Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ․ Չալաբյան 09/26/2020   10:15  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ դատարանի որոշմանը։

Նա մասնավորապես, գրել է. «Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում ընդունեց։ Արտաքուստ կարող է թվալ, որ հարցը իրավական դաշտում է, եղել է ընտրակաշառքի բաժանում կոնկրետ պատգամավորության թեկնածուի կողմից, նա էլ այդ միջոցները ստացել է Գագիկ Ծառուկյանից, ուստի օրենքը պետք է երկրում գերիշխի, և ոչ ոք այդ օրենքից բարձր չի։

Իրականությունը սակայն շատ ավելի բարդ է, և կա առնվազն մի քանի պատճառ, որոնք խոսում են նրա մասին, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից օրենքը կարող է առնաձնապես չշահել, իսկ Հայաստանը՝ որպես երկիր, էապես տուժել։

ա) Նախ, հենց օրենքի դաշտում, կալանավորումը օգտագործվում է որպես խափանման միջոց, եթե կա տվյալ անձի կողմից քննությանը խոչընդոտելու իրական վտանգ։ Այստեղ հիշեցնեմ, որ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ հայտնի նիստի ժամանակ պնդում էր, որ քննությունը արդեն մի քանի ամիս ընթացքի մեջ է, բավարար փաստեր են հավաքված, որոնք հիմք են տվել մտնել հայցադիմումով ԱԺ, ուստի տարօրինակ է հիմա այն պնդումը, որ Գագիկ Ծառուկյանը այս փուլում կարող է խանգարել քննության ընթացքին։ Ակնհայտ է նաև, որ լինելով ազդեցիկ քաղաքական ուժի ղեկավար, նա չի փորձելու երկրից հեռանալ և դրանով խուսափել պատասխանատվությունից, ուստի ընտրված խափանման միջոցը դժվար թե ծառայում է բուն քննության շահերին, այլ ունի իր մեջ ընդգծված քաղաքական պատվերի տարրեր։

բ) բուն քննվող գործը, իմ տեսակետից, ևս խիստ խնդրահարույց է, եթե նույնիսկ ընտրակաշառք բաժանվել է։ Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանյան ընտրություններին ընտրակաշառք բաժանվել է համատարած, տարբեր ուժերի կողմից, տարբեր ձևերով, և ստացվել է տասնյակ և գուցե հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից։ Զուտ օրենքի տեսանկյունից, սա քաղաքական կոռուպցիա է և պետք է պատժվի, բայց սառը տրամաբանության տեսակետից, եթե մի բան համատարած է եղել, ապա օրենքի տառացի կիրառումը կբերի նրան, որ երկրի բնակչության զգալի մասը հանցագործ կդառնա։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակներում պետք է համաներում և հաշտեցում տեղի ունենա, խաղի նոր կանոններ սահմանվեն, անցյալում տեղի ունեցած գործերը փակվեն, և օրենքի խիստ կիրառումը տարածվի միայն ապագայի վրա, երբ այդ խաղի կանոնները այլևս բոլորի համար հստակ են։ Այլապես, եթե փորձենք յուրաքանչյուրին պատժել վերջին երեսուն տարվա ընթացքում կատարած յուրաքանչյուր զանցանքի համար, երկրի բնակչության մեծ մասը կամ պետք է հանցագործ դառնա, կամ երկրից փախչի պատժից խուսափելու համար։

գ) Եվ վերրջապես, ակնհայտ է այս ամենի քաղաքական կողմը։ Գագիկ Ծառուկյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի մերժել, որ մեր երկրի բնակչության որոշակի հատվածի համար այս մարդը քաղաքական առաջնորդ է, այլապես նա անցած ընտրույթուններին երկրորդ տեղը չէր գրավի։ Երբ որ իշխող քաղաքական ուժը, օգտվելով իր փաստացի մենաշնորհային իշխանությունից, իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ, դա բերելու է միայն փոխադարձ ատելության և թշնամանքի խորացման։ Մենք արդեն երկու և կես տարի ապրում ենք այդ ատելության մթնոլորտում, հուլիսյան իրադարձություններիվց հետո սկսում էր թվալ, որ մենք արտաքին վտանգին հանդիման, կարող ենք սկսել վերջապես վերականգնել այրված կամուրջները ու ներազգային համաձայնության գալ, բայց հիմա այս անհեթեթ կալանավորումը մեզ նորից շպրտելու է ատելության և ինքնաոչնչացման դաշտ։

Այս ամենին գումարվում է հակառակորդ երկու երկրներից հնչող հայատյաց հոխորտանքը, պատերազմական գործողություններ սկսելու այս անգամ արդեն անթաքույց սպառնալիքները, արտաքին աշխարհի անտարբեր կեցվածքը, որն արդեն հոգնել է "Նոր Հայաստանի" արկածախնդիր և անկանխատեսելի իշխանություններից։ Արտաքին վտանգին ընդառաջ, երկիրը և ժողովրդին համախմբելու փոխարեն, նրանք հերթական անգամ տանում են այն պառակտելու, թշնամանք սերմանելու, մարդկանց իրար դեմ հանելու ճանապարհով։ Այս ամենը չի կարող երկար շարունակվել՝ կամ մենք պետք է հաշտության եզրեր գտնենք մեր երկրի ներսում, ու վերջ տանք այս երկպառակությանը, կամ բոլորս թանկ գին են վճարելու, ինչպես հարյուր տարի առաջ, երբ շատ նման վիճակում հանձնվեց Կարսի անառիկ ամրոցը, և մինչ այդ հաղթական մեր հանրապետությունը ծնկի իջավ անողոք թշնամու առաջ։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում պատմության այս դառը կրկնությունը, պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը, և ազգովի պատրաստվենք հակահարված տալու իրական հակառակորդին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:08 18/09/2020  |  ՄեկնաբանությունԱնթաքույց փորձ է կատարվում կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակույթային տարրերը. Չալաբյան
11:05 14/09/2020  |  ՄեկնաբանությունԺամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելով՝ սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև. Չալաբյան
10:36 08/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական կամայականության դրսևորումն է. Չալաբյան
12:11 10/08/2020  |  ՄեկնաբանությունՍևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան
09:55 05/08/2020  |  ՄեկնաբանությունԼիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին. Ավետիք Չալաբյան
10:49 29/07/2020  |  ՎերլուծություններՀայաստանը պետք է գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ. Ավետիք Չալաբյան
11:18 27/07/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը. Ավետիք Չալաբյան
11:20 23/07/2020  |  Մեկնաբանություն«Արցախի միջազգային ճանաչումը, առավել ևս՝ միացումը այս կառավարությունը չի դիտարկում որպես գերակա ազգային շահ». Չալաբյան
10:19 20/07/2020  |  ՄեկնաբանությունԵրկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը. հայտարարություն
10:50 17/07/2020  |  ՄեկնաբանությունՀՀ Բանակային 3-րդ կորպուսը մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Չալաբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]