ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը (լուսանկարներ) 09/25/2020 22:56 | ԼՐԱՀՈՍ
«Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների:
Երաժշտասերները հնարավորություն ունեցան ունկնդրելու Էռնեստ Շոսսոնի Պոեմը ջութակի և նվագախմբի համար, Ալեքսեյ Շորի «Ուրվականներ» ջութակի կոնցերտը և «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հարվարդի համալսարանի Ռոբերտ Լևինի մրցանակի առաջին դափնեկիր, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, Տիբոր Վարգայի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր Ստելլա Չենը և դաշնակահար Դենիս Կոժուխինը։ Վերջինս, 23 տարեկանում դառնալով Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, իր հաստատուն տեղն է գրավել մեր ժամանակի լավագույն դաշնակահարների շարքում։
Համերգը ղեկավարում էր Դմիտրի Յաբլոնսկին։ Մաեստրո Յաբլոնսկին «Գրեմմի» մրցանակի նոմինացված թավջութակահար և դիրիժոր է։ Ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Քարնեգի հոլ», «Լա Սկալա», Տոկիոյի Opera City համերգասրահ, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ, Ելիսեյան դաշտերի թատրոն և այլն։ Յաբլոնսկին համագործակցել է աշխարհահռչակ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Ռոբերտո Ալանիան, Օլգա Բորոդինան և այլք, ղեկավարել է աշխարհի շուրջ 50 նվագախումբ։
Մաեստրո Յաբլոնսկին կարևորում է սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնած «Արմենիա» փառատոնը։ «Երբ բոլորը մի կողմ են քաշվել, փակել սահմանները, չեղարկել են մեծ թվով համերգներ, փառատոներ, Հայաստանում անցկացվում է այս փառատոնը...»,- ասում է դիրիժորը։ Խոսելով Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համագործակցության մասին՝ նկատում է, որ հիմնադրամի նախագահ Կոնստանտին իշխանովի հետ ծանոթացել է տարիներ առաջ Ռիգայում, երբ որպես ժյուրիի անդամ մասնակցում էր մերձբալթյան այդ քաղաքում անցկացվող թավջութակահարների մրցույթին. «Այնտեղ էլ Իշխանովի հետ զրույցի ընթացքում միտք ծագեց Իսրայելում անցկացնել փառատոն։ Նրանք հարգանքի արժանի աշխատանք են կատարում. ամբողջ աշխարհում մեծամասշտաբ երաժշտական նախագծեր են իրականացնում, ինչը գնահատելի է»։
Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը, Յաբլոնսկին նշում է, որ առաջին անգամ չէ հանդես գալիս նվագախմբի հետ. «Հրաշալի մթնոլորտ է տիրում կոլեկտիվում։ Դիրիժորը, որպես կանոն, զգում է իր առջև նստած երաժիշտներին, կարող եմ ասել, որ այստեղ հրաշալի մարդիկ են»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս օրերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է սիմֆոնիկ ևս երեք համերգ և մեկ մենահամերգ, որոնք նաև կհեռարձակվեն առցանց տիրույթում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել