Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   23:10 Պոռնոաստղը դատարանում պատմել Է Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին 05/10/2024   22:54 Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանին 05/10/2024   22:37 Երկրագնդի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/10/2024   22:03 Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները 05/10/2024   21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր 05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»

«Անմոռանալի զգացողություն էր լսել, թե ինչպես են 15 եվրոպացի դուդուկահարներ նվագում մեր հայկական Քոչարին». Արտյոմ Մինասյան 08/28/2020   16:44  |  Հարցազրույց

Հայաստանից ավելի քան 3000 կմ հեռու, Ֆրանսիայի սրտում ամեն օր հնչում է դուդուկի վիրտուոզ կատարող, իմպրովիզի վարպետ Արտյոմ Մինասյանի երաժշտությունը։ Արդեն երկար տարիներ Արտյոմը ապրում և ստեղծագործում է Փարիզում՝ եվրոպական արվեստների էպիկենտրոնում հանրահռչակելով հայկական դուդուկի թովիչ հնչյունները։ 

Իր վարպետն ու մեծագույն ուսուցիչը Նորիկ Մինասյանն է, սակայն դուդուկի հայ անվանի կատարողների անունները նույնպես Արտյոմ Մինասյանը նշել չի մոռանում, այդ թվում՝ Մարգար Մարգարյանին, Լևոն Մադոյանին, Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին, Գեորգի Մինասյանին և ալն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արտյոմ Մինասյանը նկատում է. «Դուդուկը Հայաստանից եկող առաջին ձայնն է։ Այս երաժշտական գործիքով ես հիացած եմ եղել դեռ վաղ մանկուց։ Դուդուկին զուգահեռ նվագում եմ նաև մի քանի այլ փողային նվագարաններ՝՝ շվի, բլուլ, զուռնա, պկու, կլառնետ, որոնց նույնպես լավ եմ տիրապետում ։ Իմ ստեղծագործական կյանքում առաջնային տեղ գրավեց հենց դուդուկը։ Առհասարակ դուդուկն ինձ շատ հարազատ է»։

- Արտյոմ, ստեղծագործական ուղին Հայաստանի՞ց եք սկսել։

- Այո, ես ծնվել եմ Հայաստանում՝ Վեդիում։ Առաջին քայլերս Վեդիի երաժշտական դպրոցի դուդուկի բաժնից եմ սկսել՝ իմ մեծագույն վարպետ Նորիկ Մինասյանի դասարանում։ Ուսանողական կյանքս Երևանում է անցել՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, աշխատել եմ Թաթուլ Ալթունյանի անվան երգի - պարի պետական անսամբլում, որպես առաջին դուդուկահար։ Շատ համերգների և մրցույթների եմ մասնակցել Հայաստանում և Հայաստանից դուրս, գլխավոր մրցանակների եմ արժանացել, բայց, ինչպես տեսնում ենք, կյանքը սիրում է անակնկալներ մատուցել և ահա այդպիսի անակնկալ որոշմամբ ես տեղափոխվեցի Փարիզ և մնացի այստեղ։

- Ի՞նչը առիթ հանդիսացավ մեկնելու Հայաստանից և ինչո՞ւ հատկապես Փարիզ։

- Դեռևս ուսանողական տարիներից համերգային շրջագայություններ եմ ունեցել ամենատարբեր երկրներում։ Ֆրանսիան հատկապես տպավորեց ինձ, որպես ստեղծագործողի ու ստացվեց այնպես, որ տեղափոխվեցի Փարիզ։ Այստեղ տեղափոխվելու առաջին օրվանից փորձում եմ տարբեր ժանրի երաժշտությունների միջոցով եվրոպացիներին ներկայացնել մեր հայկական դուդուկը։

- Ինչպե՞ս Փարիզը ընդունեց մեր դուդուկը։

- Ոչ միայն Փարիզը, այլ ֆրանսիական մեծ ու փոքր շատ քաղաքներ ու ավաններ, նույնիսկ արվարձանները տպավորիչ կերպով են ընդունել և ընդունում հայկական դուդուկը։ Խոսելով այս երաժշտական գործիքի մասին՝ ֆրանսիացիները հաճախ են օգտագործում «magique» բնորոշիչը։ Դուդուկի ձայնն այստեղ, ասես համատարած նույն զգացողությունն է առաջացնում, այն հեքիաթային է հնչում ֆրանսիացիների ականջներին և դա իսկապես այդպես է։ Դուդուկը խորը, ազդեցիկ, խիստ հայկական հնչյուններ ունի, որից իսկապես կախարդական մեղեդիներ են ծորում։ Սա չէր կարող չտպավորեր արվեստում շատ նրբազգաց ֆրանսիական երաժշտական քիմքը։ Շատերն այստեղ դուդուկի ձայնը նմանեցնում են մարդկային բնական ձայնին։ Շատ եվրոպացի երաժիշտներ և, ոչ միայն երաժիշտներ, մեծ սիրով և մեծ ցանկությամբ են փորձում սովորել տիրապետել դուդուկին։

- Արտյոմ, արդյո՞ք միայն հայի ձեռքում կարող է դուդուկն այդքան հուզիչ, խորհրդավոր ու կատարյալ լինել, թե՞ այլազգիները նույնպես կարող են նույնչափ ազդեցիկ կերպով փոխանցել դուդուկի նվագը։

- Ոչ բոլորը կարող են փոխանցել համապատասխան հույզերը։ Նախ` չգրված կանոն կա՝ դուդուկ նվագողը մշտապես պետք է իր մեջ կրի մարդ մնալու բարձր առաքինությունը։ Երաժիշտն այն մարդը չէ, ով պարզապես նվագում է, այլ նա է, ով ունի իր ներքին տեսողությունը։ Դուդուկ նվագելու և լավ նվագելու համար պետք է պոետ լինել, նկարչին հատուկ աչք ունենալ, մի խոսքով՝ միանշանակ, էսթետի տեսողություն է պետք։ Իհարկե, կան շատ օտարազգի դուդուկահարներ, ովքեր նույնպես տաղանդավոր և օժտված դուդուկահար կարող են համարվել, բայց հայ դուդուկահարի ոգին ուրիշ է։ Հայի նվագը համեմատելի չէ ոչ մեկի հետ։

- Ի՞նչ երաժշտություն կարելի է նվագել դուդուկով, կա՞ արդյոք երաժշտական հատուկ մի ժանր, որը խորհուրդ չի տրվում նվագել այս գործիքով։

- Դուդուկով ցանկացած երաժշտություն կարելի է նվագել, ինչն էլ ես հաճախ անում եմ ամենատարբեր երաժիշտների հետ համագործակցելիս։ Նվագել եմ և՛ դասական, և՛ ջազ, և՛ ֆլամենկո, և՛ բարոկկո, և՛ ալտերնատիվ ռոք և այլն։ Վարպետության գաղտնիքը նրանում է, որ կարողանաս դուդուկն ադապտացնել տվյալ ժանրի երաժշտության հետ՝ պահպանելով ճիշտ սահմանները։

- Իսկ որո՞նք են այդ սահմանները։

- Դուդուկը նախ պետք է հայկական նվագել, դրանից բացի, իհարկե, դուդուկով կարելի է նվագել տարբեր ժանրերի երաժշտություններ, ինչն էլ ես, ինչպես արդեն ասեցի՝ փորձում եմ անել։

- Կա՞ արդյոք որևէ անմոռանալի կամ ազդեցիկ դեպք՝ կապված այս գործիքի հետ։ 

- Այո։ Երկու տարի առաջ դուդուկի վարպետության դաս կազմակերպվեց, "Stage de doudouk" , որը ես էի վարում, որին մասնակցում էին 15 եվրոպացի դուդուկահարներ։ Երբեք չեմ մոռանա այդ պահը, երբ եվրոպացի դուդուկահարների կատարմամբ լսեցի մեր հայկական Քոչարին։ Անկասկած սա շատ տպավորիչ զգացողություններ առաջացնող պահ էր։ Գիտե՞ք, կան բաներ, որ բառերով բացատրելու չեն և պետք էլ չէ այդ զգացողությունները բառերի վերածել։ Այնպես որ, դա պետք էր զգալ...

- Կպատմե՞ք ձեր երաժշտական համագործակցությունների մասին։

- Եթե փորձեմ շատ համառոտ ձևակերպել, ապա պետք է ասեմ՝ համագործակցում եմ «PAPIERS D'ARMÉNIES», «DELEYAMAN», «QUANTET ALEXIS AVAKIAN», «CARALI TRIO», ինչպես նաև՝ ճանաչված ֆլամենկո պարուհի Լորի Բաղդասարյանի, հայտնի ջազային երգչուհի Մաշա Ղարիբյանի հետ։ Կորոնավիրուսի ստեղծած սահմանափակումներից մենք ստեղծագործական ձեռքբերումներով դուրս եկանք՝ երգահան Մարինե Գյուլումյանի հետ կյանքի կոչեցինք նոր հեղինակային ստեղծագործություններ և պատրաստվում ենք նոր խումբ ստեղծել։ Առհասարակ համագործակցություններիս շրջանակը շատ լայն է՝ ներառյալ համերգային ծրագրերը երաժշտական նախագծերը, ֆիլմերում աշխատանքս և այլն։ Առաջիկա պլաններս էլ շատ խիտ գրաֆիկով են։ Համագործակցում եմ նաև «My ouai production» նախագծի հետ, որի ղեկավարն է Ժան Միշել Կամֆը։

- Արտյոմ, որտեղի՞ց եք ձեռք բերում ձեր գործիքները։

- Միայն և միայն Հայաստանից։ Բոլորը պնդում են, որ դուդուկի մեջ, անկասկած, թախիծ կա՝ հայ ժողովրդի հոգու, հույզերի, ցավագին անցյալի արտահայտությունը։ Բնականաբար, իսկական դուդուկն էլ միայն հայի ձեռքով պատրաստվածն է՝ ծիրանի ազնիվ փայտից։

Կարող եմ նույնիսկ դուդուկի մի քանի գերազանց վարպետների անուններ տալ՝ Կարեն Մուքայելյան, Ֆելիքս Վարդումյան, Միշա Սադոև, Արման Ստեփանյան, Սևադա Իրիցյան և շատ այլ վարպետներ։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]