ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբի ստեղծման գաղափարը վաղուց հասունացած է. Վիգեն Հակոբյան 10/17/2020 20:45 | Քաղաքական
Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբի ստեղծման գաղափարը վաղուց հասունացած է։ Պատերազմական գործողություններից սկսվելուց ի վեր շատերն էին խորհուրդ տալիս, որ իշխանությունները փորձեն աշխատանքներում ներգրավել երկրի որոշ նախկին ղեկավարների՝ ՀՀ և ԱՀ նախագահներին, վարչապետներին և այլ նախկին պաշտոնյաների, անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ կան թե՛ քաղաքական, թե՛ մարդկային։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերն այսօր հայտարարությամբ են հանդես եկել՝ առաջարկելով կառավարությանը ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով, հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց։
Հակոբյանի խոսքով՝ բոլորը բավականին փորձված են, բոլորը փաստացի կամ անցել են պատերազմի բովով, կամ արտակարգ իրավիճակներում տնտեսություն են ղեկավարել և նման ռեսուրսների միաձուլումը, կոնսոլիդացիան կարող է միայն օգուտ տալ։ Բացի այդ, դա իր մեջ նաև բարոյահոգեբանական իմպուլս-մեսիջ է պարունակում, հասարակությունը պետք է մի կողմ դնի բոլոր տարաձայնությունները, որոնք կան, և լծվի մեկ կետին խփելուն։ Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ ստեղծվել է Պաշտպանության պետական կոմիտե, որը կոորդինացնում էր ամբողջ աշխատանքը՝ պաշտպանության կազմակերպման և այլն, թեպետ այն ժամանակ էլ կային պետական կառավարման մարմիններ։ Այս նախաձեռնությամբ ևս առաջարկվում է ստեղծել պետական մարմին, որը կզբաղվի պետական պաշտպանության ֆունկցիաներով՝ ոչ միայն ռազմական առումով, այլև՝ հատուկ դրության պայմաններում տնտեսությունը կառավարելու, քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու։
Քաղտեխնոլոգը նկատեց, որ պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից նման գաղափարներ արդեն կային՝ գոնե սոցիալական ցանցերում, փորձագետների վերլուծություններում և այլն։ Այսինքն՝ դա հասունացած գաղափար է։ Բանախոսը նաեւ հիշեցրեց, որ Արցախում՝ ռազմական և քաղաքական ղեկավարությունը նախկին իշխանության ներկայացուցիչներին, հատկապես՝ ռազմական գործիչներին ներգրավվեցին ռազմական գործողությունների, գուցե, պլանավորման գործընթացին, ինչը բավականին լավ ընկալվեց հանրության կողմից։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պաշտոնյա՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից և վերջացրած Սերժ Սարգսյանով, ոչ միայն փորձառու են և գիտելիքների են տիրապետում, այլև՝ հսկայական կապեր, հնարավորություններ ունեն և յուրաքանչյուրը կարող է մեծ օգուտ տալ ընդհանուր գործին՝ օգտագործելով բոլոր ռեսուրսները՝ սկսած ռազմական ոլորտից, վերջացրած՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ոլորտներով։
Հակոբյանը գտնում է, որ իշխանությունը պետք է այդ ռեսուրսն օգտագործի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ