ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը փորձում է անել ամեն հնարավորը, որ արտահերթ ընտրություններն ինքը կազմակերպի. քաղտեխնոլոգ 12/07/2020 11:52 | Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը արձանագրեց այն, ինչ մեկ ամիս է արդեն խոսվում է, այն է՝ Փաշինյանը կամա, թե ակամա ինքն է հրահրել պատերազմը, այն պարագայում, երբ ԳՇ պետը դեռևս հունիս ամսին զգուշացնում էր, որ լայնածավալ պատերազմի դեպքում, որևէ ռեսուրս չունենք հաջողություն հասնելու։ Նա փաստեց, որ երբ երկրի ղեկավարը գիտի, թե ինչ պետք է անի, որ գործը պատերազմի չհասցնի, բայց արեց լրիվ հակառակը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Ըստ քաղտեխնոլոգի՝ երկրորդ նախագահի հաջորդ կարևոր հայտարարությունն այն էր, որ Փաշինյանը բանակցային գործընթացում բավականին կոմֆորտային ժառանգություն է ստացել, և եթե չլինեին Փաշինյանի զրոյական կետից սկսելու փորձերը, որոնք չունեին որևէ հետևողականություն, կարելի էր բանակցային գործընթացը շարունակել և խուսափել պատերազմից:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 5-ի ուղերձին՝ քաղաքագետը նկատեց,որ վարչապետի ուղերձների հիմնական իմաստը նույնն է՝ ստացել եմ բանակցային ծանր ժառանգություն, բանակը պատրաստված չէր.
«Նրա ուղերձների հիմնական նպատակը նույնն է, ամեն ինչ բարդել նախկինների վրա, սա Նիկոլ Փաշինյանի հիմնական ռեպերտուարն է, որը վերաբերում է գրեթե բոլոր հարցերին՝ տնտեսություն, ներքաղաքական իրավիճակ, թե ցանկացած այլ ոլորտ, միևնույնն է, հիմնականում մեղավորը նախկիններն են»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ անկախ նրանից, թե անցած 30 տարիներին բանակցային ինչ հաջողություններ և անհաջողություններ են եղել, փաստն այն է, որ կապիտուլյացիան ստորագրվել է Փաշինյանի իշխանության օրոք։
«Ոչ ոք չի ասում, որ նախկին երեք նախագահների օրոք միայն բանակցային հաջողություններ են եղել, բայց առնվազն ստատուս-քվոն պահպանվել է, բանակցային գործընթացը ընթանում էր, եթե կար էլ 5+2 սխեմա, այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը թույլ էր տալիս ստատուսի շուրջ բանակցել, իսկ հմուտ դիվանագիտության պարագայում կարելի էր խուսափել պատերազմից»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Վերջինս վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան արդարացնելու փորձերը որևէ կերպ չեն հաջողելու, քանի որ դա իրողություն է, իսկ նրա իշխանության մնալու ամեն րոպեն արժենում է հայրենիքի սահմանային կորուստներ։
«Նիկոլ Փաշինյանը անմխիթար վիճակում է, պարտված վիճակում ինչպես կարող է շարունակել բանակցությունները մի մարդու հետ, որն ամեն օր իրեն ծաղրում է, հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը փորձեց հակադարձի Ալիևին՝ փորձելով ցույց տալ իր տեղը»:
Անդրադառնալով նաև ուղերձում վարչապետի արտահայտած այն մտքին, թե նոյեմբերի 9-ի հարձակման նպատակը կառավարության ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր, որ ճշմարտություններ չբացահայտվեն պատերազմի մասին, քաղտեխնոլոգը ասաց.
«Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ ակցիայի նպատակը կառավարության անդամների ֆիզիկական ոչնչացումն էր, անցել է մեկ ամիս, այդ ինչ լուրջ բացահայտումներ են արել կառավարության անդամները , որ նրանց պետք է ոչնչացնեին:Սա Փաշինյանի ֆեյսբուքյան հայտարարությունն էր, զուտ քաղաքական թեմաներ հորինելու և շեղելու համար»:
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ բոլոր բացահայտումները, որոնք այս ընթացքում անում են սպայակազմի ներկայացուցիչները և պատերազմի մասնակիցները, ձեռք չեն տալիս այսօրվա իշխանություններին, շատ նոր կասկածներ են առաջացնում, ինչի պատճառով էլ իշխանությունը արհեստական օրակարգեր հնարում:
Քաղտեխնոլոգը վստահեցնում է՝պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով և քննվեն այս պատերազմի հանգամանքները՝ թարմ հետքերով.
«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ կա հասարակական պահանջ և իրավիճակը պահել անհնար է:
Իմ քայլը հասկանում է, որ արտահերթ ընտրություններ անխուսափելի են, ուղղակի ցանկանում են ժամանակ շահել:Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպես անել, որ արտահերթ ընտրություններն ինքը կազմակերպի, քանի որ հույս ունի, որ այդ պարագայում կկարողանա իր ձեռքում կենտրոնացնել վարչական ռեսուրսը և ընտրական հանձնաժողովների վերահսկողություն»,-զրույցի վերջում ասաց Վիգեն Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ