Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելով՝ սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև. Չալաբյան 09/14/2020   11:05  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 27 տարին լրացած և բանակում չծառայած  անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվության չենթարկելու օրենսդրական  նախաձեռնությանը.

«Անցած տարվա դեկտեմբերին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ պետական բյուջե վճարել 10 000000 ՀՀ դրամ և փաստացի ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից: Այն ժամանակ, հանդիպելով կտրուկ հանրային հակազդեցության, այս նախաձեռնույթունը հանվեց շրջանառությունից։ Թվում էր, որ թեման փակված է, և իշխող խմբակցությունը գիտակցում է՝ փողով զինվորական ծառայությունից խուսափելու գաղափարի ողջ կործանարար ազդեցությունը պետության անվտանգության և սոցիալական արդարության վրա։

Սակայն արի ու տես, որ անցած շաբաթ, հերթական համանման տրամաբանությամբ օրենսդրական նախաձեռնությամբ են հադես եկել իշխող խմբակցությունը ներկայացնող երկու առաջատար պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը և Մխիթար Հայրապետյանը, և նրանց փաստացի հարող ևս մեկ պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը։ Այս անգամ, նրանք առաջարկում են քրեական պատասխանատվությունից ազատել զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց, եթե նրանք պետական բյուջե վճարեն պայմանագրային ծառայության զինծառայողի երկու տարվա վարձատրությանը համարժեք գումար (ենթադրաբար, այդպիսի զինծառայողի վարձելու և խուսափողի փոխարեն նրան բանակ ուղարկելու համար): Այս գաղափարը նոր չի, և մեր հանրային դիսկուրսում շրջանառվում է բավական վաղուց։ Այս գաղափարի ջատագովները բավական համոզիչ մի քանի փաստարկ ունեն՝

ա) հարուստ ընտանիքները, միևնույն է, տարբեր միջոցներով հնարավորություն են գտնում իրենց երեխաներին ազատել ծառայությունից՝ ավելի լավ է այդ դեպքում պաշտոնականացնել դա, և այդ միջոցները գնան պետական բյուջե ու օգտագործվեն սոցիալապես անապահով խավերից պայմանագրային զինծառայողներ բանակ ներգրավելու համար՝ այդ դեպքում առերևույթ շահում են երկու կողմ էլ,

բ) արտագաղթի մի մասն էլ պայմանավորված է տղա երեխաներին երկրից հեռացնելու ծնողների ձգտմամբ, ընդ որում արդյունքում երեխաների հետ հաճախ հեռանում են նաև ծնողները: Սա կկասեցնի արտագաղթը և կնպաստի հեռացածների մի մասի վերադարձին՝ գոնե 27 տարեկանից հետո։ Այսօր արտերկրում մեծ թվով հայազգի երիտասարդներ կան, որոնց Հայաստան վերադառնալուն խոչընդոտում է բանակում ծառայելու պարտավորությունը, մենք դրանով իրենց հնարավորություն ենք տալիս երկիր վերադառնալ,

գ) քանի որ ստացված միջոցները հնարավորություն կտան յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի փոխարեն մեկ պայմանագրային ծառայող պահել, բանակը համալրման տեսակետից չի տուժի։

Ավելին, պայմանագրային զինծառայողը ի վերջո ավելի մասնագիտացած է դառնում իր գործում, և որպես հետևանք՝ ավելի արդյունավետ,
Այս փաստարկները անհիմն չեն, և հասարակության որոշակի մասում դրական արձագանք են ստանում, ուստի լուրջ քննարկման կարիք ունեն, և այստեղ ևս հիմնավոր հակափաստարկներ են պետք։ Ստորև փորձեմ շարադրել մի քանիսը՝
ա) Ընդհանրապես, եթե որևէ արարք մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի է, ապա չի կարելի օրինականացնել պատժից փողով ազատվելը՝ վաղը նույն տրամաբանությամբ կարելի է մարդասպանին կամ բռնաբարողին էլ պատժից ազատել, եթե նա տուժողի հարազատներին մեծ փոխհատուցում է տրամադրում։ Այլապես, մենք ընդունում ենք, որ զինվորական ծառայությունից խուսափելը ընդհանրապես քրեորեն պատժելի չի, և ընդամենը վարչական իրավախախտում է, և դրա համար ընդհանարապես որևէ քրեական պատիժ չենք նախատեսում (ինչին ես անձնապես դեմ եմ),

բ) Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև, և էլ ավելի բևեռացնում առանց այդ էլ պառակտված հասարակությունը։ Փաստացի, մենք ասում ենք, որի երկրի պաշտպանությունը աղքատների գործն է, իսկ հարուստների գործը փող աշխատելն է։ Սրա երկարաժամկետ բացասական հետևանքները ոչ ոք չի հաշվարկել, իսկ իրականության մեջ, սա ուղիղ ճանապարհ է երկրում «ծառայածների» ու «չծառայածների» երկու հակընդեմ բանակներ ստանալու համար, որոնք ունեն իրար հակադիր ենթամշակույթ, հաճախ արհամարում ու ատում են իրար,

գ) Այս նորմի կիրառման համար 27 տարեկանի տարիքային սահման դնելով, մենք նպաստում ենք համապատասխան «արտագաղթային» վարքագծի՝ նյութապես ապահով ընտանիքների երիտասարդներին հնարավոր տարբեր միջոցներով երկրից դուրս բերել, հետո 27 տարեկանում նրանց վերադարձնել, և փողով օրինականացնել նրանց ծառայությունից խուսափելը։ Իրականում, անձը մինչև 45 տարեկան պահեստազորի մեջ է, այսինքն մարտունակ է, և որևէ խելամիտ պատճառ չկա, թե ինչու նրա վրա մինչև այդ տարիքն էլ չպետք է տարածվի վերադառնալու դեպքում պարտադիր ժամկետային ծառայություն անցնելու պայմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա արդեն երկու և ավել երեխա ունի, կամ էլ ունի գիտական և այլ նշանակալի նվաճումներ, որոնք բոլոր դեպքերում գործող օրենսդրությամբ կազատեին նրան բանակային ծառայությունից,

դ) Նախնական հաշվարկներով, երկրի բնակչության առնվազն 20-25%-ը ֆինանսապես հնարավորություն կունենա «օգտվել» այս օրենքի ընձեռած հնարավորությունից (թեև դեռ չի նշանակում, որ կօգտվի), դա մեր զորակոչային ռեսուրսի շոշափելի կորուստ է, որը հատուցելը այդքան էլ հեշտ չի, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Արդեն հիմա էլ բանակի կեսից ավելին պայմանագրային հիմունքներով է ծառայում, և այնպես չէ, որ կարելի է հեշտորեն հազարավոր նոր պայմանագրային ծառայողներ գտնել, զինկոմիսարիատներում հիմա էլ առանձնապես ցանկացողների հերթեր չկան,

ե) Ժամկետային ծառայությունը անհրաժեշտ է ոչ միայն գործող բանակը համալրելու համար, այլև մարտունակ մոբիլիզացիոն ռեսուրս ստեղծելու՝ հնարավոր պատերազմի դեպքում։ Առաջարկվող օրենքի փոփոխությունը շոշափելի հարված կհասցնի նաև մեր մոբիլիզացիոն ռեսուրսին, այս դեպքում արդեն առանց որևէ փոխհատուցման, քանի որ ծառայությունից փողով ազատվածը պատերազմի դեպքում էլ այլևս հայրենիք չի պաշտպանելու, ավելին՝ նա կարող է այդ պայմաններում հեշտ զոհ դառնալ։ Ուստի ցանկացած քաղաքացի, որը վերադառնում է երկիր, եթե նույնիսկ ի վերջո ազատվում է երկու տարվա բանակային ծառայությունից, պետք է առնվազն անհրաժեշտ ուսումնա-մարտական պատրաստություն անցնի և համալրի պահեստազորը,

զ) Պատերազմող երկրում, այսպիսի նախաձեռնությունները ընդհանրապես բարոյալքող են, և հասարակության որոշ շերտերի մոտ պատրանք են ստեղծում, որ ինչ որ մեկը իրենց երեխաների փոխարեն պետք է պաշտպանի երկիրը, իսկ իրեն վայելեն միայն խաղաղության բարիքները։ Փաստարկները, որ իրենց երեխան դուրսը լավ կրթություն է ստացել, և ափսոս է նրա երկու տարին, այլևս արժանահավատ չեն՝ այսօրվա արագ տեխնոլոգիապես հագեցող բանակում ամենալավ կրթությունն էլ կարելի է խելամիտ կիրառել, և նույնիսկ հնարավորություն տալ նույն երիտասարդին ծառայության ընթացքում կատարելագործել իր գիտելիքները, դրա օրինակներ արդեն կան,

է) Զինվորական ծառայությունը քաղաքացու առանցքային պարտականությունն է երկրի առջև։ Եթե նա պաշտոնապես հրաժարվում է այդ պարտականությունը կատարելուց, ավտոմատ պետք է զրկվի նաև բազմաթիվ իրավունքներից (ընտրական, սոցիալական ապահովության, հարկային արտոնություններից, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, և այլն), ոչ թե պարզապես մեկանգամյա տուգանք մուծի և անարդար առավելություն ստանա իր տարեկիցների նկատմամբ։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ընդամենը պետական պաշտոններ զբաղացնելու իրավունքից զրկում, բայց դա բոլորովին էլ բավարար հատուցում չի՝ զինվորական ծառայությունից գիտակից հրաժարվելու դիմաց։ Եթե այս կամ այն պատճառով հայրենիք վերդարձող երիտասարդը դժվարանում է մարտական պայմաններում ծառայել (արդեն ընտանիք ունի, առողջության խնդիրներ, և այլն), ի վերջո, կարելի նաև նրան հնարավորություն տալ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրականացնել, նվազագույն անհրաժեշտ ուսումնամարտական պատրաստություն անցնելուց հետո, սակայն ծառայությունը պարզապես դրամական փոխհատուցմամբ փոխարինելը այլասերում է այդ պարտականության բուն իմաստը։

Մեզնից շատ ավելի հարուստ երկրներում (ինչպիսիք են Իսրայելը կամ Սինգապուրը), որոնք վաղուց հնարավորություն ունենին անցնելու միայն պայմանագրային բանակի, ժամկետային ծառայությունը ոչ միայն պահպանվում է, այլև պատասխանատվություն է և պատիվ, և բացարձակ արդարացված անհրաժեշտություն՝ իրական արտաքին վտանգի առկայության պայմաններում։ Մեզ մոտ էլ, ժամկետային զինվորական ծառայությունից փողով ազատվելը պաշտոնակացնելու պարբերաբար կրկնվող փորձերի փոխարեն, պետք է այդ ծառայությունը դարձնել առավելագույնս գրավիչ և անվտանգ, մեր բանակը պետք է դառնա տարածաշրջանում տեխնոլոգիապես ամենահագեցած և արդիականը, իսկ յուրաքանչյուր զինծառայող էլ պետք է ծառայությունից հետ վերադառնա հոգով և մարմնով կոփված, նոր գիտելիքներվ և կարողություններով հարստացած, և իր ծառայության համար վաստակած պատվի ու նաև հանրային արտոնությունների հստակ գիտակցությամբ։

Մենք արդեն այս ճանապարհին ենք վերջին մի քանի տարիներին, և մեր Պաշտպանության նախարարությանը շարունակաբար պետք է դրա վրա կենտրոնացի իր հիմնական ջանքերը։ Այս նպատակով պետք է նաև ամեն տարի ընդլայնել մեր պաշտպանական ծախսերը ու բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զորացրվելուց հետո էլ բանակում արժանապատիվ ծառայածները համարժեք արտոնություններ տրամադրել պետության կողմից։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներն էլ պետք է վերջապես դադարեցնեն ծնողների վախերի էժանագին շահարկումը և գիտակցեն, որ մենք արդեն 30 տարվա անկախ պետություն ենք, պետք է վերջապես սկսենք հարգել մեր պետության առանցքային ինստիտուտները ու այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով այլևս չխարխլենք դրանք»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:36 08/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական կամայականության դրսևորումն է. Չալաբյան
12:11 10/08/2020  |  ՄեկնաբանությունՍևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան
09:55 05/08/2020  |  ՄեկնաբանությունԼիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին. Ավետիք Չալաբյան
10:49 29/07/2020  |  ՎերլուծություններՀայաստանը պետք է գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ. Ավետիք Չալաբյան
11:18 27/07/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը. Ավետիք Չալաբյան
11:20 23/07/2020  |  Մեկնաբանություն«Արցախի միջազգային ճանաչումը, առավել ևս՝ միացումը այս կառավարությունը չի դիտարկում որպես գերակա ազգային շահ». Չալաբյան
10:19 20/07/2020  |  ՄեկնաբանությունԵրկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը. հայտարարություն
10:50 17/07/2020  |  ՄեկնաբանությունՀՀ Բանակային 3-րդ կորպուսը մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Չալաբյան
10:21 13/07/2020  |  ՄեկնաբանությունՏավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները. Չալաբյան
10:19 06/07/2020  |  ՄեկնաբանությունՍա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]