ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դպրոցական մեծաքանակ գույքն ուղևորվել է Հայաստան Նիդերլանդներից 01/16/2021 17:39 | ԼՐԱՀՈՍ

Օրերս «Նիդերլանդական Օրագիրը» հայտարարել էր բարեգործական դպրոցական գույքը Հայաստան տեղափոխող վերջին 6-րդ կոնտեյների դրամահավաքի մասին (3,000 EUR): Գումարներ այս անգամ հանգանակել են նաև Օրագրի ընթերցողները, ինչը շատ խրախուսելի է։ Նիդերլանդներում ՀՀ Դեսպանությունը ևս սիրով միացել է այս հրաշալի նախագծին։ Եվ այսպես, համատեղ ուժերով մենք՝ բոլորս, կարողացանք հոգալ նաև վեցերորդ կոնտեյների ֆինանսական ծախսերը։
Շնորհակալ ենք 6-րդ կոնտեյների դոնորներին՝
1. Նիդերլանդներում ՀՀ Դեսպանություն – 1,000 EUR
2. Aardbeienkwekerij Lam՝ Դավիթ Աբրահամյան – 950 EUR
3. IZI GROUP BV – 500 EUR
4. K A Lucas – 200 EUR
5. Aannemersbedrijf Garant – 100 EUR
6. Hr P Sadoyan – 100 EUR
7. Mw A Aslanyan – 50 EUR
8. Hr E Zargarjan – 50 EUR
9. Hr D Zaruchian – 50 EUR
Նախորդ 5 կոնտեյներների ֆինանսավորողներն էին՝
1. Տավրոս Ասլանյան – 3,000 EUR
2. Արազ Օզբիլիս – 3,000 EUR
3. «Կանչող ձայն» երիտասարդական կազմակերպություն և Հայ ավետարանչական համայնք – 6,000 EUR
4. Մարինա Տրանսպորտ – 2,000 EUR
5. Հայկ Ասլանյան, Արտակ Բալայան, Գրիգորի Մաղակելով, Էդվարդ Գրիգորյան – 1,000 EUR
ԲՈԼՈՐ 6 ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱԶՄԵԼ Է՝ 18,000 EUR:
Հարկ ենք հանարում նշել, որ հոլանդական ՀԿ-ի կողմից մեծաքանակ բարեգործական գույքը տեղափոխելու և մաքսազերծելու ընթացքում կառաջանային որոշակի դժվարություններ։ Նիդերլանդներում ՀՀ Դեսպանությունը սիրով ընդունել է Տավրոս Ասլանյանի և իր թիմի խնդրանքը՝ համաձայնելով հանդես գալ՝ որպես ուղարկող կողմ/կազմակերպություն, իսկ Հայաստանում ունենալ վստահված անձեր՝ ի դեմս Տավրոսի և իր թիմի։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կհեշտացնի դպրոցական բարձրորակ գույքը բարեգործական որակելու գործընթացը, և երիտասարդները զերծ կմնան ավելորդ բյուրոկրատական քաշքշուքներից։
Որպես ընդունող կողմ երիտասարդ բարերարները ընտրել են հայաստանյան «Լիարժեք կյանք» ՀԿ։ Այս պահին պատրաստվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ գույքը Հայաստանում բարեգործական որակելու համար։ Ըստ պայմանավորվածության, հայաստանյան ՀԿ մաքսատնից կստանա բարեգործական գույքը, և՝ ծրագրի կազմակերպիչների ուղեկցությամբ, այն միանգամից կտեղափոխվի նախապես ընտրված պահեստ Գյումրիում։ Գույքը Հայաստանում տնօրինելու են Նիդերլանդներից հատուկ այս նախագծի իրականացման համար Հայաստան ժամանած նիդերլանդահայերը։ Արդեն նույնիսկ ունեն ընտրված և իրենց հետ Նիդերլանդրերից ժամանող վստահելի պահեստապետ՝ պարոն Սամվելը։
Անչափ շնորհակալ ենք գրեթե երկու շաբաթ անընդմեջ մասշտաբային բանվորական աշխատանք կատարած մեր նիդերլանդահայերին՝ մի մարդու պես ժամերի ընթացքում համախմբվելու և այս գեղեցիկ նախագծին միանալու համար։ Հույսով ենք, որ գոհացնող արդյունքը կլինի նմանատիպ թափանցիկ և վստահելի բարեգործական մեծ նախագծերի վերածնունդը։
Կոնտեյներներն արդեն ճանապարհին են։ Տրանսպորտային ծառայությունն իրականացնում է «ՄԱՐԻՆԱ ՏՐԱՆՍՊՈՐՏ» նիդերլանդահայ ընկերությունը։ Նիդերլանդներից բարերարների խումբը շուտով կուղևորվի Հայաստան։ «Նիդերլանդական Օրագիրը» դեռ կանդրադառնա այս նախագծին և կշարունակի ակտիվ աջակցել դրա թափանցիկության ապահովմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 12:54 Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. Թևանյան
- 02/28/2021 11:46 Դիակը ձեռնտու է կոլեկտիվ Արեւմուտքին, նա Ռուսաստանի հանդեպ «պրովոկատոր այծի» դեր է կատարում. քաղաքագետ
- 02/28/2021 11:20 Կամ պետության ու բանակի հետ ես, կամ՝ թուրքերի պաշտպանյալ կապիտուլյանտի. Շարմազանով
- 02/28/2021 11:09 Ռազմական դրությունը չվերացնելով գործող իշխանությունն ընկել է իր թակարդը. Զոհրաբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները