այցելություն են կատարել միայն ադրբեջանաբնակ քրիստոնյա ուդիները. «Ես Դադիվանքում եղել եմ համալիրի հանձնման առաջին 15 օրերի ընթացքում: Իմ այնտեղ եղած ժամանակ ուդիների այցելություններ չեն եղել: Նրանք եկել են ավելի ուշ: Իմ ունեցած տեղեկություններով, վանական համալիրի տարածքում ուդիները ուխտավորի կարգավիճակում աղոթք ու շրջայց են կատարել և հեռացել են: Ինչ վերաբերում է ծիսական արարողակարգերի կատարմանը, ապա, բնականաբար, կրոնական այլ պատկանելիության հոգևորականները մեր խորանում պատարագներ անելու իրավասություն չունեն, սակայն վանքի տարածք այցելություններ կատարել կարող են»:
Հայր Մովսեսը պատմում է՝ տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղպահների հետ հայ հոգևորականների հարաբերությունները լավ են, կողմերն իրար հետ բարիդրացիական և ընկերական շփումների մեջ են: Վերջինս ասում է՝ ռուս խաղապահները զբաղված են վանքի ու վանքապատկան տարածքի պահպանության և անվտանգության հետ կապված հարցերով, որովհետև վանական համալիրն ամբողջությամբ և փաստացի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում է: Հետևաբար, վանքի չորս բոլորը ռուս խաղաղապահների հենակետերն են, ովքեր հսկում են, որպեսզի վանքապատկան տարածքում կողմնակի մարդկանց ելումուտ տեղի չունենա, այսպիսով, ապահովելով վանքի և վանքում ապրող հոգևորականների անվտանգությունը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/04/2021 10:01 Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ»
- 03/04/2021 09:58 Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին. «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:56 Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»
- 03/04/2021 09:53 Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:51 Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ»
- 03/04/2021 09:49 Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»
- 03/04/2021 09:46 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/04/2021 00:31 Իսկ հարցրել եք՝ մենք՝ ծնողներս, ի՞նչ ենք ուզում. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
- 03/03/2021 23:59 Հայ մարդուն դիպուկահարի նշանոցի տակ պահելու հրաման տվողն ու հրաման կատարողն առնվազն թուրք են. Մակինյան
- 03/03/2021 23:38 2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ. Մինասյան
- 03/03/2021 22:11 Ընտրությունների կեղծել ցանկանալն ու դա կարողանալը տարբեր բաներ են. Պլան D. Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները