ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը փորձում է տարբեր տիպի ճնշումներով քաղաքական մրցակիցների բերանը փակել. քաղտեխնոլոգ 06/06/2020 16:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառման խոսքի որակից, բովանդակությունից պարզ է, որ ուղղակիորեն ակնարկվում է՝ կան քրեական գործեր ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի մտերիմների առնչությամբ, որոնք Ծառուկյանի ընդդիմադիր դիրքորոշման ակտիվացման պայմաններում կարող են նոր թափով ակտիվացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 5-ին, ԲՀԿ քաղխորհրդի հրատապ նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ասել էր, որ ժողովուրդը, պետությունը փորձադաշտ չէ և որ կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի։ Գագիկ Ծառուկյանի ելույթին ֆեյսբուքյան գրառման միջոցով անդրադարձել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը. «Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»,-գրել էր Մանե Գևորգյանը։
Վիգեն Հակոբյանը կարծում է՝ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարության մեջ ավելի քան թափանցիկ երևում է, որ փորձ է արվում ընդդիմությանը վախեցնել քրեական գործերով։ Դիտարկմանը՝ որքանով է ճիշտ ժողովրդավարական երկրում ընդդիմախոսների ձայնը լռեցնելու համար քրեական գործերի մասին խոսել, քաղտեխնոլոգը նկատեց՝ եթե համարենք, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ապա ճիշտ չէ. «Հայաստանը, սակայն, հեռու է ժողովրդավարական երկիր կոչվածից։ Շատ դժվար է բնորոշել, թե Հայաստանն ինչ տիպի երկիր է։ Կարծում եմ՝ Հայաստանում այսօրվա դրությամբ բավականին քաոսային իրավիճակ է։ Եթե մեզ համարում ենք ժողովրդավարական երկիր, այդ պարագայում պարզ է, որ ուղղակիորեն քաղաքական գործունեության վրա ճնշում գործելու ակնհայտ էլեմենտներ կան»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Վերջինս կարծում է՝ խնդիրը նրանում չէ՝ Նիկոլ Փաշինյանը կամ այսօրվա իշխանությունը լեգիտիմ է, թե ոչ, քանի որ ըստ քաղտեխնոլոգի՝ դա ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Խնդիրն այն է, որ իշխանությունն արդյունավետ չէ և տապալում է հակաճգնաժամային միջոցառումները. «Երկիր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով հայտնվել է ճգնաժամային իրավիճակում և այս պայմաններում անհրաժեշտ էր հակաճգնաժամային լուրջ մենեջմենթ, լուրջ կառավարում, իսկ իշխանությունը ցույց տվեց, որ ունակ չէ, պատրաստ չէ նման պայմաններում աշխատելու և ցանկություն էլ չունի նույնիսկ այսօրվա ակնհայտ տապալումներից հետո շտկի իր գործունեությունը։ Այսինքն իշխանությունը ցույց չի տալիս ինչ-որ բան փոխելու պատրաստակամություն։ Համարում է, որ ամեն ինչ բնական է, և բոլորը մեղավոր են, որ այսպիսի իրավիճակ է ու փորձում է անընդհատ տարբեր տիպի ճնշումներով քաղաքական մրցակիցների բերանը փակել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ այսօր իրավիճակն է ընդդիմադիր իշխանություններին։
Պետք է լուծել մի շարք խնդիրներ, որոնք, սակայն, իշխանությունը Վիգեն Հակոբյանի խոսքով տապալում է։
Եթե նախկինում նրանք որպես հիմնական տեխնոլոգիական հնարք օգտագործում էին «մենք չլինենք, նախկիններն են գալու» արտահայտությունը, ապա քաղտեխնոլոգը արձանագրում է՝ խոսքն արդեն ոչ թե նախկինների, այլ նորմ այլընտրանքային ուժերի մասին է, որոնք չեն կարող ուղղակիորեն նախկինների հետ կապ ունենալ. «Ընդհանրապես կենսագրություն ունեցող քաղաքական ուժերն այս կամ այն չափով կարող ենք կապել և՛ նախկինների, և՛ նախկինների նախկինների, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի հետ»,-ասաց քաղտեխնոլոգը։
Վերջինս ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի մոտ հիմնական խնդիրները սկսվելու են այն ժամանակ, երբ ձևավորվեն այլընտրանքային նոր ուժեր ոչ թե նախկիններից, այլ նոր ուժերից. «Այդ նոր ուժերն արդեն ձևավորվում են։ Նրանց հետ աստիճանաբար կոնսոլիդացվում են այն ուժերը, որոնք այսպես ասած ինչ-որ չափով կապված են եղել նախկին իշխանությունների հետ, բայց շատ տարբեր փուլեր են անցել։ Արդեն տեսնում ենք, որ բոլորը տարբեր ֆորմատներով, տարբեր ձևերով պահանջում են այսօրվա իշխանությունների հրաժարականը։ Այդ կոնսոլիդացիան բավականին ծանր շոկի մեջ է գցում իշխանությանը և իսկապես վտանգ են զգում, հատկապես իշխանափոխությունից հետո այսօր նրանք գտնվում են այսպես ասած իրենց ռեյթինգի ամենացածր նշանակետում։ Պրոցեսը ցույց կտա՝ ինչ կլինի»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ