ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեկ աշակերտիս հուղարկավորությունն էր, պատիվ եմ ունեցել՝ լինել հերոսի ուսուցչուհի. Կրթական համալիրում բանակի համար քողարկող ցանցեր են հյուսում 10/16/2020 21:14 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Արեգնազան կրթահամալիրի դասասենյակներն ու միջանցքները վերածվել էին մեծ կարի արհեստանոցի։ Դպրոցական աշնանային արձակուրդները ծնողները, ուսուցիչները և կրթահամալիրի սաները առաջնագծում կռվող զինվորներին օգնելու համար են ծառայեցնում։ Ժամացույցի պես աշխատում են, աշխատանքը հավասար բաժանել են, մարտական տրամադրված բանակի համար քողարկող ցանցեր են հյուսում։
«Առայժմ թիկունքում ենք օգնում, հարկ եղած դեպքում զենք ենք վերցնելու։ Այս պահին առաջնագծում եմ, մտածում եմ՝ ոնց զինվորի համար օգտակար լինեմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
Արեգնազան կրթահամալիրի ուսուցչուհի տիկին Քրիստինայի որդին առաջնագծում է։ Ասում է՝ օր ու գիշեր կրթահամալիրում կարի արտադրամասից նվիրաբերած կտորներով ցանց են հյուսում, մինչև այդ էլ քնապարկեր են պատրաստել՝ ուղարկել առաջնագիծ։ Մեր նկարահանման ընթացքում զինծառայող որդին զանգահարեց՝ ասաց ամեն ինչ կարգին է։
«Ես 4 զավակ ունեմ՝ երեք աղջիկ, մեկ որդի։ Որդիս զանգում է, միակ բանը, որ ասում է՝ ես ցենտր եմ։ Զանգահարեց, ասացի, որ ցանց ենք հյուսում՝ միանգամից հասկացավ ինչի համար։ Պատերազմի առաջին օրերից առաջարկ եղավ քնապարկեր, պարկեր, ծածկոցներ, ապա պաշտպանիչ ցանցեր կարելու։ Օր ու գիշեր՝ արդեն երրորդ օրն է այստեղ են բոլորը, դպրոցի բոլոր մասնաշենքերն օգտագործում ենք։ Արդեն 6-րդ ցանցն ենք կարել»։
Ծնողները, ուսուցիչները՝ բոլորը առաջնագծում կռվող որդի, բարեկամ ու հարազատ ունեն։ Ամեն զանգ ստանալիս ավելի են ոգևորվում։ Ասում են՝ զինվորներն են իրենց «Դուխ» տալիս։ Տիկին Լիլիթը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է, ասում է՝ մենք պարտավոր ենք, պիտի լինենք թիկունքում մի բռունցք դարձած, յուրաքանչյուրս իր ներդրումը պիտի ունենա։
«Չեմ կարծում կա մարդ, որ առաջնագծում ծանոթ չունի։ Իրենք պիտի իմանան, որ թիկունքն ամուր է, թիկունքում պիտի իմանան՝ առաջնագծում ամուր են։ Դեռ երեկ աշակերտիս հուղարկավորությունն էր, պատիվ եմ ունեցել՝ լինել հերոսի ուսուցչուհի»։
Արեգնազանի ուսուցչուհի տիկին Եգանյանի թոռնիկն էլ է առաջնագծում՝ պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում է սովորում։
«Ես մի քիչ հուզվում եմ, երբ թոռնիկս զանգում է, ինքն է մեզ դուխ տալիս։ Թոռնիկս կոփված տղա է։ Երևի ես տատիկն եմ, դրա համար եմ մի քիչ հուզվում»։
Կրթահամալիրի 11- ամյա սաներն էլ երրորդ օրն է՝ ցանցի վրա հատ առ հատ զինվորական կտորներ են ամրացնում։ Հստակ գիտեն՝ ինչի համար է պաշտպանիչ ցանցը, ասում են, որ տանկերի վրա գցեն՝ անօդաչուն չտեսնի։
Ծնողները կտորները կտրում, հյուսում են՝ մտքներին զինվոր տղաներն են։ Բոլորը գիտեն, որ հաղթելու ենք։ Հաղթելուց հետո, ասում են` մի լավ բարձրաձայն բղավելու են։
«Ոնց ուղարկել ենք նույն ձև հետ գան, թող ոչ մեկի գլխից մազ չպակասի»,- մաղթում էին բոլոր ծնողները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ