ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը. հայտարարություն 07/20/2020 10:19 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդը հանդես է եկեկ հայտարարությամբ ՝ առաջարկությունների տեսքով, Ադրբեջանի կողմից
սանձազերծված ագրեսիայի քաղաքական հետեւանքները վերացնելու մասին։
Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվեց ռազմական ագրեսիա, որը ետ մղվեց հայկական բանակի ստորաբաժանումների նախաձեռնող, խիզախ և հմուտ գործողությունների շնորհիվ։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր խորին երախտագիտությունն է հայտնում այս մարտական գործողությունների հաջողությունը ապահոված բոլոր հրամանատարներին և զինվորներին, մեր զինված ուժերի ողջ անձնակազմին։ Համոզված ենք, որ ապագայում էլ հակառակորդի ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան կստանա մեր զինված ուժերի կողմից։
Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների արդյունքում տեղի ունեցած արտաքին քաղաքական զարգացումները վկայում են, որ մեր տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի խորքային վերադասավորում, և հակառակորդը, պարտվելով մարտի դաշտում, շարունակ ուղիներ է որոնում օգտագործելու մարտական գործողությունների բուն փաստը՝ Հայաստանի և Արցախի hանրապետությունների վրա դիվանագիտական ճնշումը ուժեղացնելու և մեզ անբարենապաստ բանակցային օրակարգ պարտադրելու նպատակով։ Որպեսզի մեր հերոսական բանակի ձեռքբերումները համարժեք նյութականացվեն դիվանագիտական ճակատում, մենք անհրաժեշտ ենք համարում իրականացնել հետևյալ առանցքային գործողությունները․
Ա) երկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը, և պատրաստելու պետությունը և հասարակությունը բացահայտ սրվող արտաքին մարտահրավերների դիմագրավմանը;
Բ) որպես անմիջական և հրատապ գործողություն, վերսկսել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հետ միասին առաջնագծում մշտադիտարկման հուսալի մեխանիզմների (ներառյալ արբանյակային միջոցներով) ներդրման մշակումը, և ցանկացած բովանդակային բանակցությունների վերադառնալ՝ միայն այդ մեխանիզմների լիարժեք ներդրման, և հայ-ադրբեջանական շփման գծում կայուն և վերահսկելի հրադադար ապահովելուց հետո;
Գ) իրականացնել հստակ և թիրախային նախաձեռնություններ՝ բարելավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները մեր տարածաշրջանում ակտիվ շահեր ունեցող այլ խոշոր պետությունների հետ։ Այս համատեքստում, մոբլիզացնել հայության հավաքական ներուժը՝ նշված երկրներում հանրային կարծիքի վրա բարենպաստ ազդեցություն ապահովելու նպատակով;
Դ) նախաձեռնել և հետևողականորեն առաջ մղել Արցախյան բանակցությունների նոր օրակարգ, որում որպես բանակցային հիմք պետք է ձևակերպվի Ադրբեջանի կողմից Արցախի hանրապետության անկախության անվերապահ ճանաչումը;
Ինչպես նախկինում, ներկայումս էլ մենք հայտնում ենք մեր կուսակցության պատրաստակամությունը՝ գործնական բոլոր հնարավոր միջոցներով աջակցել մեր պետությանը և բանակին՝ միասնական ազգ-պետություն-բանակ գաղափարախոսության համատեքստում, մեր Հայրենիքի դեմ սանձազերձած ագրեսիան ետ մղելու և այս փորձությունից հաղթանակած դուրս գալու համար։ Միևնույն ժամանակ, մենք նաև ակնկալում ենք բոլոր հիմնական ազգային քաղաքական ուժերից՝ ջանքերի իրական համադրում վերը նշված առանցքային գործողությունների շուրջ։
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ