Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է պաշտոնից. Էդուարդ Աղաջանյանը հերքելով հաստատում է 09/01/2020   18:31  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր հայտարարել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատվել է պաշտոնից՝ արձագանքելով «Փաստինֆո»-ի հրապարակմանը։

Պետական վերահսկողության ծառայության եւ դատախազության պաշտոնապես տրամադրված տեղեկատվության հիման վրա «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ չարաշահումներ են հայտնաբերվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, եւ որ յուրացումների ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը։

Նկատենք՝ որ արձագանքում էդուարդ Աղաջանյանն ինքն իրեն հակասել է՝ մի կողմից հրապարակված նյութը որակում է անհեթեթություն, իսկ մյուս կողմից հաստատում, որ ինքը եւս ունեցել է չարաշահումների վերաբերյալ տվյալներ ու հենց ինքն է դիմել ՊՎԾ՝ ստուգումների համար։

«Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասխան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։ Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»,- նշել է Էդ.Աղաջանյանը։

Նրա գրառումից պարզ է դառնում, որ նրան մտահոգել է վերանորոգման գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը եւ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար կապալառու ընկերության ընտրության հարցում հատկապես երկրի վարչապետի կնոջ եղբոր հնարավոր առնչության մասին լուրերը՝ շտապելով հերքել, թե վերջինս որեւէ մասնակցություն չի ունեցել։

Նախ՝ կառավարական առանձնատան վերանորոգման համար շուրջ 2 մլն դոլար հատկացնելու մասին մամուլը գրել է դեռեւս մեկ տարի առաջ (antifake.am. «Շուրջ 2 մլն դոլար պետական բյուջեից «հույժ գաղտնի» պայմաններում Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար»), որը հերքելով Էդ.Աղաջանյանը ձեռնպահ է մնում նշել, թե, ի վերջո, որքան գումար է ծախսվել։ Ասում է՝ իրավասու չէ հրապարակել, սակայն իրեն իրավասու է համարում նախաքննական մարմնի փոխարեն հերքել չարաշահումներին այս կամ այն անձի հնարավոր առնչությունը։ Ընդգծենք՝ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ի պաշտոնե իրավասու չէ տեղյակ լինել գործի նյութերին, իսկ եթե ծանոթ է, ապա սա արդեն այլ հարց է, որի վրա հրավիրում ենք դատախազության ուշադրությունը՝ գործ ունենք դիրքի չարաշահման հետ, եթե չասենք՝ քննության վրա ապօրինի ներգործության մասին։

Ինչ վերաբերում է առանձնատների վերանորոգման ընթացքում արձանագրված չարաշահումներին, ապա հարց է առաջանում՝ կատարողական ակտը ստորագրվել է, թե ոչ, հանձնման-ընդունման ակտում ժամանակին արձանագրվել են չարաշահումները, թե ոչ, եթե այո, ապա ինչու է գումարը փոխանցվել։ Իսկ եթե ոչ այդ խախտումները ժամանակին չեն արձանագրվել, ապա ինչու վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել եւ աշխատանքը չի ստուգվել։ Ի վերջո ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ենթակայության ներքո։

Եւ վերջապես՝ Էդուարդ Աղաջանյանը նշելով, որ առերեւույթ հնարավոր չարաշահումների համար ՊՎԾ ինքն անձամբ է դիմել, ընդգծում է, որ նախկին տնօրենն ազատվել է աշխատանքից։ Նկատենք, որ յուրացումները, լիազորությունների չարաշահումը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են, այսինքն՝ համարվում է հանցագործություն, որի համար ոչ թե ազատում են աշխատանքից, այլ արարքին տալիս համապատասխան իրավական գնահատական։ Մինչդեռ քրեական գործով որեւէ մեղադրյալ չկա։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն։

Այլ խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը շտապում է հերքել մի բան, ինչը ինքը եւս հաստատում է, այն է՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ, որոնց առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ավելին՝ նաեւ տնօրենն է ազատվել աշխատանքից։ Ինչ վերաբերում է չարաշահումներին այս կամ այն անձի դերակատարությանը, ապա Աղաջանյանը պարզապես իրավասու չէ անդրադառնալ, դա նրա լիազորությունների շրջանակից դուրս է։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:05 31/08/2020  |  Քրեական խրոնիկոնԿառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
14:45 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիոն սկանդալ. Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հարյուրավոր միլիոնների չարաշահումներ են հայտնաբերվել. Գործով զբաղվում են իրավապահները
17:48 29/07/2020  |  ՄեկնաբանությունՍահմանապահ շեների զարգացումը՝ Հայաստանի անվտանգության երաշխիք. Աղաջանյանի գրառումը
10:06 20/06/2020  |  ՄամուլԿառավարությունը զբաղված է մատնիչությունը խրախուսելով. «Հրապարակ»
10:13 19/06/2020  |  ՄամուլԷդ. Աղաջանյանը պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել առանց դիմակի աշխատակիցների ցանկը. «Հրապարակ»
09:27 18/06/2020  |  ՄամուլԼուրջ խմորումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում․ դատական հայց՝ ընդդեմ Էդուարդ Աղաջանյանի. «Ժողովուրդ»
23:15 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնապես հայտարարում եմ, որ լրատվական կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ. Էդուարդ Աղաջանյան
21:59 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍՓարթի` իշխանական «Ֆերմատանը». կազմակերպել էր Էդուարդ Աղաջանյանը. 168.am
21:36 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանի հետ
23:24 29/04/2020  |  ԼՐԱՀՈՍ2 մլն 580 հազ. դոլար պարգևավճար՝ վարչապետի աշխատակազմին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]